ՀՐԱՄԱՆ
07․06․2022թ.
Ս․թ․ հունիսի 10-12-ին թույլատրել կրթահամալիրի Միջին դպրոցի 6-7-րդ դասարանի սովորողների եռօրյա հայրենագիտական ճամբարի կազմակերպումը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․
- ճամբարի ղեկավար նշանակել Երանուհի Խլղաթյանին, Վարսինե Մակարյանին․
- հաստատել ճամբարականների ցուցակը (հավելված 1).
- ղեկավարների ներկայացմամբ հաստատել ծրագիրը (հավելված 2).
- հաստատել ճամփորդության երթուղիները՝
- մասնակիցների մեկնումը՝ հունիսի 10-ին, ժամը 09․00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Մերսեդես Սպրինտեր 60 LD 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, Երևան – Արտաշատ – Արարատ – Երասխ – Արենի – Գետափ – Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով,
- վերադարձը՝ հունիսի 12-ին, Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին — Սելիմի քարավանատուն – Մարտունի – Հայրավանք — Սևան — Երևան երթուղով, Սուրբ Երրորդություն ժամանումը՝ մինչև ժամը 19.00.
- վարորդ՝ Հովհաննես Քիշմիրյան (հեռ.՝ 077 57 76 83).
- խմբին՝ որպես մրցանակ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղությունից տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
- խումբը սահմանված կարգերով.
- Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3),
- իրենց կեցությանը հատկացված տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4).
- հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ս. Մարկոսյան
Հավելված 1
Ճամբարականներ
- Աշոտ Տոգրամաջյան – 6-րդ դաս․
- Դավիթ Տոգրամաջյան – 6-րդ դաս․
- Արտյոմ Ասոյան – 6-րդ դաս․
- Էվա Եփրեմյան – 6-րդ դաս․
- Արեն Թոփիկյան – 6-րդ դաս․
- Մարիա Մելոյան – 6-րդ դաս․
- Եվա Մովսիսյան – 6-րդ դաս․
- Ալեքսանդր Մայիլյան – 6-րդ դաս․
- Ռազմիկ Մանուկյան – 6-րդ դաս․
- Արտյոմ Ղազարյան – 6-րդ դաս․
- Էրիկ Սարգսյան – 6-րդ դաս․
- Տիգրան Ղոչիկյան – 6-րդ դաս․
- Սամվել Հովհաննիսյան – 7-րդ դաս․
- Նորայր Գեւորգյան – 7-րդ դաս․
- Հովհաննես Ղազարյան – 7-րդ դաս․
- Արամ Խաչատրյան – 6-րդ դաս․
- Դանիել Գալոյան – 6-րդ դաս․
- Ռաֆայել Վարդանյան – 6-րդ դաս․
Գիշերակացը՝ Պանդոկում, սիրո տնակում
Հավելված 2
ԾՐԱԳԻՐ
Oր առաջին
09:30՝ մեկնում Երևանից Սուրբ Երրոդություն եկեղեցու բակից
10:30՝ կանգառ Արփա գետի ափին
11:30՝ Քայլք դեպի Եղեգիսի Զորաց վանք, նախաճաշ
13:00 — 13:30՝ ժամանում Արատես, տեղավորում տնակներում
14:00 — 15:00՝ ճաշ
15:00 — 17:00՝ «Հարսանիքը ճամբարում» նախագիծ. հարսանեկան խաղիկների յուրացում
17:00 — 18:00՝ հայրենագիտական քայլք Արատես գետի ափով
18:00 — 19:00՝ հանգիստ, ընթրիքի նախապատրաստություն
19:00 — 20:00՝ ընթրիք
20:00-ից՝ երկլեզու լեզվագործունեություն
22:00՝ քուն
Oր երկրորդ
08:00 — 09:30՝ վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
09:30 — 12:30՝ դեղաբույսերի ծանոթացում, հավաքում, տեսակավորում, չորացում
12:30 — 13:00՝ քայլք դեպի ջրվեժ՝ ընկեր Տարոնի ուղեկցությամբ
13:00 — 14:00՝ ճաշ
14:30 — 15:30՝ Հարսանիքը ճամբարում նախագիծ` հարսանեկան ազգագրություն
15:30 — 16:00՝ հանգիստ
16:00 — 16:30՝ ֆոտոպլեներ
17:00 — 18:30՝ հայրենագիտական քայլք ճամբարի տարածքում
18:30 — 19:00՝ նախապատրաստում ընթրիքին
19:00 — 20:00՝ ընթրիք
20:00-ից՝ լեզվագործունեություն
22:00՝ քուն
Օր երրորդ
08:00 — 09:00՝ վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք
09:00 — 10:00՝ նախաճաշ, միջավայրի խնամք
10:00` մեկնում
Հավելված 3
Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝
- պլաստիկը (մեծ աղբարկղ)․
- ապատին (փոքր աղբարղ).
- սննդի մնացորդը՝ որպես շների կեր․
- թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։
Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։
Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։ Նա կշռում-գրանցում է խմբի կողմից տարվող աղբը։
Հավելված 4
Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ
Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։
Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։
Ժամանում | Օր, ժամ |
Որ տնակներում են մնալու | Նշել անունները |
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․) | Լրացնում է խմբի ղեկավարը |
Մեկնում | Օր, ժամ |
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․) | Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը |