ՀՐԱՄԱՆ
08․06․2022թ.

«Դեպի Ջերմուկ» նախագծով, ս․թ․ հունիսի 9-11-ին կազմակերպել կրթահամալիրի Միջին դպրոցի սովորողների եռօրյա ճամփորդությունը Վայոց ձորի մարզ՝ Ջերմուկ։ Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավարներ նշանակել Ստելլա Մնացականյանին, Տաթև Աբրահամյանին․
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ հունիսի 9-ին, ժամը 09.00, Մայր դպրոցի կայանատեղիից, Երևան – Զանգակատուն – Վայք – Գնդեվանք — Ջերմուկ երթուղով, վերադարձը՝ հունիսի 11-ին, մինչև ժամը 17․00, Ջերմուկ — Եղեգնաձոր — Արենի — Երևան երթուղով․
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Mercedes Sprinter 81 DH 001 (22 նստատեղ) մակնիշի մեքենայով, վարորդ՝ Արարատ Դալլաքյան (հեռ․՝ 094 81 59 41)․
  6. սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Եվմարի հյուրատանը․
  7. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  8. կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից նախագծի մասնակիցներին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ։
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                           Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Մութաֆյան Ալեքսանդր — 7-րդ դաս․
  2. Իսրայելյան Ալեքսանդր — 7-րդ դաս․
  3. Մալխասյան Դավիթ — 7-րդ դաս․
  4. Տիգրանյան Անահիտ — 6-րդ դաս․
  5. Սահակյան Մալենա — 6-րդ դաս․
  6. Շահսուվարյան Սերյան — 6-րդ դաս․
  7. Արգիշտի Ղարիբյան — 6-րդ դաս․
  8. Աղլամազյան Հայկ — 7-րդ դաս․
  9. Անանյան Մարի — 7-րդ դաս․
  10. Աղայան Մարի — 7-րդ դաս․
  11. Հովսեփյան Մանե — 7-րդ դաս․
  12. Յանա Սուքիասյան — 7-րդ դաս․
  13. Գևորգ Ֆիդանյան — 6-րդ դաս․
  14. Արման Հովհաննիսյան — 6-րդ դաս․
  15. Ջոնաթան Տանիելյան — 6-րդ դաս․
  16. Արեն Կարսեցյան — 7-րդ դաս․
  17. Մանե Պապիկյան — 7-րդ դաս․
  18. Աբովյան Ալեն — 7-րդ դաս․
  19. Արթուր Սարգսյան — 6-րդ դաս․

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Առաջին օր

Մեկնում 
Կանգառ Զանգակատուն, այցելություն Պարույր Սևակի  հայրական տուն, ազգագրություն
Գնդեվանք
Այցելություն Ջերմուկի Մայր գործարան
Ժամանում, տեղավորում հյուրատանը
քայլք դեպի«Երազանքների կամար»
Երեկոյան հավաք, օրվա ամփոփում, լեզվական խաղեր, քուն։ 

Հունիսի 10

Առավոտյան նախավարժանք, նախաճաշ,
Քայլքով դեպի Արփայի վերին հոսանքի կիրճ ՝Ջերմուկի Ջրահարսեր ջրվեժ,
Արփայի վերին հոսանքի կիրճում են գտնվում քարայրների համալիրը (բրոնզե դարի ժամանակից), Սբ. Հովհաննես եկեղեցին, «Թուխ Մանուկ» և Սբ. Գևորգ մատուռները։
Ճոպանուղով վերելք Այծասարի գագաթ, քայլքով վայրէջք
Ընթրիք, օրվա ամփոփում, լեզվական խաղեր։
Քուն։ 

Հունիսի 11

Նախավարժանք, նախաճաշ
Իրերի հավաքում, մեկնում,
Կեչուտի ջրամբար-առանձնահատկությունները, 
Կանգառ Արենիի քարանձավում
Մինչև 18:00  վերադարձ Երևան