ՀՐԱՄԱՆ
15․08․2022թ.

Ս․թ․ օգոստոսի 16-18-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի մոտ, Սևանի ափին, կազմակերպել մանկավարժական բնապահպանական, արշավախմբային, հայրենագիտական ճամբարը։ Այդ նպատակով՝ 

  • ճամբարի համակարգող նշանակել Գևորգ Հակոբյանին (հեռ.՝ 077 61 51 40), ղեկավար Վարսինե Մակարյանին (հեռ.՝ 043 31 02 22), օգնական՝ Անահիտ Ամիրխանյանին․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը (հավելված 2).
  • ճամբարականների մեկնումը՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 08:15, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան — Բերդկունք — Հայրավանք — Վաղաշեն երթուղով, Մերսեդես սպրինտեր 60 LD 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Հովիկ Քիշմիրյան (հեռ․՝ 077 57 76 83), վերադարձը՝ օգոստոսի 18-ին, մինչև ժամը 18:00, Վաղաշեն — Ծակքար — Երևան երթուղով.
  • ընդունել ի գիտություն, որ ճանապարհածախսը վճարում է «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը, սնունդը՝ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը․
  • խումբը սահմանված կարգով.
    • Սևանի ճամբարային ափին կազմակերպում է բնապահպանական աշխատանք, մաքրություն, աղբի տեսակավորում (հավելված 3). համակարգող՝ Արթուր Ավետիսյան.
    • իրենց կեցությանը հատկացված տարածքը, գույքը գրանցումով ընդունում է նախորդ խմբից և հանձնում է հաջորդ խմբին (հավելված 4).
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Գևորգ Հակոբյան
  2. Աշոտ Բլեյան
  3. Հասմիկ Սարիբեկյան
  4. Անահիտ Ամիրխանյան
  5. Վարսինե Մակարյան
  6. Անի Ժամհարյան
  7. Հասմիկ Սիմոնյան
  8. Վարսենիկ Գրիգորյան
  9. Աննա Ղազարյան
  10. Մերի Գարեգինյան
  11. Կարինե Գրիգորյան

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Օգոստոսի 16

08։00՝  առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
08։15՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից։ Ուշացողները ստիպված կլինեն  հասնել մյուս կանգառները։ Առաջին կանգառ՝ Խանջյան փողոցում՝ առաջին վերգետնյա անցումի մոտ, ժամը՝ 8։35, երկրորդ կանգառ՝ Ավանի Հարսնաքար համալիրի դիմաց, ժամը՝ 9։00։ Կանգառներում  սպասելու մասին պետք է նախօրոք տեղեկացնել։
11։00՝ Բերդկունք գյուղ, Սպիտակ ամրոց
11։30՝ Հայրիվանք
13։00՝ ժամանում ճամբար, իրերի տեղավորում
13։30՝ սուրճի ընդմիջում
14։00՝ ծանոթացում ճամբարին, այդ թվում Սևանի հարակից ափին
15։00՝ Կլոր սեղան՝ բնապահպանական խնդիրներ. հասարակություն-իշխանություն համագործակցություն
16։30՝ հանգիստ, փոքր խմբերով քննարկումներ, փայտի հավաքում
17։00՝ ճաշ
17։30՝ հանգիստ
18։00՝ Սևանի ափի մաքրման աշխատանք, լող
19։ 30 ընթրիք
20։00՝ մանկավարժական զրույց-քննարկում․ հեղինակային կրթական ծրագրի օժանդակությունը փոքրականակ սովորողներով դպրոցներին

Օգոստոսի 17

07։30՝ վեր կաց
08։00՝ մարզական պարապմունք, լող
09։00՝ նախաճաշ
09։30՝ հայրենագիտական քայլարշավ՝ մարտունեցիների առաջարկած երթուղով
14։00՝ հանգիստ, խաղեր, փայտի հավաքում
15։00՝ ճաշ
16։00՝ մանկավարժական քննարկում. հայրենագիտությունը արշավների միջոցով
17։00՝ աշխատանք լողափում, լող
18։30՝  հանգիստ
19։00՝ ընթրիք
20։00 մանկավարժական զրույց. վրանային ճամբար. առավելություններ, թերություններ, առաջարկություններ

Օգոստոսի 18

07։30՝ վեր կաց
08։00՝ մարզական պարապմունք, լող
09։00՝ նախաճաշ
09:30՝ մանկավարժական քննարկում․ ազգագրությունը ճամբարների, ճամփորդությունների ժամանակ
10։30՝ տարածքի մաքրում, հանգիստ
11։30՝ աշխատանք ափին, լող
13։00՝ ճաշ
14։00՝ ճամբարի հանձնում, մեկնում Վաղաշեն — Ծակքար — Երևան

Հավելված 3

Տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ)․
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր․ (կերակրել ճամբարից հեռու)
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ ճամբարից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։ 

Ճամբարի պետը պատասխանատու է կարգի պահպանման համար։

Հավելված 4

Տարածքի շահագործման կարգ

Ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-ին կետը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 2-3-րդ կետերը խմբի ղեկավարի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (վրաններ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (վրաններ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը