ՀՐԱՄԱՆ
04.08․2022թ.
Ս․թ․ օգոստոսի 5-7-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Վաղաշեն գյուղի մոտ՝ Սևանի ափին կազմակերպել կրթահամալիրի Քոլեջի ուսանողների բնապահպանական, արշավախմբային, հայրենագիտական ճամբարը։ Այդ նպատակով՝
- ճամբարի ղեկավար նշանակել Արփի Թովմասյանին (հեռ.՝ 093 33 53 87), երաժիշտ՝ Մարինե Մկրտչյանին, մարզիկ՝ Հասմիկ Սիմոնյան․
- հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
- ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը (հավելված 2).
- ճամբարականների մեկնումը՝ օգոստոսի 5-ին՝ ժամը 08:15, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Բերդկունք — Հայրավանք — Վաղաշեն երթուղով, Մերսեդես Սպրինտեր 60 DA 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, Սամվել Սերոբյան (հեռ.՝ 097 72 87 27), վերադարձը՝ օգոստոսի 7-ին, մինչև ժամը 18:00, Վաղաշեն — Ծակքար — Երևան երթուղով.
- խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից.
- խումբը սահմանված կարգով.
- Սևանի ճամբարային ափին կազմակերպում է բնապահպանական աշխատանք, մաքրություն, աղբի տեսակավորում (հավելված 3). համակարգող՝ Արթուր Ավետիսյան.
- իրենց կեցությանը հատկացված տարածքը, գույքը գրանցումով ընդունում է նախորդ խմբից և հանձնում է հաջորդ խմբին.
- հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ս. Մարկոսյան
Հավելված 1
Մասնակիցների ցուցակ
- Նարեկ Գրիգորյան — Քոլեջի առաջին կուրսի դիմորդ
- Հայկ Բալյան — Քոլեջի առաջին կուրսի դիմորդ
- Լուսինե Ղազարյան — Հայկ Բալյանի մայրիկ
- Նանե Բալյան — Հայկ Բալյանի քույր
- Մարիա Վարդանյան — Քոլեջի առաջին կուրսի դիմորդ
- Լուսինե Մանվելյան — Մարիա Վարդանյանի մայրիկ
- Նանա Վարդանյան — Մարիա Վարդանյանի քույրիկ
- Ալինա Վարդանյան — Մարիա Վարդանյանի քույրիկ
- Ժաննա Նավոյան — 2-րդ կուրս
- Ռոզա Խաչատրյան — 2-րդ կուրս
- Էրիկ Մարուքյան — 3-րդ կուրս
- Անուշ Հարությունյան — 3-րդ կուրս
- Վարդի Ստամբուլյան — 3-րդ կուրս
- Անահիտ Գաբրիելյան — 4-րդ կուրս
- Գևորգ Ներսիսյան — 4-րդ կուրս
- Անահիտ Ուլիխանյան — 4-րդ կուրս
- Ստելլա Ուլիխանյան — Անահիտ Ուլիխանյանի քույրիկ
- Արման Գրիգորյան — Քոլեջի շրջանավարտ
Հավելված 2
ԾՐԱԳԻՐ
Օր առաջին
08։00՝ Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
08։15՝ Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11։00՝ Կանգառ Բերդկոււնք գյուղում, այց Սպիտակ ամրոցի ավերակներ, քայլք դեպի Հայրավանք ու բրդուճների ընդմիջում այնտեղ
13։00՝ Մեկնում Վաղաշեն
14:00՝ Ժամանում Վաղաշենի վրանային արշավախմբային ճամբար,իրերի տեղավորում։
15:00 — 16։00՝ Ճաշ
17:00՝ Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
19։00՝ Ընթրիք, խարույկի նախապատրաստական աշխատանքներ
20։00 — 21։00՝ Ազգային երգ ու պար
21։00 — 22։00՝ Զրույցներ խարույկի շուրջ Սևանա լճի բնապահպանական խնդիրների մասին
22։00՝ Քնի նախապատրաստական աշխատանքներ
Օր երկրորդ
08։00 — 08։30՝ Վեր կաց, հիգիենայի ժամ
08:30 — 09։30՝ Մարզական պարապմունք
09:30 — 10:00՝ Նախաճաշ
10։00 – 12:00՝ Գեղարքունիքի մարզի ԱԻՆ-ի հետ պարապմունքը ճամբարականների հետ
12։00 — 13։00՝ Սպորտային խաղեր
13։00 — 15:00՝ Ճաշի պատրաստում, ճաշ
15:00 – 17:00՝ Լող, լողուսուցում (ուսուցանող՝ Արփի Թովմասյան), Անձրևաբեր ծես (Մարինե Մկրտչյան)
17:00 – 19:00՝ Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում),
19:00 — 20:00՝ Ընթրիք
20։00 — 22։00՝ Խարույկի նախապատրաստական աշխատանք, խարույկի շուրջ զրույց- քննարկումներ, ազգային երգեր խարույկի շուրջ
22։00՝ Քնի նախապատրաստական աշխատանքներ
Օր երրորդ
08։00 — 09։00՝ Վերկաց, հիգիենայի ժամ
09։00 – 10:00՝ Մարզական պարապմունք
10:00 — 10:30՝ Նախաճաշ
10։30 — 12։00՝ Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
12։00 – 14:00՝ Լող
14:00 – 15:00՝ Ճաշ
15։00՝ «Հայրենագիտական բացահայտումներ» Ծակքարի բնական կամուրջ։ Մեքենան կանգնում է Ծակքար գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցու մոտ և այնտեղից սկսում ենք քայլարշավը։ Վերադարձը նույն ուղղությամբ։
Ժամանում` մինչև 18։00
Հավելված 3
Տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝
- պլաստիկը (մեծ աղբարկղ)․
- ապատին (փոքր աղբարղ).
- սննդի մնացորդը՝ որպես շների կեր․
- թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։
Յուրաքանչյուր խումբ իր հետ ճամբարից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։
Ճամբարի պետը պատասխանատու է կարգի պահպանման համար։
Հավելված 4
Տարածքի շահագործման կարգ
Ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-ին կետը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Կցվում է նաև լուսանկար։
Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 2-3-րդ կետերը խմբի ղեկավարի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։
Ժամանում | Օր, ժամ |
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (վրաններ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․) | Լրացնում է խմբի ղեկավարը |
Մեկնում | Օր, ժամ |
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (վրաններ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․) | Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը |