ՀՐԱՄԱՆ
30․06․2022թ.
«Արատեսյան ստեղծագործական ճամբար» նախագծով ս․թ․ հուլիսի 1-3-ին թույլատրել կրթահամալիրի Ավագ և միջին դպրոցի սովորողների ամառային եռօրյա փառատոնային պեներային, հայրենագիտական-ընթերցողական ճամբարի կազմակերպումը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․
- ճամբարի ղեկավար նշանակել Գագիկ Չարչյանին, Սոֆյա Այվազյանին և Նունե Մովսիսյանին, խոհարար՝ Հեղինե Ստեփանյանին․
- հաստատել ճամբարականների ցուցակը (հավելված 1).
- ղեկավարների ներկայացմամբ հաստատել ծրագիրը (հավելված 2).
- հաստատել ճամփորդության երթուղիները՝
- մասնակիցների մեկնումը՝ հուլիսի 1-ին, ժամը 09․00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Մերսեդես Սպրինտեր 60 DQ 077 (23 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, Երևան – Արտաշատ – Երասխ — Սևակավան – Զանգակատուն – Գետափ — Եղեգիսի կիրճ – Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով,
- վերադարձը՝ հուլիսի 3-ին, Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին — Սելիմի լեռնանցք – Սևանի ավազան` Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի տարածքում — Երևան երթուղով, Սուրբ Երրորդություն ժամանումը՝ մինչև ժամը 20.00.
- վարորդ՝ Սարգիս Ավագյան (հեռ.՝ 098 53 35 04).
- խմբին՝ որպես մրցանակ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղությունից տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
- խումբը սահմանված կարգերով.
- Արատեսում շրջակա միջավայրի խնամքի աշխատանքը համաձայնեցնում է Տարոն Հակոբյանի հետ.
- Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3),
- իրենց կեցությանը հատկացված տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4), լուսաբանելով սոցցանցում.
- հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ս. Մարկոսյան
Հավելված 1
Ճամբարականներ
- Քեթրին Աղաջանյան — 9-րդ դաս.
- Ալեն Կոշկարյան — 9-րդ դաս.
- Լիլիթ Արևշատյան — 9-րդ դաս.
- Դավիթ Մազլումյան — 9-րդ դաս.
- Լաուրա Թորոսյան — 9-րդ դաս.
- Ամալյա Ազատյան — 9-րդ դաս.
- Նարե Ղազարյան — 9-րդ դաս.
- Նորայր Հակոբյան — 9-րդ դաս.
- Անի Հովհաննիսյան — ծնող
- Լալա Հովհաննիսյան — 9-րդ դաս.
- Արտյոմ Սողոյան — 8-րդ դաս.
- Նազենի Հովհաննիսյան — 9-րդ դաս.
- Աիդա Աղագուլյան — 6-րդ դաս.
- Ալինա Իսաջանյան — 11-րդ դաս. (Կանադայից, այժմ Երևանում է)
- Հասմիկ Հարությունյան — 10-րդ դաս.
- Նարե Մուրադյան — 9-րդ դաս.
- Ռոլանդ Հակոբյան — 9-րդ դաս.
- Հեղինե Ստեփանյան — խոհարար
Գիշերակացը՝ Տատիկ-պապիկի տնակում, Գեղարվեստի տնակում։
Հավելված 2
ԾՐԱԳԻՐ
Հուլիսի 1
09:00՝ մեկնում Մայր դպրոցի բակից
կանգառ Եղեգիսում, բրդուճային նախաճաշ
Եղեգիս՝ միասնական քայլք դեպի Զորաց վանք, զրույց-շփումներ գյուղաբնակների հետ
ժամանում Արատես, իրերի տեղավորում
Լող գետում
Ճաշի պատրաստություն, ճաշ
«Արատեսի դպրական կենտրոնի» ներկայացում ճամբարականներին
Ընթրիքի պատրաստություն, ընթրիք
Խարույկ, ընթերցում-քննարկումներ
22:30 — 23:00՝ հիգիենայի ժամ, քուն
(Ճաշ — վերմիշել, հավով խավարտ, պանիր, թթվասեր, հաց
Ընթրիք — թեյ, բիսկվիթ, մածուն, քաղցրավենիք)
Հուլիսի 2
08։00՝ վերկաց, առավոտյան մարմնամարզություն
հիգիենայի ժամ
նախաճաշ
Արատես ուսումնական կենտրոնի տարածքի խնամք
Ժամը 12։00՝ Արատեսյան հյուրընկալություն
նկարչական պլեներ
լող գետում
ճաշի պատրաստություն, ճաշ
քայլարշավ դեպի Խաչոց ձոր և ձորակով դեպի հյուսիս-արևմուտք
Հոգևոր ընթերցումեր Արատեսի վանքում (Նունե Մովսիսյան)
ընթրիքի պատրաստություն, ընթրիք
խարույկ, ընթերցում-քննարկումներ-Սոֆյա Այվազյան, Նունե Մովսիսյան
փաթեթը՝ ընթերցում-քննարկում
հիգիենայի ժամ
քուն
(Նախաճաշ — ձվածեղ, պանիր, կարագ, խտացրած կաթ, թեյ
Ճաշ — հնդկաձավար, աղցան, պանիր, հաց
Ընթրիք — պիցցա, միրգ, թեյ, պանիր)
Հուլիսի 3
08:00՝ վերկաց, առավոտյան մարմնամարզություն
Հիգիենայի ժամ
Նախաճաշ
Սենյակների դասավորում, հանձնում, տեղանքի կարգավորում
11։00-ից-մեկնում
Վերադարձին կանգառ՝ Սելիմի քարավանատուն
Վաղաշեն
Լող Սևանում
Կանգառ Հայրիվանքում
Մինչև 20։00 -ժամանում Երևան
Հավելված 3
Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝
- պլաստիկը (մեծ աղբարկղ)․
- ապատին (փոքր աղբարղ).
- սննդի մնացորդը՝ որպես շների կեր․
- թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։
Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։
Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։ Նա կշռում-գրանցում է խմբի կողմից տարվող աղբը։
Հավելված 4
Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ
Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։
Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։
Ժամանում | Օր, ժամ |
Որ տնակներում են մնալու | Նշել անունները |
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․) | Լրացնում է խմբի ղեկավարը |
Մեկնում | Օր, ժամ |
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․) | Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը |