ՀՐԱՄԱՆ
26․05․2022թ.
Ս․թ․ մայիսի 27-29-ին թույլատրել Միջին դպրոցի 6-8-րդ դասարանի սովորողների «Եռօրյա մաթեմատիկական ճամբար Արատեսում» նախագծի կազմակերպումը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․
- ճամբարի ղեկավար նշանակել Լիանա Հակոբյանին, օգնական՝ Լուսինե Ներսիսյանին․
- հաստատել ճամբարականների ցուցակը (հավելված 1).
- ղեկավարների ներկայացմամբ հաստատել ծրագիրը (հավելված 2).
- հաստատել ճամփորդության երթուղիները՝
- մասնակիցների մեկնումը՝ մայիսի 27-ին, ժամը 09․30, Սուրբ Երրորդություն եկեղեցուուց, Մերսեդես Սպրինտեր 60 DA 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, Երևան – Հայրավանք – Նորատուս — Օրբելյանների քարավանատուն – Շատին – Եղեգիս — Արատես երթուղով,
- վերադարձը՝ մայիսի 29-ին, Արատես – Արենի – Արտաշատ — Երևան երթուղով, Սուրբ Երրորդություն ժամանումը՝ մինչև ժամը 18.00.
- վարորդ՝ Սամվել Սերոբյան (հեռ.՝ 094 72 87 27).
- կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղությունից տրամադրել.
- սովորողներ Եվա Խաչատրյանի, Աշոտ Զոզանյանի, Ալեքս Բալասյանի, Գոհար Թաթոյանի, Աննա Հովհաննիսյանի և Արեն Մնացականյանի հայտով՝ իրենց 04․02․2022թ․ թիվ 22-266 հրամանով որոշված մրցանակը.
- խմբին՝ որպես մրցանակ, 40․000 (քառասուն հազար) դրամ․
- խումբը սահմանված կարգերով.
- Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3),
- իրենց կեցությանը հատկացված տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4).
- հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ս. Մարկոսյան
Հավելված 1
Ճամբարականներ
- Խաչատրյան Եվա – 6-րդ դաս․
- Հակոբյան Արփի – 6-րդ դաս․
- Սարգսյան Դավիթ – 6-րդ դաս․
- Մինասյան Միսաք – 6-րդ դաս․
- Հովհաննիսյան Միքայել – 6-րդ դաս․
- Եսայան Դավիթ – 6-րդ դաս․
- Մանուկյան Արտյոմ – 6-րդ դաս․
- Մխիթարյան Սամվել – 6-րդ դաս․
- Քալիճյան Լիոն – 6-րդ դաս․
- Մխիթարյան Ռոբերտ – 6-րդ դաս․
- Ղազարյան Ռոբերտ – 6-րդ դաս․
- Սահակյան Տիգրան – 6-րդ դաս․
- Այվազյան Աբգար – 7-րդ դաս․
- Հովհաննիսյան Անուշ – 7-րդ դաս․
- Զոզանյան Աշոտ – 7-րդ դաս․
- Բալասյան Ալեքս – 7-րդ դաս․
- Հակոբյան Մանե – 7-րդ դաս․
- Բաղդասարյան Անի – 8-րդ դաս․
- Թաթոյան Գոհար – 8-րդ դաս․
- Հովհաննիսյան Աննա – 8-րդ դաս․
- Մնացականյան Արեն – 5-րդ դաս․
Գիշերակացը՝ Պանդոկում,
Սիրո տնակում (աջ սենյակ՝ աղջիկներ, ձախ սենյակ՝ տղաներ)։
Հավելված 2
ԾՐԱԳԻՐ
Մայիսի 27
09:00՝ Ուսումնական ժամերգություն Սբ. Երրորդություն եկեղեցում
10:30՝ Հայրավանք: Նախաճաշ Սևանալճի ափին
12:30՝ Օրբելյանների քարավանատուն
14:00՝ Քայլարշավ Ցախաց քար Արտաբունք գյուղից
16:30՝ Ժամանում Արատես, իրերի տեղավորում,
17:00՝ Ընթրիք
18:00՝ Բակային, սեղանի խաղեր: Դոմինո խաղի ուսուցում
19:30՝ Թեյըմպում, ֆլեշմոբի խնդիրների քննարկում, օրվա ամփոփում-քննարկում խարույկի շուրջ
21:30՝ Հիգիենայի ժամ
22:30՝ Քուն
Մայիսի 28
08:00՝ Վերկաց, հիգիենայի ժամ, նախավարժանք
08:30՝ Նախաճաշ
09:15-ից՝ Քայլք Արատեսում՝Արատես վանական համալիր,Արատես գետ: Միջավայրի խնամք:
13:30՝ ճաշ,
14:00-ից՝ Մաթեմատիկական խաղեր, վիկտորինաներ, ֆլեշմոբի խնդիրների քննարկում, տեսագրում:
16:00-ից՝ Սեղանի խաղերի ֆլեշմոբ. շախմատ, դոմինո, մրցաշարեր, այլ հետաքրքիր և ուսումնական խաղեր:
19:00՝ ընթրիք
19:30՝ Խարույկ, օրվա ամփոփում,
21:30՝ Հիգիենայի ժամ
22:30՝ Քուն
Մայիսի 29
08:00՝ Վերկաց, հիգիենայի ժամ, նախավարժանք
09:00՝ Նախաճաշ
09:30՝ Իրերի հավաքում, միջավայրի խնամք
10:30՝ Առավոտյան մտքի վարժանք՝ գլուխկոտրուկներ, մաթեմատիկական հանելուկներ, արագ հաշվարկ, թիմային խաղ
12:00՝ Մեկնում Արատեսից
12:20՝ Կանգառ Եղեգիսում, քայլք գյուղում: Սբ. Ստեփանոս (Զորաց տաճար) (XIII դար): Սբ. Աստվածածին և Սբ. Նշան եկեղեցիներ
14:00՝ Կանգառ Արփա գետի ափին
16:00՝ Վերադարձ Սբ. Երրորդություն եկեղեցու բակ
Հավելված 3
Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝
- պլաստիկը (մեծ աղբարկղ),
- ապատին (փոքր աղբարղ).
- սննդի մնացորդը՝ որպես շների կեր,
- թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։
Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։
Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։ Նա կշռում-գրանցում է խմբի կողմից տարվող աղբը։
Հավելված 4
Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ
Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։
Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։
Ժամանում | Օր, ժամ |
Որ տնակներում են մնալու | Նշել անունները |
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․) | Լրացնում է խմբի ղեկավարը |
Մեկնում | Օր, ժամ |
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․) | Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը |