ՀՐԱՄԱՆ
05.08․2022թ.
Ս․թ․ օգոստոսի 7-9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Վաղաշեն գյուղի մոտ՝ Սևանի ափին կազմակերպել կրթահամալիրի բասկետբոլի ամառային ակումբի և Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 2 ավագ դպրոցի սովորողների համատեղ մարզական, բնապահպանական, արշավախմբային, հայրենագիտական ճամբարը։ Այդ նպատակով՝
- ճամբարի ղեկավար նշանակել Ալինա Թումասյանին (հեռ.՝ 093 74 34 74)․
- հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
- Ալինա Թումասյանի ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը (հավելված 2).
- ճամբարականների մեկնումը՝ օգոստոսի 7-ին՝ ժամը 08:20, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Բերդկունք — Հայրավանք — Վաղաշեն երթուղով, Ֆորդ Տրանզիտ 60 OC 077 (14 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Վարդան Սահակյան (հեռ․՝ 099 99 90 09), վերադարձը՝ օգոստոսի 9-ին, մինչև ժամը 18:00, Վաղաշեն — Ծակքար — Երևան երթուղով.
- խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից.
- խումբը սահմանված կարգով.
- Սևանի ճամբարային ափին կազմակերպում է բնապահպանական աշխատանք, մաքրություն, աղբի տեսակավորում (հավելված 3). համակարգող՝ Արթուր Ավետիսյան.
- իրենց կեցությանը հատկացված տարածքը, գույքը գրանցումով ընդունում է նախորդ խմբից և հանձնում է հաջորդ խմբին.
- հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ս. Մարկոսյան
Հավելված 1
Մասնակիցների ցուցակ
- Էմիլ Հարությունյան — 9-րդ դասարան
- Նիկոլա Չոլաքյան — 9-րդ դասարան
- Անիելա Հավանճեան — 10-րդ դասարան
- Ռալֆ Հավանճեան — 10-րդ դասարան
- Կարեն Վարդանյան — 8-րդ դասարան
- Վարդանյան Արեն — 8-րդ դասարան
- Մհեր Խանլյան — 8-րդ դասարան
Հավելված 2
ԾՐԱԳԻՐ
Օգոստոսի 7
08:00՝ ուսումնակա ժամերգություն Սբ. Երրորդություն եկեղեցում-պատասխանատու՝ Մարիամ Մնացականյան
08։20՝ մեկնում Սբ. Երրորդություն եկեղեցու բակից
11։00՝ կանգառ՝ «Հայրենագիտական բացահայտումներ Հայրավանքում
12։30՝ ժամանում Վաղաշեն վրանային ճամբար, Ծիսական երգ ու պարով ընդունում- հանձնում
12։45՝ բրդուճների ընդմիջում, տեղանքի ծանոթացում,իրերի դասավորում
14։00՝ բասկետբոլի պարապմունք Մարտունու N2 ավագ դպրոցում
17։00 ՝լող Սևանալճում
16։00՝ Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
18։00՝ հանգիստ
18։30՝ մարզական խաղեր՝ ֆուտբոլ, վոլեյբոլ
19։30՝ ընթրիք
20։00՝ տարածքի մաքրում
21։00՝ Զրույց խարույկ շուրջ,օրվա ամփոփում
Օգոստոսի 8
8։00՝ վերկաց
8։15՝ մարմնամարզություն
9։00՝ նախաճաշ
9։30՝ տարածքի մաքրում
10։30՝ մարզական պարապմունք՝ ֆիզիկական պատրաստություն
11։30՝ բասկետբոլի պարապմունք, ընկերական խաղ Մարտունու N2 ավագ պրոցում
14։30՝ ճաշ
15։00՝ հանգիստ
16։00՝ մարզական խաղեր՝ ֆուտբոլ, վոլեյբոլ
17:00՝ լող Սևանալճում
18։30՝ բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
19։30՝ ընթրիք
20։00՝ խարույկ, խաղեր, երգեր
21։30՝ օրվա ամփոփում
Օգոստոսի 9
8։00՝ վերկաց
8։15՝ մարմնամարզություն
9։00՝ նախաճաշ
9։30՝ տարածքի մարքրում
10։00՝ լող
11։30՝ լողափի մաքրում
13։00՝ Մարզախաղերով, ծիսական երգ ու պարով ընդունում- հանձնում
14։00՝ ընդմիջում բրդուճներով
15։00՝ իրերի հավաքում, տարածքի հանձնում
15։30՝ մեկնում Երևան
18։00՝ ժամանում Երևան․Մայր դպրոց
Հավելված 3
Տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝
- պլաստիկը (մեծ աղբարկղ)․
- ապատին (փոքր աղբարղ).
- սննդի մնացորդը՝ որպես շների կեր․
- թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։
Յուրաքանչյուր խումբ իր հետ ճամբարից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։
Ճամբարի պետը պատասխանատու է կարգի պահպանման համար։
Հավելված 4
Տարածքի շահագործման կարգ
Ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-ին կետը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Կցվում է նաև լուսանկար։
Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 2-3-րդ կետերը խմբի ղեկավարի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։
Ժամանում | Օր, ժամ |
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (վրաններ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․) | Լրացնում է խմբի ղեկավարը |
Մեկնում | Օր, ժամ |
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (վրաններ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․) | Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը |