ՀՐԱՄԱՆ
23.08․2022թ.

Ս․թ․ օգոստոսի 24-26-ին թույլատրել կրթահամալիրի տարատարիք սովորողների ուսումնահայրենագիտական եռօրյա ճամբարի կազմակերպումը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Մարիամ Մանասյանին (հեռ.՝ 093 81 49 81), Անահիտ Ավագյանին (հեռ.՝ 093 37 27 15)․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը (հավելված 2).
  • ճամբարականների մեկնումը՝ օգոստոսի 24-ին՝ ժամը 08:15, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ – Արենի —  Գետափ – Շատին – Եղեգիս — Հերմոն — Արատեսի կայանատեղի երթուղով, Մերսեդես սպրինտեր 60 LD 077 (22 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Հովիկ Քիշմիրյան (հեռ․՝ 077 57 76 83)․
  • վերադարձը՝ օգոստոսի 26-ին, մինչև ժամը 19:00, Արատեսի կայանատեղի —  Հերմոն – Եղեգիս — Շատին — Սելիմի լեռնանցք — Սևանի ավազան` Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի տարածք — Ծակ քար — Բերդկունք — Երևան երթուղով.
  • խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից.
  • խումբը սահմանված կարգերով.
    • Արատեսում շրջակա միջավայրի խնամքի աշխատանքը համաձայնեցնում է Էրիկ Սարիբեկյանի հետ.
    • Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3),
    • իրենց կեցությանը հատկացված տնակներն ընդունում է Նելլի Թովմասյանից, Սաթենիկ Սիմոնյանից և հանձնում է Էմանուել Ագջոյանին, Սամվել Թամազյանին՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4), լուսաբանելով սոցցանցում.
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Դինա Էլսայիդ, 2-րդ դասարան
  2. Տիգրան Առաքելյան, 2-րդ դասարան
  3. Լիլիթ Ղազարյան, 3-րդ դասարան
  4. Հրաչյա Ղազարյան, 3-րդ դասարան
  5. Արման Ավագյան, 5-րդ դասարան
  6. Անգելինա Գրիգորյան, 2-րդ դասարան
  7. Նանե Հովհաննիսյան, 2-րդ դասարան
  8. Աննա Գրիգորյան — ծնող
  9. Հասմիկ Կարախանյան, Արևմտյան դպրոց-պարտեզ, 2-րդ դասարան
  10. Էլեն Ղազարյան, 3-րդ դասարան
  11. Նարե Ղազարյան, 5-րդ դասարան
  12. Ռուզաննա Դանիելյան, 5-րդ դասարան
  13. Ալեքսանդր Ռայիս, 4-րդ դասարան
  14. Կայ Ռայիս- 3-րդ դասարան
  15. Արման Կարախանյան, Արևմտյան դպրոց-պարտեզ, 3-րդ դասարան
  16. Սաթենիկ Աղասյան — ծնող
  17. Մարի Խաչատրյան, 4-րդ դասարան
  18. Հասմիկ Կարագավուրյան — ծնող
  19. Իրինա Զաքարյան, 4-րդ դասարան
  20. Հրանտ Զաքարյան, 5-րդ դասարան
  21. Ժաննա Ավագյան, 3-րդ դասարան

Գիշերակացը՝ Գեղարվեստի, Տատիկ-պապիկի տնակներում

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Օր առաջին՝ օգոստոսի 24

08։00՝ մասնակցություն ուսումնական ժամերգությանը
08։15՝ մեկնում
11:30՝ նախաճաշ Արփայի հովտում
13:00՝ կանգառ Եղեգիսում
14:30՝ ժամանում Արատես.
Միջավայրի ընդունում,
Իրերի դասավորում, հանգիստ
15:30՝ ճաշ
16:30՝ լող գետում
17:30՝ Անաղբ Արատես, միջավայրի խնամք
18:00՝ երեկոյան քայլք՝ Արատեսի վանք, Խաչոց ձոր
19։00՝ ընթրիք
20։00՝ խարույկի համար ճյուղերի հավաքում
20։30՝ խարույկ, ընթերցումներ
21։30՝ հանգիստ
22:00՝ քուն

Օր երկրորդ՝ օգոստոսի 25

08։30՝ Վեր կաց
09։00՝ նախավարժանք, մարզումներ
10։00՝ նախաճաշ
11։00՝ միջավայրի խնամք, 
12։00՝ բնագիտական փորձեր
13։00՝ ճաշի պատրաստում
14։00՝ ճաշ
15:00 — 16:00՝ լող գետում
17։00 — 18։30՝ հանգիստ, ազգային խաղեր
19:00՝ ընթրիքի նախապատրաստում, ընթրիք
20։30՝ խարույկ, օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում
22։00՝ քուն

Օր 3րդ՝ օգոստոսի 26

08։00՝ Վերկաց
08։30՝ Նախավարժանք
09։00՝ Նախաճաշ
10։00՝ Միջավայրի խնամք, սենյակների հարդարում
11։00՝ Մեկնում
13:00՝ Կանգառ ՝ Օրբելյանների քարավանատանը
14:00՝ Մուտք Վաղաշենի բնապահպանական ճամաբար
Սևանի ափի մաքրման աշխատանքներ, լող
16:30՝ Կանգառ Հայրավանքում
17։00՝ Մեկնում Երևան
19։00՝ Ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ)․
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր․
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է տեսակավորված թափոնը և մնացած աղբը՝ տոպրակներով։ 

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Վիկտորյա Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում են թերթիկի 4-5-րդ կետերը տարածքը հանձնող և ընդունող խմբերի ղեկավարների կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրասենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը