ՀՐԱՄԱՆ
21.06.2024թ.

Դասավանդողներ Արմինե Գոգինյանին, Սմբատ Պետրոսյանին ս․թ․ հունիսի 22-ին գործուղել Կոտայքի մարզ, Գեղաշեն գյուղ։ Այցի նպատակը՝

  • Գագիկ Հարությունյանի մեղվանոցից կրթահամալիրի մեղվանոցի համար Իրանից բերված հատուկ ցեղատեսակի 2 մեղվամայրեր բերելը.
  • Գագիկ Հարությունյանի հետ կրթահամալիրում մեղվաբուծության զարգացման, վարժարանում մեղվաբուծության թեմայով հետազոտական աշխատանքների, ուսումնական մեղվանոցի և մեղվաբուծական այլ հարցեր քննարկելը։

Խմբի մեկնումը՝ հունիսի 22-ին՝ 09։00, Մայր դպրոցի բակից, վերադարձը՝ մինչև ժամը 16։00, Սմբատ Պետրոսյանի անձնական մեքենայով՝ կրթահամալիրի միջոցներով։

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան