ՀՐԱՄԱՆ
05․08․2022թ.

«Ընթերցում ենք Արատեսում» նախագծով ս․թ․ օգոստոսի 7-9-ին թույլատրել կրթահամալիրի տարատարիք սովորողների եռօրյա ճամբարի կազմակերպումը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Սոֆյա Մամյանին (հեռ․՝ 098 80 77 01), Ալինա Մարզումանյանին (հեռ․՝ 098 99 43 37), մարզիկ՝ Հասմիկ Սիմոնյանին․
  • հաստատել ճամբարականների ցուցակը (հավելված 1).
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ծրագիրը (հավելված 2).
  • հաստատել ճամփորդության երթուղիները՝
    • կրթահամալիրի մասնակիցների մեկնումը՝ օգոստոսի 7-ին, ժամը 08։15, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Մերսեդես Սպրինտեր 60 DA 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, Երևան – Արտաշատ – Արարատ – Երասխ – Արենի – Գետափ – Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով,
    • վերադարձը՝ օգոստոսի 9-ին, Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին — Սելիմի լեռնանցք – Սևանի ավազան` Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի տարածքում – Բերդկունք  -Երևան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ երթուղով, Սուրբ Երրորդություն ժամանումը՝ մինչև ժամը 19.00.
    • վարորդ՝ Սամվել Սերոբյան (հեռ.՝ 097 72 87 27).
  • խմբին՝ որպես մրցանակ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղությունից տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով.
    • Արատեսում շրջակա միջավայրի խնամքի աշխատանքը համաձայնեցնում է Տարոն Հակոբյանի հետ.
    • Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3),
    • իրենց կեցությանը հատկացված տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4), լուսաբանելով սոցցանցում.
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան

Հավելված 1

Ճամբարականներ

  1. Հովհաննիսյան Մանան (Հյուսիսային դպրոց 5-րդ դասարան)
  2. Սարգսյան Սյուզանա (Հյուսիսային դպրոց 5-րդ դասարան)
  3. Սարոյան Նարե (Հյուսիսային դպրոց 5-րդ դասարան)
  4. Թումասյան Քրիստինե (Հյուսիսային դպրոց 5-րդ դասարան)
  5. Գասպարյան Նարե (Հյուսիսային դպրոց 5-րդ դասարան)
  6. Գասպարյան Գեղամ (Միջին դպրոց 6-րդ դասարան)
  7. Հարությունյան Արինա (Հ․ Մալինյանի անվան հիմն․ դպրոց 9-րդ դասարան)
  8. Խաչատրյան Միլա (Միջին դպրոց 6-րդ դասարան)
  9. Աբրահամյան Լյուսի (Բյուրեղավանի դպրոց 6-րդ դասարան)
  10. Հակոբյան Միլենա (Միջին դպրոց 7-րդ դասարան)
  11. Հակոբյան Թագուհի (63 դպրոց 8-րդ դասարան)
  12. Մաթևոսյան Արեն (Միջին դպրոց 6-րդ դասարան)
  13. Մաթևոսյան Արփի (Ավագ դպրոց 9-րդ դասարան)
  14. Հարությունյան Անգելինա (85 դպրոց 6-րդ դասարան)
  15. Սանդոյան Ռաֆայելա (Արևելյան դպրոց 3-րդ դասարան)
  16. Կարապետյան Նարե (Միջին դպրոց 6-րդ դասարան)
  17. Մկոյան Համլետ (Արևելյան դպրոց 2-րդ դասարան)
  18. Մաթևոսյան Արուս (ծնող)
  19. Սանդոյան Կարինե (ծնող)
  20. Մամյան Սոֆյա (դասավանդող)
  21. Մարզումանյան Ալինա (դասավանդող)
  22. Սիմոնյան Հասմիկ (դասավանդող)
  23. Գոգինյան Արմինե (դասավանդող)

Գիշերակացը՝ Գեղարվեստի տնակում, Տատիկ-պապիկի տնակում

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Օր առաջին

08։00՝ Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
08։15` մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
10։00՝ ընդմիջում-կանգառ Երասխում
11:30՝ կանգառ Արփայի հովտում
12։00՝ մեկնում Արտաբույնք
13:00՝ Սմբատաբերդ քայլարշավի մեկնարկ Արտաբույնք գյուղից
14:30՝ Սմբատաբերդի բարձունք
16:00՝ մեկնում Արատես
16:30՝ ժամանում Արատես
17:00՝ տեղավորում
18։00՝ ընդմիջում, ընթրիք
19:00՝ ընթերցում ենք Արատեսում․ պատասխանատու՝ Սոֆյա Մամյան
20:00՝ տեխնոլոգիական աշխատանք՝ ինքնաշեն խաղերի ստեղծում(շախմատ, դոմինո, x/o)․ պատասխանատու՝ Ալինա Մարզումանյան
21:00՝ խարույկ, հեքիաթասացություն, զրույց-քննարկումներ
22:00՝ քուն

Օր երկրորդ

08:00՝ Վերկաց, անձնական հիգիենա
08:30՝ Նախավարժանք․ պատասխանատու՝ Հասմիկ Սիմոնյան
09:00՝ Քայլք Արատեսի վանք, ուսումնական ժամերգություն
10:00՝ Նախաճաշ
11:00՝ Արատեսյան միջավայրի բարեկարգման աշխատանքներ
Արատեսյան աշխատանքներ
Տնկարանի քաղհանում
Վերմակների լվացում՝ պատասխանատուներ՝ Սոֆյա Մամյան, Ալինա Մարզումանյան
13:30՝ Ճաշ
14:00՝ քայլարշավ Գողթանիկի քարանձավ և ջրվեժ
17։00՝ լող
18։00՝ քայլքով վերադարձ Արատեսի վանք
19:00՝ ընթերցում ենք Արատեսում․պատասխանատու՝ Սոֆյա Մամյան
20։00՝ Ընթրիք
21։00՝ Զրույցներ խարույկի շուրջ, տպավորությունների ամփոփում
22։00՝ Քուն

Օր երրորդ


08։00՝ Վերկաց
08։30՝ Նախավարժանք. պատասխանատու՝ Հասմիկ Սիմոնյան
09։00՝ Նախաճաշ
10։00՝ Միջավայրի խնամք, սենյակների հարդարում
11։00՝ Մեկնում
13:00՝ Կանգառ ՝ Օրբելյանների քարավանատանը
14:00՝ Մուտք Վաղաշենի բնապահպանական ճամբար
Սևանի ափի մաքրման աշխատանքներ, լող
16:30՝ Կանգառ Հայրավանքում
17։00՝ Մեկնում Երևան
19։00՝ Ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ)․
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր․
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է տեսակավորված թափոնը և մնացած աղբը՝ տոպրակներով։ 

Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։ Նա կշռում-գրանցում է խմբի կողմից տարվող աղբը։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը