ՀՐԱՄԱՆ
16․03․2023թ.

«Ձոն ստուգատեսն Արատեսում» նախագծով, ս․թ․ մարտի 17-19-ին կազմակերպել կրթահամալիրի Միջին դպրոցի 6-7-րդ դասարանի սովորողների եռօրյա ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Հասմիկ Գրիգորյանին, օգնական-մարզիչ՝ Ալինա Թումասյանին․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1), ծրագիրը (հավելված 2).
  • խմբի մեկնումը՝ մարտի 17-ին՝ ժամը 09։20, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ – Տիգրանաշեն – Չիվա – Արենի – Վերնաշեն – Շատին — Արատեսի կայանատեղի երթուղով, Մերսեդես Սպրինտեր  60 LD 077 մակնիշի մեքենայով (20 նստատեղ), վարորդ՝ Հովհաննես Քիշմիրյան (հեռ.՝ 077 57 76 83)․ վերադարձը՝ մարտի 19-ին՝  մինչև ժամը 17։30, Արատեսի կայանատեղի – Հերմոն – Եղեգիս – Շատին – Գետափ – Արենի – Արտաշատ — Երևան երթուղով.
  • կրթահամալիրի 2023թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3), տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4).
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                    Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Էդգար Ալեքսանյան — 6-րդ դաս․
  2. Դավիթ Հովհաննիսյան — 6-րդ դաս․
  3. Էդմոն Սահակյան — 7-րդ դաս․
  4. Եվա Դուզդաբանյան — 6-րդ դաս․
  5. Միլենա Մովսիսյան — 6-րդ դաս․
  6. Գագիկ Գևորգայան — 6-րդ դաս․
  7. Մարի Մարինոսյան — 6-րդ դաս․
  8. Լիա Լալայան — 6-րդ դաս․
  9. Արտինէ Մարգարէան — 6-րդ դաս․
  10. Աննամարիա Մարգարեան — 7-րդ դաս․
  11. Ստեփան Ամիրխանյան — 6-րդ դաս․
  12. Կատրին Ամիրխանյան — 4-րդ դաս․
  13. Հայկ Մանուկյան — 6-րդ դաս․
  14. Միքայել Ֆառոխզադ — 6-րդ դաս․
  15. Վարազդատ Մահամ — 6-րդ դաս․
  16. Հարութ Սարգսյան — 7-րդ դաս․
  17. Էդգար Ղումաշյան — 7-րդ դաս․
  18. Եվա Հակոբյան — 6-րդ դաս․
  19. Ալեն հովսեփյան — 6-րդ դաս․
  20. Ժամհարյան Լևոն — 6-րդ դաս․

Գիշերակացը՝ Տատիկ-պապիկի, Հյուսիսային տնակներում,

խոհանոցը՝ Ակումբում

Հավելված 2

Ճամբարային օրակարգ

Մարտի 17

08:50՝ հավաք եկեղեցում բակում
09:00՝ մասնակցություն ժամերգությանը
09:20՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից /ճանապարհին կանգառ Տիգրանաշենի  ոլորաններում/
14:30՝ ժամանում Արատես,  իրերի տեղավորում
15:00` ճաշ
16:00` մարզական խաղեր
17։00 ավանդական խոհանոց /պատրաստում ենք քյալլագյոշ, պասային աղցան/
18:00՝ ընթրիք
19:00` տեխնոլոգիական աշխատանքներ
21:00՝ թեյըմպում, խարույկ, օրվա ամփոփում, քննարկում
22:00՝ քուն

Մարտի 18

08:00՝ վերկաց, հիգիենայի ժամ
08:30՝ մարզանք
09:00՝ նախաճաշ
10:00՝ միջավայրի մաքրման աշխատանքներ. տարածքի խնամք
11։00՝ քայլք դեպի Արտեսի վանք
13:00՝ մարզական խաղեր
14:00՝ ճաշ
15:00՝ տեխնոլոգիական աշխատանքներ
17:00՝ ազգային խոհանոց /պատրաստում ենք թնապուր՝ 3 տարբեր բաղադրատոմսերով/
18:00՝ ընթրիք
19:30՝ տեխնոլոգիական աշխատանքներ
21։00՝ խարույկ, օրվա ամփոփում
22:00՝ քուն

Մարտի 19

07:00՝ վերկաց, հիգիենայի ժամ, մարզանք:
08:00՝ նախաճաշ,
09:00՝ միջավայրի աշխատանքների ավարտ, իրերի հավաքում
11։00՝ Տեխնոլոգիական աշխատանքներ
13:00՝ իրերի հավաքում, դասավորում
14:00՝ մեկնում Արատեսից
16:00՝ վերադարձ  Երևան

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ), 
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր, 
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է տեսակավորված թափոնը և աղբը՝ առանձին տոպրակներով։ 

Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը