Ամառային եռօրյա ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
03․06․2022թ.

Ս․թ․ հունիսի 6-8-ին թույլատրել կրթահամալիրի Արևելյան և արևմտյան դպրոց-պարտեզների 4-րդ դասարանի սովորողների «Ամառային եռօրյա ճամբար Արատեսում» նախագծի կազմակերպումը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Արմինե Գոգինյանին, մարզիչ՝ Ռոզա Գսպոյանին․
  • հաստատել ճամբարականների ցուցակը (հավելված 1).
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ծրագիրը (հավելված 2).
  • հաստատել ճամփորդության երթուղիները՝
    • մասնակիցների մեկնումը՝ հունիսի 6-ին, ժամը 09․30, Մայր դպրոցի կայանատեղիից, Մերսեդես Սպրինտեր 60 DA 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, Երևան – Արտաշատ – Երասխ – Արենի —  Գետափ – Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով,
    • վերադարձը՝ հունիսի 8-ին, Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին – Գետափ – Արենի – Զանգակատուն — Սևակավան – Լուսաշող – Ուրցաձոր – Վեդի – Արտաշատ — Երևան երթուղով, Սուրբ Երրորդություն ժամանումը՝ մինչև ժամը 18.00.
    • վարորդ՝ Սամվել Սերոբյան (հեռ.՝ 094 72 87 27).
    • խմբին՝ որպես մրցանակ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղությունից տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով.
    • Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3),
    • իրենց կեցությանը հատկացված տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4).
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                           Ս. Մարկոսյան

Հավելված 1

Ճամբարականներ

Արևելյան դպրոց-պարտեզ

  1. Աննա Դանիելյան
  2. Հասմիկ Գալստյան
  3. Լիլիթ Ջահանգիրյան
  4. Արմեն Ասոյան
  5. Գոռ Պետրոսյան
  6. Լիկա Պողոսյան
  7. Գոհար Թորոսյան
  8. Իռեն Սանդոյան
  9. Սոնա Գալստյան
  10. Ալլա Թորոսյան
  11. Լիլի Սիմոնյան
  12. Նատալի Զաքարյան
  13. Դանիել Ստեփանյան

Արևմտյան դպրոց-պարտեզ

  1. Վահագն Հովհաննիսյան
  2. Ադել Կարապետյան
  3. Լաուրա Ղազարյան
  4. Վահան Պետրոսյան
  5. Լիա Մկրտչյան

Գիշերակացը՝ գեղարվեստի, տատիկ-պապիկի տնակներում

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Հունիսի 6

9:30՝ մեկնում
11:30՝ նախաճաշ Արփայի հովտում
13:00՝ կանգ առ Եղեգիսում, քայլքով դեպի Զորաց եկեղեցի
14:30՝ ժամանում Արատես
Իրերի դասավորում, հանգիստ
15:30՝ ճաշ
16:30՝ միջավայրի խնամք
17:30՝ երեկոյան քայլք՝ Արատեսի վանք, Խաչոց ձոր
19։00՝ ընթրիք
20։30՝ խարույկ, ընթերցումներ
21։30՝ հանգիստ
22:30՝ քուն

Հունիսի 7

8։30՝ Վեր կաց
9։00՝ նախավարժանք, մարզումներ
10։00՝ նախաճաշ
11։00՝ միջավայրի խնամք,  նորատունկ ծառերի ջրում, բաժակների թարմացում
13։00՝ աղցանային ֆլեշմոբ. ճաշի պատրաստում
14։00՝ ճաշ
15։30՝ արատեսյան քայլք դեպի հյուսիս, անտառների վիճակի, վնասատուների դեմ պայքարի միջոցների մասին զրույցներով
17։30՝ հանգիստ, խաղեր
18։00 — 19:00՝ ընթրիքի նախապատրաստում, ընթրիք
19:30 — 20:30՝ մարզական խաղեր/ Ռուզան Գսպոյան
20։30՝ խարույկ, բնապահպանական հարցերի քննարկում՝ թրթուրներ- անտառ- մեղու-անվտանգություն
22։00՝ քուն

Հունիսի 8

8։00՝ վերկաց
8։30՝ նախավարժանք, հիգիենա
9։30՝ նախաճաշ
10։00՝ միջավայրի խնամք, սենյակների հարդարում
11։30՝ աշխատանք ուսումնական մեղվանոցում` կիսում` նոր մեղվաընտանիքի ձևավորում
13։00՝ մեկնում
14:30՝ կանգ առ Սուրբ Կարապետ եկեղեցում, ուսումնական ժամերգություն
17:00՝ վերադարձ Երևան

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ)․
  • ապատին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր․
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։ 

Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։ Նա կշռում-գրանցում է խմբի կողմից տարվող աղբը։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s