Կարգը հաստատելու մասին

ՀՐԱՄԱՆ
22.08.2022թ.

          Կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանի ներկայացմամբ հաստատել սովորողների փոխադրումների կազմակերպման կարգը (հավելված) և գործածության մեջ դնել ս․թ․ օգոստոսի 23-ից։

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան

Հավելված

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ

Նոր տարվա կարգախոսը՝ ուսումնական երթուղիներով օրվա ավետիսներ

Սովորողի տեղափոխման ծառայության պատվիրատուն կրթահամալիրի դպրոցների սովորողների ծնողներն են։ Կրթահամալիրի կազմակերպիչը, պատասխանատուները՝ դպրոցի ղեկավարները, ծառայության համակարգող՝ Լուսինե Մամիկոնյանը: Կրթահամալիրը կազմակերպորեն աջակցում է կազմակերպմանը։
Միասնական երթուղիները որոշվում են ըստ ծնողական պատվերի։ Ծառայությունից կարող են օգտվել նաև կրթահամալիրի աշխատողները։ Ուսումնական տարվա ընթացքում պատվերի ծավալի փոփոխության պատճառով կարող է առաջանալ նոր երթուղի։
Դպրոցի տրանսպորտից օգտվելու մասին ծնողը դպրոցի ղեկավարին տեղեկացնում է ուսումնառության պայմանագիրը կնքելիս։
Ուսումնական տարվա մեկնարկից մեկ շաբաթ առաջ դպրոցի դասվարը, կազմակերպիչը նոր ընդունված սովորողին՟ծնողին փոխանցում է տրանսպորտի վարորդի, պատասխանատուի հեռախոսահամարը:
Ծնողը կապ է հաստատում վարորդի, պատասխանատուի հետ, պայմանավորվում առավոտյան և օրվա ավարտին սովորողին վերցնելու վայրի, ժամի մասին:
Առավոտյան նշանակված ժամից 3 րոպե առաջ սովորողը պիտի լինի նշված վայրում: Վարորդը կարող է սպասել ուշացող երեխային նշանակված ժամից սկսած՝ մինչև 3 րոպե:
Օրվա ավարտին ծնողը նշանակված ժամից 3 րոպե շուտ պիտի լինի որոշված վայրում: Վարորդը կարող է սպասել ուշացող երեխային նշանակված ժամից սկսած՝ մինչև 3 րոպե:
Եթե սովորողին պիտի դիմավորի ընտանիքի անդամներից բացի այլ մարդ, ծնողը պետք է այդ մասին նախապես տեղեկացնի վարորդին, պատասխանատուին:
Եթե սովորողը չի օգտվելու տրանսպորտից, ապա ծնողը նամակով այդ մասին տեղեկացնում է վարորդին, պատասխանատուին, դպրոցի գրասենյակի ղեկավարին՝ մեկօրյա բացակայության մասին՝ օր առաջ կամ առավոտյան, երկարատև բացակայության կամ հրաժարվելու դեպքում՝ առնվազն երկու շաբաթ առաջ:

Սովորողների դիմավորումը և ճանապարհումը

Սովորողներին տրանսպորտը բերում է կրթահամալիր Մայր դպրոցի կայանատեղի՝ ամենաուշը 8:45:
Կայանատեղիում կրտսեր դպրոցի սովորողներին դիմավորում են օրվա պատասխանատունները, որոնց հետո սովորողները խմբերով քայլում են դեպի դպրոցներ:
Սովորողների խմբերը կայանատեղիում պիտի լինեն ամենաուշը 16:55: Մեքենաները կայանատեղիից շարժվում են 17:00:
Ուսումնական օրվա ավարտին սովորողներին կայանատեղի ուղեկցում են երկարացված օրվա կազմակերպիչները, ովքեր կայանատեղիից հեռանում են մեքենաների գնալուց հետո:
Ուսումնական տարվա սկզբին նոր ընդունված սովորողները ունենում են բեյջեր, որտեղ նշված է դպրոց-մասնաճյուղի անունը, հասցեն, գրասենյակի հեռախոսահամարը, ծնողի հեռախոսահամարը:
Երթուղիների փորձարկումը օգոստոսի 30-ին է՝ 9:00 — 12:00:

Հուշաթերթ-հրահանգ կրթահամալիրի տրանսպորտային միջոցների վարորդների համար

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s