Հայրենագիտական ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
22.09․2022թ.

«Արշավախմբային ճամբար Արատեսում» նախագծով, ս․թ․ սեպտեմբերի 23-25-ին, որպես անկախության տոնի նվեր, թույլատրել կրթահամալիրի դասավանդողների քայլարշավային եռօրյա ճամբարի կազմակերպումը  Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Գևորգ Հակոբյանին, Վերնաշեն – Սպիտակավոր – Շատիվանք -Շատին արշավախմբի ղեկավար՝ Աշոտ Բլեյանին.
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  • ճամբարականների մեկնումը՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 09:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան — Արտաշատ — Երասխ — Արենի – Վերնաշեն, հետո՝ Շատին –Արատեսի կայանատեղի երթուղով, Ֆորդ Տրանզիտ 60 OC 077 (14 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Վարդան Սահակյան (հեռ․՝ 099 99 90 09)․
  • վերադարձը՝ սեպտեմբերի 25-ին, մինչև ժամը 19:00, Արատեսի կայանատեղի – Եղեգիս — Շատին — Սելիմի լեռնանցք — Մարտունի — Վաղաշեն — Հայրավանք — Երևան երթուղով.
  • խումբը սահմանված կարգով իր կեցությանը հատկացված տնակներն ընդունում և հանձնում է՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 3).
  • ընդունել ի գիտություն, որ ճանապարհածախսը և սնունդը կազմակերպվում է կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության միջոցով․
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին:

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Գևորգ Հակոբյան 
  2. Ալբերտ Տոնեյան 
  3. Աշոտ Բլեյան 
  4. Հասմիկ Սիմոնյան 
  5. Արման Ենգիբարյան 
  6. Արմինե Գոգինյան 
  7. Սմբատ Պետրոսյան
  8. Շուշան Ավագյան

Գիշերակացը՝ Տատիկ-պապիկի տնակում

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Սեպտեմբերի 23

Մեկնումը սեպտեմբերի 23-ին՝ 09։30, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, առավոտյան ուսումնական ժամերգությունից հետո։
12։00՝ քայլքի սկիզբը Վերնաշեն գյուղից
15։00՝ Սպիտակավոր. խոնարհում Նժդեհին
15։30՝ դեպի Շատիվանք
16։30՝ Շատիվանք
18։00՝ Շատին, հանդիպում միկրոավտոբուսին
19։00՝ Արատես. տեղավորվել, ընթրել
20։30՝ զրույց, օրվա տպավորություններ

Սեպտեմբերի 24

07։00՝  վերկաց, անձնական հիգիենա, ծառերի ջրում
08։00՝ նախաճաշ
08։30՝ տարածքի մաքրում, ծառերի ջրում
09։30՝ քայլարշավ (գոնե վեցժամանոց) մոտակա հյուսիսային բարձունք. մասնակիցները վերցնում են թեթև ուսապարկեր, բրդուճներ, ջուր
16։00՝ հանգիստ
16։30՝ ճաշ
17։30՝ լող, փայտահավաք, տարածքի խնամք, ծառերի ջրում
19։00՝ ընթրիք
20։00՝ զրույց, օրվա տպավորություններ, երգ, պար

Սեպտեմբերի 25

07։00՝ վերկաց, անձնական հիգիենա, ծառերի ջրում
08։00՝ նախաճաշ
08։30՝ տարածքի մաքրում, ծառերի ջրում
09։00՝ քայլարշավ (գոնե չորսժամանոց) դեպի հյուսիս-արևմուտք. մասնակիցները վերցնում են թեթեև ուսապարկ, բրդուճներ, ջուր։
14։00՝ ճաշ
15։00՝ տարածքի հանձնում, մեկնում

Վերադարձ. Վարդենյաց լեռնանցք, լող Սևանում, Սուրբ Հովհաննես մատուռի տարածքի մաքրում, Երևան։

Հավելված 3

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Վիկտորյա Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում են թերթիկի 4-5-րդ կետերը տարածքը հանձնող և ընդունող խմբերի ղեկավարների կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրասենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s