ՀՐԱՄԱՆ
08․06․2022թ.
Գյուղական ազգագրական ճամբարներ նախագծով ս.թ. հունիսի 9-ին աշխատանքային հինգշաբթին Գագարին կլաստերի գյուղում կազմակերպելու համար կրթահամալիրի նախագծային խմբին գործուղել Գեղարքունիքի մարզ՝ Վարսեր, Դդմաշեն գյուղեր։
- Այդ նպատակով․
- հաստատել գործուղման մասնակիցների ցուցակը․
- Լենա Ղազարյան
- Արմենուհի Թամոյան
- Սյուզի Մարգարյան
- Ռոբերտ Խաչատրյան
- պատասխանատուների ներկայացմամբ հաստատել օրվա ծրագիրը (հավելված)․
- աշխատանքային խմբի ղեկավար նշանակել Սյուզի Մարգարյանին․
- ընդունել ի գիտություն, որ՝
- խմբի մեկնումը կազմակերպվում է կրթահամալիրի աշխատող Ռոբերտ Խաչատրյանի մեքենայով՝ կրթահամալիրի միջոցներով, ժամը 08։45, Մայր դպրոցի կայանատեղիից, վերադարձը՝ մինչև ժամը 17։00.
- մասնակիցների սնունդը հոգում է «Սեբաստացիներ» հիմնադրամը՝ անձին 500-700 դրամի չափով:
- Դպրոցների ղեկավարներին՝ կազմակերպել նախագծի մասնակիցների փոխարինումը դպրոցներում։
Կրթահամալիրի տնօրեն` Ս. Մարկոսյան