Ամառային եռօրյա ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
20․06․2022թ.

Ս․թ․ հունիսի 21-23-ին թույլատրել կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի սովորողների եռօրյա հայրենագիտական ճամբարի կազմակերպումը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Լուսինե Պետրոսյանին, Մարիամ Խաչատրյանին, Սոնա Փափազյանին, Արմինե Գոգինյան․
  • հաստատել ճամբարականների ցուցակը (հավելված 1).
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ծրագիրը (հավելված 2).
  • հաստատել ճամփորդության երթուղիները՝
    • մասնակիցների մեկնումը՝ հունիսի 21-ին, ժամը 08․30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Մերսեդես Սպրինտեր 60 DA 077 (19 նստատեղ) և 60 LD 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենաներով, Երևան – Արտաշատ – Երասխ — Սևակավան – Զանգակատուն – Գետափ — Եղեգիսի կիրճ – Շատին – Արտաբույնք —  Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով,
    • վերադարձը՝ հունիսի 23-ին, Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին — Վարդենյաց լեռնանցք – Մարտունի-Նորատուս – Սևանի ավազան -Հայրավանք — Երևան երթուղով, Սուրբ Երրորդություն ժամանումը՝ մինչև ժամը 19.00.
    • վարորդ՝ Սամվել Սերոբյան (հեռ.՝ 094 72 87 27) և Հովհաննես Քիշմիրյան (հեռ.՝ 077 57 76 83).
    • խմբին՝ որպես մրցանակ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղությունից տրամադրել 80․000 (ութսուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով.
    • Արատեսում շրջակա միջավայրի խնամքի աշխատանքը համաձայնեցնում է Տարոն Հակոբյանի հետ.
    • Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3),
    • իրենց կեցությանը հատկացված տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4), լուսաբանելով սոցցանցում.
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան

Հավելված 1

Ճամբարականներ

3-1 դասարան

  1. Ալեքսան Ավագյան
  2. Դավիթ Տոնոյան
  3. Վիկտորյա Հարությունյան
  4. Լեո Խանամիրյան
  5. Ավետ Բադեյան
  6. Միքայել Քեշիշյան
  7. Հարություն Մկրտչյան
  8. Վաչե Հովհաննսիյան
  9. Հասմիկ Մկրտչյան
  10. Սոֆի Պարսամյան
  11. Նարեկ Սարգսյան
  12. Ստեֆանի Կարապետյան
  13. Գագիկ Խաչատրյան
  14. Արեգ Օսիպյան
  15. Նռանե Անտոնյան

3-3 դասարան

  1. Եսայան Նատալի
  2. Սիմոնյան Նատալի
  3. Բաբաջանյան Եվա
  4. Վելիցյան Աննա
  5. Մաշինյան Մարի
  6. Մարուքյան Գոռ
  7. Մարուքյան Գևորգ
  8. Կարապետյան Միա
  9. Շահրոզեան Արեգ
  10. Ղազինյան Լեոն
  11. Բաբայան Արշի
  12. Սողոմոնյան Կատրին
  13. Բարսեղյան Աշոտ
  14. Խուդոյան Ալիսա
  15. Պետրոյան Մոնթե
  16. Հովհաննիսյան Լանա
  17. Վարդանյան Մանուէլ
  18. Եսայան Էրիկա

Գիշերակացը՝ Տատիկ-պապիկի տնակում, Հյուսիսային տնակում։

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Հունիսի 21


08:30՝ Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից
10:00՝ կանգառ Արփայի հովտում, թեթև նախաճաշ
11:00՝ Սմբատաբերդ քայլարշավի մեկնարկ Արտաբույնք գյուղից
13:00՝ Սմբատաբերդի բարձունք
15:00՝ Ժամանում Արատես, տեղավորում
15:30՝ Լող Արատեսի գյոլերում
16:00՝ Տարածքի մաքրում, ծանոթացում
17:00՝ Ճաշ
18:00՝ Զրույց, քննարկում, օրվա ամփոփում, տպավորություններ
19:00՝ Ազգային բակային խաղեր
20:00՝ Ընթրիք
21:00՝ Խարույկ, ազգային պարեր, զրույցներ
22:00՝ Քուն

Հունիսի 22

08:00՝ Վերկաց, անձնական հիգիենա
08:30՝ Նախավարժանք
09:00՝ Քայլք Արատեսի վանք, ուսումնական ժամերգություն
10:00՝ Նախաճաշ
11:00՝ Քայլք Խաչոց ձոր, լող Արատեսի գյոլերում
13:00՝ Ծառերի և ծաղիկների խնամք, խոտերի հավաքում
15:00՝ Ճաշ, հանգիստ
16:30՝ Աշխատանք մեղվանոցում, մեղվապահի տան հարդարում
18:00՝ Ուսումնական մեղվանոց․ Արմինե Գոգինյանի վարպետության դասը
19:00՝ Թոնրի վառում
20:00՝ Ընթրիք
21:00՝ Քննարկում ենք 4-րդ դասարանի ուսումնական պլանը, ակնկալիքներ, սպասելիքներ
22:00՝ Քուն

Հունիսի 23


08։00՝ Վերկաց
08։30՝ Նախավարժանք
09։00՝ Նախաճաշ
10։00՝ Միջավայրի խնամք, լող, սենյակների հարդարում,
12։00՝ Մեկնում
12:30՝ կանգառ Եղեգիսում, քայլքով դեպի Զորաց եկեղեցի
14:00՝ Կանգառ ՝ Օրբելյանների քարավանատանը
15։00՝ Նորատուս, խաչքարերի պուրակ
16։00՝ Հայրավանք
17։00՝ Կանգառ Հրազդանի ակունքի մոտ
17։30՝ Մեկնում Երևան
19։00՝ Ժամանում

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ)․
  • ապատին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր․
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։ 
Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։ Նա կշռում-գրանցում է խմբի կողմից տարվող աղբը։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s