ՀՐԱՄԱՆ
13․01․2022թ.
«Արատեսյան ճամբար․ Ձմեռային հեքիաթ» նախագծով, ս․թ․ հունվարի 14-16-ին թույլատրել Ավագ դպրոցի սովորողների ճամբարի կազմակերպումը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․
- ճամբարի ղեկավար նշանակել Ելենա Սարգսյանին, մարզիչ՝ Գոհար Դանիելյանին․
- հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 1).
- ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
- հաստատել երթուղիները՝
- մասնակիցների մեկնումը՝ հունվարի 14-ին, ժամը 09․30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Մերսեդես սպրինտեր 35 QP 464 (22 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, Երևան — Տիգրանաշենի ոլորան — Եղեգիս – Հերմոն երթուղով,
- վերադարձը՝ հունվարի 16-ին, Հերմոն – Եղեգիս — Ուրցաձոր — Երևան երթուղով, Սուրբ Երրորդություն ժամանումը՝ մինչև ժամը 18.00.
- Հերմոն-Արատես, Արատես-Հերմոն ճանապարհը ճամբարականներն անցնում են քայլքով.
- վարորդ՝ Արամ Հարությունյան (հեռ.` 077 74 76 55).
- խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ կրթահամալիրի 2021թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից․
- խմբի կեցությունը Արատեսում կազմակերպվում է Տատիկ-պապիկի և Հյուսիսային տնակներում. խումբը տնակները սահմանված կարգով (հավելված 3) ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին.
- գիշերը ջեռուցման պատասխանատու՝ Տարոն Հակոբյան.
- հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ս. Մարկոսյան
Հավելված 1
Մասնակիցների ցուցակ
- Հովհաննիսյան Սարգիս — 10-րդ դասարան
- Դանիելյան Արտակ — 10-րդ դասարան
- Մարտիրոսյան Սյուզի — 10-րդ դասարան
- Բալայան Զավեն — 10-րդ դասարան
- Միսակյան Ելենա — 10-րդ դասարան
- Բադալյան Մարիամ — 10-րդ դասարան
- Ջանիկյան Արթենի — 10-րդ դասարան
- Մկրտչյան Անահիտ — 10-րդ դասարան
- Գրիգորյան Անի — 10-րդ դասարան
- Համբարչյան Րաֆֆի — 10-րդ դասարան
- Փաշինյան Տարոն — 10-րդ դասարան
- Հովսեփյան Հրայր — 10-րդ դասարան
- Հաղնազարյան Նարե — 10-րդ դասարան
- Հարությունյան Հարություն — 10-րդ դասարան
- Ջամջյան Անահիտ — մուտքի ճամբար, 10-րդ դասարան
- Մամյան Սերգեյ — մուտքի ճամբար, 10-րդ դասարան
- Մնացականյան Միքայել — մուտքի ճամբար, 10-րդ դասարան
- Մկրտչյան Սոնա — մուտքի ճամբար, 10-րդ դասարան
- Մկրտչյան Արփի — մուտքի ճամբար 8-րդ դասարան
- Խարազյան Արեգ — մուտքի ճամբար, 10-րդ դասարան
Հավելված 2
Հունվարի 14
09:30՝ մեկնում Մայր դպրոցի կայանատեղից
11:00՝ կանգառ Արփա գետի մոտ, թեթև ընդմիջում
13:00՝ քայլք Զորաց եկեղեցի
14։30-15։30՝ քայլով դեպի Արատես
15:00՝ ժամանում Արատեսի դպրական կենտրոն , տեղավորում
18:00՝ ընթրիքի պատրաստում
19:00՝ ընթրիք
20:00՝ հավաք խմբով, օրվա ամփոփում, խաղեր,պարեր, ընթերցումներ
22:30՝ քուն
Հունվարի 15
08:00՝ վերկաց, հիգիենա
9:00՝ առավոտյան նախավարժանք
09:30՝ նախաճաշ
10: 30՝ միջավայրի խնամք, մաքրություն
12: 00՝ քայլք Արատեսի վանք, Խաչոց ձոր, ընթերցումներ
13:30 — 14:00՝ հանգիստ, խաղեր
14:00 — 16:00՝ ընթերցողական նախագիծ
16:00 — 17:30՝ մարզական ժամ, ձմեռային խաղեր
18:00 — 19:00` քննարկում-զրույց «Արատեսն իմ՝ նորեկի աչքերով»,
19:30` ընթրիք
21:00` հավաք խմբով, օրվա ամփոփում, զրույցներ
22:30` քուն
Հունվարի 16
08:00՝ վերկաց, հիգիենա
09:00՝ առավոտյան նախավարժանք
9:30՝ նախաճաշ
10:00-11:00՝ միջավայրի խնամքի աշխատանքներ, իրերի հավաքում
11։00-12։00՝ ազատ ժամ
12։00-13։00՝ եռօրյա ճամբարի ամփոփիչ հավաք, առաջարկներ
13:30՝ քայք Արատես-Հերմոն
14։30՝ մեկնում Հերմոնից
15:30՝ կանգառ, հանգիստ
մինչև 18։00՝ վերադարձ
Հավելված 3
Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ
Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։
Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։
Ժամանում | Օր, ժամ |
Որ տնակներում են մնալու | Նշել անունները |
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․) | Լրացնում է խմբի ղեկավարը |
Մեկնում | Օր, ժամ |
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․) | Լրացնում է տնտեսվարը |