Ուսումնահայրենագիտական ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ

24․01․2022թ.

«Ձմեռային Արատեսում» նախագծով, ս․թ․ հունվարի 25-27-ին թույլատրել Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանցիների ճամբարի կազմակերպումը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Արմինե Գոգինյանին, օգնական՝ Աչեր Բաստաջյանին, մարզիչ՝ Ռոբերտ Խաչատրյանին․
  • հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  • հաստատել երթուղիները՝
    • մասնակիցների մեկնումը՝ հունվարի 25-ին, ժամը 10․00, Արևմտյան դպրոցի բակից, Մերսեդես Սպրինտեր 60 LD 077 (22 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, Երևան – Արտաշատ – Արարատ – Երասխ – Արենի – Գետափ – Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով,
    • վերադարձը՝ հունվարի 27-ին, Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին – Գետափ – Արենի – Երասխ – Արարատ – Արտաշատ — Երևան երթուղով, Սուրբ Երրորդություն ժամանումը՝ մինչև ժամը 18.00.
    • Հերմոն — Արատես, Արատես — Հերմոն ճանապարհը ճամբարականներն անցնում են քայլքով.
    • վարորդ՝ Հովիկ Քիշմիրյան (հեռ.` 077 57 76 83).
  • խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ կրթահամալիրի 2021թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից․
  • խմբի կեցությունը Արատեսում կազմակերպվում է Տատիկ-պապիկի և Հյուսիսային տնակներում. խումբը տնակները սահմանված կարգով (հավելված 3) ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին.
  • գիշերը ջեռուցման պատասխանատու՝ Տարոն Հակոբյան.
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                         Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Ալեն Հովսեփյան
  2. Ֆարզամ Քիմիայի Նեժադ
  3. Անետա Կտակյան
  4. Եվա Մարտիրոսյան
  5. Լիլիթ Շարոյան
  6. Արեգ Դուրյան
  7. Հայկ Մարջանյան
  8. Արտավազդ Մելքոմ Մելքոմ
  9. Մարիա Հովհաննիսյան
  10. Արգիշտի Մելքոմ Մելքոմ
  11. Միքայել Հակոբյան
  12. Նարեկ Սահակյան
  13. Արմեն Աղաբաբյան
  14. Ռոքսանա Ռեզաիֆար
  15. Սուսիկ Հակոբյան
  16. Արփի Մելիքյան
  17. Կատրին Ստեփանյան
  18. Դավիթ Գաբրիելյան

Հավելված 2

Ճամփորդության ընթացքը

Առաջին օր

10:00՝ մեկնում Արեւմտյան Դպրոց-պարտեզից

  • Հայրենագիտական կանգառ Տիգրանաշենի ոլորաններ՝ Արարատը՝ մեր դիտակետում
  • Հերմոն. քայլքով դեպի Արատես

15:00՝ ժամանում Արատես

15:00 — 16:00 Իրերի տեղավորում, հանգիստ

16:00՝ ճաշ

միջավայրի խնամք

ձյունախաղ, սահք, ձնե քանդակներ

18:00՝ հանգիստ, սեղանի խաղեր

19:30՝ ընթրիք, թեյախմություն, հեքիաթի ընթերցումներ

հայրենագիտական խաղեր

20:30՝ խորոված կարտոֆիլ վառարանի վրա

21:30՝ հանգիստ

Երկրորդ օր

9:00՝ վեր կաց

9:30՝ մարզումներ

10:00՝ նախաճաշ

11:00 — 12:00՝ միջավայրի խնամք

12:30՝ ձյունախաղ, սահք

14:00՝ տաք թեյ, ճաշ

15:00՝ մեղվապահի տուն-լաբորատորիա, ջերմաչափում, կերապաշարի ստուգում

17:00՝ Ավանդական գաթայի պատրաստում

18:00՝ հանգիստ, ինտելեկտուալ, սեղանի խաղեր

19:30՝ ընթրիք, թեյախմություն

20:30՝ խորոված կարտոֆիլ

21:30՝ հանգիստ

Երրորդ օր

9:00՝ վեր կաց

9:30՝ մարզումներ

10:00՝ նախաճաշ

11:00՝ միջավայրի խնամք, իրերի դասավորում-հավաքում

12:00՝ մեկնում

16:30 — 17:00՝ ժամանում Երևան/ Մայր դպրոցի կայանատեղի

Հավելված 3

Արատեսի դպրական կենտրոնում տնակների

շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s