Ամառային եռօրյա ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
27․06․2022թ.

Ս․թ․ հունիսի 28-30-ին թույլատրել կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի հայրենագետ-բնագետների ամառային եռօրյա ճամբարի կազմակերպումը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Արմինե Գոգինյանին, Շուշան Ալեքսանյանին, օգնական՝ Դիանա Ղազարյանին․
  • հաստատել ճամբարականների ցուցակը (հավելված 1).
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ծրագիրը (հավելված 2).
  • հաստատել ճամփորդության երթուղիները՝
    • մասնակիցների մեկնումը՝ հունիսի 28-ին, ժամը 09․00, Մայր դպրոցի բակից, Մերսեդես Սպրինտեր 60 LD 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, Երևան – Արտաշատ – Երասխ – Զանգակատուն – Արենի – Գետափ – Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով,
    • վերադարձը՝ հունիսի 30-ին, Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին – Գետափ – Արենի – Զանգակատուն – Երասխ – Ուրցաձոր – Վեդի – Արտաշատ — Երևան երթուղով, Սուրբ Երրորդություն ժամանումը՝ մինչև ժամը 19.00.
    • վարորդ՝ Հովհաննես Քիշմիրյան (հեռ.՝ 077 57 76 83).
    • խմբին՝ որպես մրցանակ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղությունից տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով.
    • Արատեսում շրջակա միջավայրի խնամքի աշխատանքը համաձայնեցնում է Տարոն Հակոբյանի հետ.
    • Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3),
    • իրենց կեցությանը հատկացված տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4), լուսաբանելով սոցցանցում.
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                           Ս. Մարկոսյան

Հավելված 1

Ճամբարականներ

  1. Արեգ Իբրանյան – 4-րդ դաս․
  2. Իզա Խոջամիրյան – 4-րդ դաս․
  3. Մանուելա Թադևոսյան – 4-րդ դաս․
  4. Կարեն Դադոյան – 4-րդ դաս․
  5. Յանա Բաղդասարյան – 4-րդ դաս․
  6. Մանե Մաչկալյան – 4-րդ դաս․
  7. Մարի Ավդալյան – 4-րդ դաս․
  8. Ղազինյան Տիգրան – 4-րդ դաս․
  9. Վահագն Հովհաննիսյան – 4-րդ դաս․
  10. Եվա Հակոբյան – 5-րդ դաս․
  11. Շարոյան Լիլիթ – 4-րդ դաս․
  12. Լաուրա Ղազարյան – 4-րդ դաս․
  13. Նավոյան Մարիա – 4-րդ դաս․
  14. Էմիլ Զարբաբյան – 4-րդ դաս․
  15. Անետա Կտակյան – 5-րդ դաս․
  16. Վիկտորյա Հարությունյան – 4-րդ դաս․
  17. Մասսիմո Խարբութլի – 4-րդ դաս․
  18. Արայիկ Մարգարյան – 4-րդ դաս․
  19. Լիլիթ Գրիգորյան – 5-րդ դաս․
  20. Գայանե — Վիկտորյայի մայրիկ

Գիշերակացը՝ Տատիկ-պապիկի տնակում, Հյուսիսային տնակում։

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Օր առաջին՝ հունիսի 28

9:00՝ մեկնում
11:30՝ կանգառ Արփայի հովտում` Արենի- Արփի հատվածում, նախաճաշ
13:00՝ կանգառ Եղեգիսում, քայլքով դեպի Զորաց եկեղեցի
14:30՝ ժամանում Արատես
Իրերի դասավորում, հանգիստ
15:30՝ ճաշ
16:30՝ լող գետում
18:00՝ երեկոյան քայլք՝ Արատեսի վանք, Խաչոց ձոր
19։00՝ ընթրիք
20։00՝ խարույկ, ընթերցումներ
21։30՝ հանգիստ
22:30՝ քուն

Օր երկրորդ՝ հունիսի 29

8։00՝ Վեր կաց
8։30՝ նախավարժանք, մարզումներ
9։30՝ նախաճաշ
10։30՝ միջավայրի խնամք,  նորատունկ ծառերի, սածիկների ջրում
11:30՝ աշխատանք ուսումնական մեղվանոցում/ վերնահարկերի տեղադրում
13։00՝ աղցանային ֆլեշմոբ/ պատրաստում են ճամբարականները, ճաշի պատրաստում/
14։00՝ ճաշ
15:00-16:00՝ լող գետում
16:00՝ հետադարձին դեղաբույսերի ճանաչում, հավաքում
17։00՝ դեղաբույսերի թրմում, հյութի պատրաստում
18։30՝ հանգիստ, խաղեր
19:00՝ ընթրիքի նախապատրաստում, ընթրիք
20։30՝ խարույկ, օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում
22։00՝ քուն

Օր 3-րդ՝ հունիսի 30

8։00՝ վերկաց
8։30՝ նախավարժանք, հիգիենա
9։30՝ նախաճաշ
10։00՝ միջավայրի խնամք, սենյակների հարդարում
11։30՝ աշխատանք ուսումնական մեղվանոցում/ հետևում ենք կշեռքին
12։30՝ լող գետում
13:30՝ ճաշ
14:30՝ բարեկարգ միջավայրի հանձնում
15:00՝ մեկնում
17:00՝ կանգառ Սուրբ Կարապետ եկեղեցում
19:00՝ վերադարձ Երևան

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ)․
  • ապատին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր․
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։ 

Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։ Նա կշռում-գրանցում է խմբի կողմից տարվող աղբը։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s