Ուսումնահայրենագիտական ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
12․05․2022թ.

«Եռօրյա ճամբար Արատեսում» նախագծով, ս․թ․ մայիսի 13-15-ին թույլատրել Արևելյան դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորողների եռօրյա ճամփորդության կազմակերպումը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Արմինե Գոգինյանին, օգնական՝ Գրետա Բակունցին․
  • հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  • հաստատել երթուղիները՝
    • մասնակիցների մեկնումը՝ մայիսի 13-ին, ժամը 09․30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Մերսեդես Սպրինտեր 60 DQ 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, Երևան — Սևան – Մարտունի — Վարդենյաց լեռնանցք – Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով,
    • վերադարձը՝ մայիսի 15-ին, Արատես – Հերմոն – Եղեգիս – Արտաբույնք – Սմբատաբերդ – Շատին – Գետափ – Արենի – Զանգակատուն — Սևակավան – Երասխ – Արտաշատ — Երևան երթուղով, Սուրբ Երրորդություն ժամանումը՝ մինչև ժամը 18.00.
    • վարորդ՝ Հովիկ Քիշմիրյան (հեռ.` 077 57 76 83).
  • խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից․
  • խմբի կեցությունը Արատեսում կազմակերպվում է Պանդոկում և Սիրո տանը. խումբը տնակները սահմանված կարգով (հավելված 3) ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին.
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                         Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Միքայել Հակոբյան
  2. Այաան Մանգալ
  3. Սուսաննա Հակոբյան
  4. Անրի Մելիքյան
  5. Միքայել Ամիրբեկյան
  6. Մհեր Հակոբյան
  7. Եվա Գրիգորյան
  8. Ժասմինա Հակոբյան
  9. Լևոն Այվազյան
  10. Գեորգի Թամազյան
  11. Արամ Գալստյան
  12. Ալեն Հովսեփյան
  13. Վաչե Վելիցյան
  14. Կատրին Ստեփանյան
  15. Եվա Հակոբյան
  16. Էլին Ժուարիս Ավդալյան
  17. Արփի Մելիքյան
  18. Անետա Կտակյան
  19. Սոֆի Օհանյան
  20. Արեն Մնացականյան
  21. Մհեր Բարսեղյան
  22. Լևոն Ժամհարյան

Հավելված 2

Ճամփորդության ընթացքը

Օր առաջին՝ մայիսի 13

09։00՝ ժամերգության մասնակցություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
09։30՝ մեկնում
11։00՝ կանգառ Հայրիվանքում, նախաճաշ
13։00՝ կանգառ Նորատուսի խաչքարերի մոտ
14։30՝ կանգառ Սելիմի քարվանատանը, թեթև սնունդ
15։30՝ կանգառ Եղեգիս գյուղում,  քայլքով Զորաց եկեղեցի,
17։00՝ ժամանում Արատես
Իրերի դասավորում, հանգիստ
19։00՝ ընթրիք
20։00՝ խարույկ, ընթերցումներ
21։30՝ հանգիստ
22:30՝ քուն

Օր երկրորդ՝ մայիսի 1

8։30՝ Վեր կաց
9։00՝ նախավարժանք, մարզումներ
10։00՝ նախաճաշ
11։00՝ միջավայրի խնամք, սերմնացան
13։00՝ աշխատանք ուսումնական մեղվանոցում
14։00՝ ճաշ
15։30՝ արատեսյան քայլք` Արատեսի վանք, աղբյուրների քարանձավ, Խաչոց ձոր
17։00՝ հանգիստ
18։00՝ մաթեմատիկական հաշվումների, խնդիրներ, չափումներ խաղեր
19։00՝ ընթրիք
20։00՝ խարույկ, ընթերցումներ
22։00՝ քուն

Օր երրորդ՝ մայիսի 15

8։00՝ վերկաց
8։30՝ նախավարժանք, մարզական խաղեր
9։30՝ նախաճաշ
10։00՝ միջավայրի խնամք, սենյակների հարդարում
11։00՝ մեկնում
11։30՝ Սմբատաբերդի բարձունքի հաղթահարում Արտաբույնքից
18։00՝ վերադարձ Երևան

Հավելված 3

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s