ՀՐԱՄԱՆ
18․05․2022թ.
«Գագարին» համագործակցային նախագծով ս.թ. մայիսի 19-ին աշխատանքային հինգշաբթին Ծաղկունք գյուղում և Սևան համայնքում կազմակերպելու համար կրթահամալիրի նախագծային խմբին գործուղել Գեղարքունիքի մարզ՝ Սևան, Սևան համայնքի Գագարին կլաստեր։
- Այդ նպատակով․
- հաստատել գործուղման մասնակիցների ցուցակը․
- Աշոտ Բլեյան — «Գագարին» նախագծի կրթության մենթոր
- Իրինա Կորովինա — ռուսերեն դասավանդում Ծաղկունքի դպրոցում
- Հուրի Աթթարեան — արևմտահայերեն ուսուցման նախագիծ Ծաղկունքի դպրոցում
- Սյուզի Մարգարյան — «Ծաղկունք» ֆոլկ-բենդի պարապմունք Ծաղկունքի դպրոցում
- Մարիամ Մնացականյան, 5-րդ դասարանի սովորողներ՝ Հասմիկ Մելոքնյան, Աստղիկ Գաբոյան — հարսանեկան պարերգերի, կոպալի ուսուցում Զովաբերի դպրոցում
- Լաերտ Գրիգորյան, 8-րդ դասարանի սովորողներ` Լիաննա Դոխոյան, Անի Հարությունյան — ռազմապարերի, կոպալի ուսուցում Դդմաշենի դպրոցում
- Սմբատ Պետրոսյան – կլոր սեղանի պատասխանատու
- Էլեն Պողոսյան, Տիգրան Գասպարյան — ֆոտոլուսաբանող
- պատասխանատուների ներկայացմամբ հաստատել օրվա ծրագիրը (հավելված)․
- աշխատանքային խմբի ղեկավար նշանակել Սյուզի Մարգարյանին, Սմբատ Պետրոսյանին․
- կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 35․000 (երեսունհինգ հազար) դրամ․
- ընդունել ի գիտություն, որ՝
- ճամփորդությունը կազմակերպվում է Մերսեդես Սպրինտեր 60 LD 077 (20 նստատեղ) մակնիշի մեքենայով, վարորդ՝ Հովիկ Քիշմիրյան (հեռ.՝ 077 57 76 83). մեկնումը՝ ժամը 08։45, Մայր դպրոցի կայանատեղիից, վերադարձը՝ մինչև ժամը 18։00, Մայր դպրոցի կայանատեղի.
- մասնակիցների սնունդը հոգում է «Սեբաստացիներ» հիմնադրամը՝ անձին 500-700 դրամի չափով:
- հաստատել գործուղման մասնակիցների ցուցակը․
- Դպրոցների ղեկավարներին՝ կազմակերպել նախագծի մասնակիցների փոխարինումը դպրոցներում։
Կրթահամալիրի տնօրեն` Ս. Մարկոսյան
Հավելված
ԾՐԱԳԻՐ
10։30-11։00՝ գ․ Դդմաշեն. ժամերգություն Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցում
11։30-12։30՝ պարապմունքներ Գագարին կլաստերի դպրոցներում
12։45` ընդմիջում Ծաղկունքի դպրոցում
13։30-14։00՝ հարսանյաց ծեսի ներկայացում Սևանի մշակույթի տանը
14։00՝ այցելություն Սևան ազգային պարկ
15.00՝ «Ուսումնական ամառ 2022» ներկայացում Սևանի Բիզնեսի և նորամուծությունների կենտրոնում
Օրակարգում՝
- «Ուսումնական ամառ 2022». ազգագրական բաց ճամբարներ․
- Հարսանիք Ծաղկունքում․ նախագծի ներկայացում