ՀՐԱՄԱՆ
07․06․2022թ.
Ս․թ․ հունիսի 8-10-ին թույլատրել կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզների 3-րդ դասարանի սովորողների ««Ելք» ճամփորդությամբ» նախագծի կազմակերպումը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․
- ճամբարի ղեկավար նշանակել Ազնիվ Մանուկյանին, օգնական՝ Անահիտ Կիրակոսյանին․
- հաստատել ճամբարականների ցուցակը (հավելված 1).
- ղեկավարների ներկայացմամբ հաստատել ծրագիրը (հավելված 2).
- հաստատել ճամփորդության երթուղիները՝
- մասնակիցների մեկնումը՝ հունիսի 8-ին, ժամը 09․00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Մերսեդես Սպրինտեր 60 LD 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, Երևան — Արտաշատ — Երասխ — Սևակավան — Զանգակատուն — Գետափ — Եղեգիսի կիրճ — Շատին — Եղեգիս — Հերմոն — Արատես երթուղով,
- վերադարձը՝ հունիսի 10-ին, Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին — Վարդենյաց լեռնանցք – Մադինա – Մարտունի – Հայրավանք — Երևան երթուղով, Սուրբ Երրորդություն ժամանումը՝ մինչև ժամը 19.00.
- վարորդ՝ Հովհաննես Քիշմիրյան (հեռ.՝ 077 57 76 83).
- խմբին՝ որպես մրցանակ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղությունից տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
- խումբը սահմանված կարգերով.
- Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3),
- իրենց կեցությանը հատկացված տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4).
- հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ս. Մարկոսյան
Հավելված 1
Ճամբարականներ
- Ազնիվ Մանուկյան
- Անահիտ Կիրակոսյան
- Մարիա Մարգարյան
- Միքայել Սադոյան
- Գաբրիելա Համբարձումյան
- Դավիթ Համբարձումյան
- Դարեհ Դերբողոսյան
- Գրիգոր Աբտոյան
- Դանիել Սուվորով
- Նժդեհ Գալստյան
- Կարպիս Շահինյան
- Նարեկ Գրիգորյան
- Էմիլի Քոչարյան
- Նարե Գևորգյան
- Ալեքսանդր Մարգարյան
- Ալեն Բաբայան
- Մարինե Պետրոսյան՝ Գաբրիելայի տատիկ
- Լիաննա Մանուչարյան՝ Էմիլիի Մայրիկ
- Լիլիթ Մաթևոսյան՝ Ալենի մայրիկ
Գիշերակացը՝ գեղարվեստի, տատիկ-պապիկի, սիրո տնակներում
Հավելված 2
ԾՐԱԳԻՐ
Հունիսի 8
09։00՝ Մեկնում Սուրբ երրորդություն եկեղեցու բակից
10։30՝ Ընդմիջում-կանգառ Երասխում
12:00՝ կանգառ Արփայի հովտում
13։00՝ Քայլք դեպի Զորաց եկեղեցի
14:30՝ Մեկնում Արատես
15:00՝ Ժամանում Արատես
15:30՝ Տեղավորում
16:00՝ բրդուճային ընդմիջում
16:30՝ ծանոթացում Արատեսյան միջավայրին
18։00՝ Ընդմիջում, ընթրիք
19:00՝ Ազգային բակային խաղեր
20:00՝ Թեյըմպություն
21:00՝ Խարույկ, ընթերևցանություն, ազգային պարեր, զրույցներ
22:00՝ Քուն
Հունիսի 9
08:00՝ Վերկաց, Անձնական հիգիենա
08:30՝ Նախավարժանք
09:00՝ Քայլք Արատեսի վանք, ուսումնական ժամերգություն
10:00՝ Նախաճաշ
11:00՝ քայլք Արատեսի հյուսիսային կողմ՝ բացահայտումների արահետով
12:30՝ Վերադարձ
13:00 — 15:00՝ հանգիստ
15։00՝ Ճաշ
15:30 — 16:30՝ Լող գետում
16։30՝ Ազգային խաղեր
17։00՝ հաշվետու համերգ («Ելք» ստուգատես )
18:00՝ Գաթայի ծիսական պատրաստում
20։00՝ Ընթրիք
21։00՝ Զրույցներ խարույկի շուրջ, տպավորությունների ամփոփում
22։00՝ Քուն
Հունիսի 10
08։00՝ Վերկաց
08։30՝ Նախավարժանք
09։00՝ Նախաճաշ
10։00՝ Միջավայրի խնամք, սենյակների հարդարում
11։00՝ Մեկնում
11:15՝ կանգառ Եղեգիսում, քայլքով դեպի Զորաց եկեղեցի
13:00՝ Կանգառ ՝ Օրբելյանների քարավանատանը
15:00՝ Կանգառ ՝ կանգառ Հայրավանքում
16։00՝ Մեկնում Երևան
18։00 — 19։00՝ Ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Հավելված 3
Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝
- պլաստիկը (մեծ աղբարկղ)․
- ապատին (փոքր աղբարղ).
- սննդի մնացորդը՝ որպես շների կեր․
- թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։
Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։
Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։ Նա կշռում-գրանցում է խմբի կողմից տարվող աղբը։
Հավելված 4
Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ
Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։
Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։
Ժամանում | Օր, ժամ |
Որ տնակներում են մնալու | Նշել անունները |
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․) | Լրացնում է խմբի ղեկավարը |
Մեկնում | Օր, ժամ |
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․) | Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը |