ՀՐԱՄԱՆ
09․06․2022թ․
Կրթահամալիրի 2021-2022 ուստարվա ուսումնական օրացույցով հունիսի 13-ից կրթահամալիրում նախատեսված է լրացուցիչ կրթության լողափային բաց ճամբարների (այսուհետ՝ ճամբար) գործունեություն։
Այդ նպատակով՝
- հաստատել՝
- Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներում, Միջին դպրոցում, ուսումնական ագարակում ճամբարի պատասխանատուներին՝ Նաիրա Նիկողոսյան, Գոհար Բալջյան, Քնարիկ Ներսիսյան, Շամիրամ Պողոսյան, Լուսինե Բուշ.
- ճամբարի գործունեության ժամկետը՝ հունիսի 13-ից օգոստոսի 26, երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը 09․00-17․00․
- մանկավարժության լաբորատորիայի ներկայացմամբ՝ բաց լողափերի-լողավազանների կազմակերպման և շահագործման կարգը․
- ճամբարի մասնակցի, օրինական ներկայացուցչի հետ կնքվող օրինակելի պայմանագիրը (հավելված).
- պատասխանատուների ներկայացմամբ՝ ճամբարի բովանդակությունը, աշխատակարգը.
- ճամբարային գործունեության ուղղությունները՝ լող, դպրոցում իրականացվող փառատոնային, ծիսական, այլ ուսումնական նախագծերի մասնակցություն, շրջակա միջավայրի խնամք, խաղեր, ուսումնական ճամփորդություն՝ ծնողների համաձայնությամբ և լրացուցիչ դրամական միջոցներով.
- ճամբարի մասնակիցների թիվը՝ 12-24. 15-ից ավելի ճամբարականի դեպքում ճամբարի ղեկավարը պետք է ունենա օգնական․
- ճամբարի ղեկավարներին նշանակել ըստ հերթափոխների՝ 5-օրյա ժամկետներով.
- հուլիսի 13-17-ը ճամբարի ղեկավար նշանակել Արևելյան դպրոց-պարտեզում՝ Անուշ Բարխուդարյանին, Արևմտյան դպրոց-պարտեզում՝ Մադլեն Թերզյանին, Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ Նարե Արիստակեսյանին, Հարավային դպրոց-պարտեզում՝ Սյուզաննա Դանիելյանին, Միջին դպրոցում՝ Քնարիկ Մելքոնյանին․
- դպրոցի ղեկավարի հաստատումով ճամբարի ղեկավարին վերապահել լրացուցիչ ծառայության պայմանագիր կնքելը՝ որպես պայմանագրի կողմ, ճամբարի օրվա աշխատակարգը կազմելու իրավունքը.
- ճամբարների ղեկավարները աշխատակարգով որոշված գործունեության ընթացքում անձնական պատասխանատվություն են կրում ճամբարականների անվտանգության, հիգիենիկ պայմանների, ճամբարի տարածքում մասնակիցների անձնական իրերի պահպանության համար.
- ճամբարականների սնունդը կազմակերպել կրթահամալիրում սննդի կազմակերպման կարգով, առողջագետի կազմած, ճամբարի ծրագրում հրապարակված ճաշացանկով, ծնողների միջոցներով.
- ճամբարների ղեկավարներին՝ առնվազն երեք օր առաջ դպրոցի ղեկավարի հաստատումով հրապարակել ճամբարի ծրագիրը, աշխատակարգը, սահմանված կարգով վարել ճամբարականների հաշվառումը, ճամբարի ավարտից հետո, երկօրյա ժամկետում, ներկայացնել հաշվետվություն․
- ճամբարների գործունեությունն ամեն օր լուսաբանվում է ուսումնական բլոգներում, մասնաճյուղերի կայքում, mskh.am-ում։
Կրթահամալիրի տնօրեն` Ս. Մարկոսյան
Հավելված
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ամառային ճամբար
Պայմանագիր
Ք․ Երևան | «___» __________ 2022թ․ |
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը (այսուհետ` կրթահամալիր), ի դեմս կրթահամալիրի ———————— դպրոց-պարտեզում ամառային ճամբարի ղեկավար (այսուհետ` ղեկավար) ___________________________________-ի և ___________________________________-ի օրինական ներկայացուցիչ _____________________________-ը (այսուհետ` Պատվիրատու) կնքում են սույն պայմանագիրը հետևյալի մասին:
Պայմանագրի առարկան
2022թ․ հունիսի 13-17-ին լրացուցիչ կրթության ամառային բաց ճամբարի կազմակերպումն է։
Կողմերի պարտականությունները, իրավունքները
Ղեկավարը պարտավորվում է․
- բացօթյա, լողափային, օդափոխվող տարածքներում ապահովել ճամբարականի առօրյայի կազմակերպումը` լող, խաղեր, փառատոնային նախագծի իրականացում, շրջակա միջավայրի խնամքի-ինքնասպասարկման աշխատանքի մասնակցություն,
- կազմակերպել սնունդը՝ նախաճաշ և ճաշ,
- ապահովել պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ։
Պատվիրատուն պարտավորվում է․
- նախօրոք ծանոթանալ ճամբարային գործունեության նախագծին.
- ապահովել ճամբարականի մասնակցությունը.
- ճամբարի ուղեգրի համար վճարումը կատարել սահմանված կարգով, առնվազն մեկ օր առաջ, վճարման կտրոնը ներկայացնել ճամբարի ղեկավարին.
- մեկ շաբաթվա՝ երկուշաբթիից ուրբաթ օրվա համար – 15․000 դրամ
- մեկ օրվա համար – 3․500 դրամ.
- Ճամբարականի բացակայության մասին նախապես տեղեկացնել ճամբարի ղեկավարին:
Պայմանագիրն ուժի մեջ է «___ » ___ 2022թ. մինչև «___ » ___ 2022թ.
Պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ:
Պայմանավորվող կողմեր
Ծնող` Հասցե ՝ Հեռախոս ՝ _______________________________ ստորագրություն | ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի —————— դպրոց-պարտեզի ճամբարի ղեկավար՝ Հասցե՝ Հեռախոս՝ Էլ. հասցե` _________________________________ ստորագրություն |
Բանկային հաշվի համարը` Հ/Հ 900018003203 ՀՀ ՖՆ Գործառնական վարչություն |