Կրթահամալիրի ամենամյա «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ», «Իմացումի հրճվանք», «Աիդա Պետրոսյան», «Մուտք մանկավարժություն» մրցանակները շնորհել կրթահամալիրի Մարմարյա սրահում, ուրբաթ-համերգի ժամանակ.

  • «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»՝
    • կրթահամալիրի քոլեջի ղեկավար Տաթևիկ Բլեյանին՝ կրթահամալիրի հեղինակային չորս ծրագիր՝ 2-5 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների, Նախնական մասնագիտական (արհեստագործական) , Միջին մասնագիտական, զարգացող ռեժիմում կազմակերպելու համար.
    • կրթահամալիրի քոլեջի ուսանող Միքայել Խուդավերդյանին՝ անընդհատ սովորելու և սովորածը ուրիշներին փոխանցելու համար.
  • Իմացումի հրճվանք»՝ Անահիտ Մայիսի Հարությունյանին՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի 2023-2024 ուստարվա փաթեթի բաժինները մշակելու, լրամշակելու, մշակումը կազմակերպելու համար.

2024թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով աշխատողներ Տաթև Բլեյանին, Անահիտ Սամվելի Գրիգորյանին, Անահիտ Հարությունյանին, Արևհատ Ուզունյանին, Անահիտ Վոլոդիայի Գրիգորյանին  որպես մրցանակ տրամադրել 200.000 դրամ, սովորողներ Միքայել Խուդավերդյանին, Սմբատ Եղյանին, Էմիլյա Զատիկյանին նշանակել կրթաթոշակ՝ 60.000-ական դրամ։

Հիմք՝ կրթահամալիրի տնօրենի 30․04․2024թ․ հրամանը, կրթահամալիրի 2024թ. ուսումնական օրացույցը, կրթահամալիրի 2024թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգերը, մրցանակային հանձնաժողովների որոշումները:

Կրթահամալիրի տնօրեն՝ Ս․ Մարկոսյան