ՀՐԱՄԱՆ
18․06․2024թ.

«Արատես, կրթական գողտրիկ անկյուն» նախագծով, ս․թ․ հունիսի 19-21-ին կազմակերպել կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորողների եռօրյա ուսումնահայրենագիտական ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Ֆլորա Դավթյանին, օգնական՝ Ալինա Աղասյանին․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1), ծրագիրը (հավելված 2).
  • խմբի մեկնումը՝ հունիսի 19-ին՝ ժամը 09։30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ — Զանգակատուն – Գետափ — Եղեգիսի կիրճ – Շատին — Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով, Մերսեդես Սպրինտեր 60 LD 077 (23 նստատեղ) մակնիշի մեքենայով, վարորդ՝ Հովհաննես Քիշմիրյան (հեռ․՝ 077 73 67 77)․ վերադարձը՝ հունիսի 21-ին՝ մինչև ժամը 18։00, Արատես — Հերմոն – Եղեգիս – Շատին — Եղեգիսի կիրճ – Գետափ – Զանգակատուն – Երասխ — Արտաշատ — Երևան երթուղով․
  • կրթահամալիրի 2024թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպվում է կեցություն տնակներում, աղբի տեսակավորում (հավելված 3)․ տնակները թողնում մաքուր՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին, Էդիկ Սարիբեկյանին (հավելված 4).
  • Զոյա Ժամկոչյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  • ճամփորդության ղեկավարներին՝ հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին.
  • հրամանի կատարման վերահսկումը վերապահել Քնարիկ Ներսիսյանին։

Կրթահամալիրի տնօրեն`                  Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Առաքելյան Հասմիկ
  2. Բարսեղյան Անի
  3. Մնացականյան Նարեկ
  4. Քոչարյան Էմիլի
  5. Գևորգյան Նարե
  6. Հովհաննիսյան Անահիտ
  7. Ղամբարյան Մարթա
  8. Բաբայան Արես
  9. Գրիգորյան Նարեկ
  10. Ենգիբարյան Սոֆի
  11. Կարապետյան Արև
  12. Կարապետյան Մանե
  13. Ղազարյան Էմիլի
  14. Ղազարյան Աննա
  15. Եղիազարյան Յանա
  16. Սոֆի Կուղյանոսյան — թիվ 197 դպրոց, 5-րդ դաս․
  17. Ալոյան Արմինե, Կարապետյան Արևի մայրը

Գիշերակացը՝ Տատիկ-Պապիկի տանը, Հյուրատանը,
խոհանոցը՝ Ակումբում
։

Հավելված 2

Ճամբարային օրակարգ

Օր առաջին

09։00` Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
09։30՝ մեկնում Սբ. Երրորդության եկեղեցու բակից
11։30` կանգառ Արփայի հովտում` նախաճաշ, տեղանքի ուսումնասիրում-մաքրում
13։00` կանգառ Եղեգիսում, քայլքով դեպի Զորաց եկեղեցի
15։00՝ ժամանում Արատես, տնակների բաշխում, իրերի դասավորում
16։00՝ ճաշ
17։00՝ միջավայրի խնամք, մարզական խաղեր,  ընթերցանություն
18։00` ազգային խաղեր, պարատուն
19։30՝ ընթրիք
20։00-21:00՝ զրույց-քննարկում խարույկի շուրջ
22։00՝ քուն

Օր երկրորդ

08։00՝ վերկաց
08։30-09:30` հիգիենայի ժամ, նախավարժանք
09:30-10:00՝ նախաճաշ
10:00-10:30՝ ուսումնական ժամերգություն Արատեսի վանքում
11։00` ծառերի փոսերի շրջակա հատվածների փխրեցում, մաքրում աղբից, ծառերի ջրում
13:00-14:00` ճաշ
14։30՝ քայլք դպրական կենտրոնի տարածքով. Խաչոց ձոր, Արատեսի գետակ
16։00-17։30` նկարչական պլեներ, մարզական խաղեր
18։00` հացի և ապուրի պատրաստում
19։00-20։00՝ ընթրիք
20։00-21։00՝ սեղանի զարգացնող խաղեր
22:00՝ քննարկումներ, զրույցներ խարույկի շուրջ
23։00՝ քուն

Օր երրորդ

08:00` վերկաց
08։30-09։30` հիգիենայի ժամ, նախավարժանք
09։30` նախաճաշ
10։30-12։00՝ վերադարձի նախապատրաստություն՝ միջավայի խնամք, աղբի
տեսակավում, սենյակների հարդարում, նախորդ օրվա երկրագործական կիսատ աշխատանքների ամբողջացում պատշաճ կատարել ուսումնական կենտրոնի հանձնումը հաջորդ խմբին
13։00՝ վերադարձ Երևան
18։00` ժամանում Սբ. Երրորդություն եկեղեցու բակ

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ),
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր,
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է տեսակավորված թափոնը և աղբը՝ առանձին տոպրակներով։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, փոխտնօրեն Էդիկ Սարիբեկյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրասենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը