ՀՐԱՄԱՆ
21․06․2024թ.

«Ամառային եռօրյա ճամբար Արատեսում» նախագծով, ս․թ․ հունիսի 23-25-ին կազմակերպել կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների սովորողների եռօրյա ուսումնահայրենագիտական ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավարներ նշանակել Արմինե Գոգինյանին, Սմբատ Պետրոսյանին, օգնական՝ Դիանա Ղազարյանին․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1), ծրագիրը (հավելված 2).
  • խմբի մեկնումը՝ հունիսի 23-ին՝ ժամը 09։30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ — Գետափ — Եղեգիսի կիրճ – Շատին — Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով, Մերսեդես Սպրինտեր 60 DA 077 (20 նստատեղ) մակնիշի մեքենայով, վարորդ՝ Սամվել Սերոբյան (հեռ․՝ 094 72 87 27)․ վերադարձը՝ հունիսի 25-ին՝ մինչև ժամը 18։00, Արատես — Շատին — Զանգակատուն – Երասխ — Արտաշատ — Երևան երթուղով․
  • կրթահամալիրի 2024թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպվում է կեցություն տնակներում, աղբի տեսակավորում (հավելված 3)․ տնակները թողնում մաքուր՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին, Էդիկ Սարիբեկյանին (հավելված 4).
  • Գոհար Ավետիսյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  • ճամփորդության ղեկավարներին՝ հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին.
  • հրամանի կատարման վերահսկումը վերապահել Նաիրա Նիկողոսյանին։

Կրթահամալիրի տնօրեն`                 Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Էրիկ Բեգլարյան – 5-րդ դաս․
  2. Վաչե Գևորգյան – 5-րդ դաս․
  3. Նարեկ Սահակյան – 5-րդ դաս․
  4. Ռոբերտ Հայրապետյան – 5-րդ դաս․
  5. Լիլիթ Ղազարյան – 4-րդ դաս․
  6. Հրաչ Ղազարյան – 4-րդ դաս․
  7. Դանիել Համզա – 4-րդ դաս․
  8. Ադել Խոստիկյան – 4-րդ դաս․
  9. Կարինա Խոստիկյան – 4-րդ դաս․
  10. Լևոն Եփրեմյան – 4-րդ դաս․
  11. Տիգրան Խերանյան – 4-րդ դաս․
  12. Դավիթ Վահագ Խաչատրյան – 3-րդ դաս․
  13. Արեն Ղազարյան – 3-րդ դաս․
  14. Հայկ Հախվերդյան – 3-րդ դաս․
  15. Դավիթ Մանուչարյան – 3-րդ դաս․
  16. Հայկ Ապրիկյան — Սմբատի զարմիկը
  17. Նարեկ Գառնիկյան – 5-րդ դաս․
  18. Մարկ Ապրիկյան — Սմբատի զարմիկը
  19. Էլիզաբեթ Պլուզյան – 4-րդ դաս․
  20. Սոֆի Պլուզյան — 6 տարեկան

Գիշերակացը՝ Տատիկ-Պապիկի տանը, Հյուրատանը, Ակումբում
խոհանոցը՝ Ակումբում։

Հավելված 2

Ճամբարային օրակարգ

Օր առաջին

09:30՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11:30՝ կանգառ Արփայի հովտում` Արենի-Արփի հատվածում, նախաճաշ
12:30՝ կանգառ Եղեգիս գյուղում՝ քայլքով դեպի Զորաց եկեղեցի
14:00՝ ժամանում Արատես, իրերի դասավորում, հանգիստ
15:30՝ ճաշ
16:30՝ միջավայրի խնամք
18:00՝ երեկոյան քայլք՝ Արատեսի վանք, աղբյուրների քարանձավ
19։00՝ ընթրիք
20։30՝ խարույկ, ընթերցումներ
21։30՝ հանգիստ
22:30՝ քուն

Օր երկրորդ

08։00՝ Վեր կաց
08։30՝ նախավարժանք, մարզումներ
09։30՝ նախաճաշ
10։30՝ միջավայրի խնամք,  նորատունկ ծառերի, բանջարանոցի ջրում, քաղհան/առաջին խումբ/ պատասխանատու՝ Սմբատ Պետրոսյան
10:30՝ աշխատանք ուսումնական մեղվանոցում/ վերնահարկերի տեղադրում, նոր ընտանիքների ստուգում/ երկրորդ խումբ/ պատասխանատու՝ Արմինե Գոգինյան
13։00՝ աղցանային ֆլեշմոբ/ պատրաստում են ճամբարականները/ճաշի պատրաստում
14։00՝ ճաշ
15:00-17:00՝ քայլքով դեպի գետ, լող գետում
18։30՝ հանգիստ, խաղեր
19:30՝ ընթրիքի նախապատրաստում
20։30՝ խարույկ, օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում
22։00՝ քուն

Օր երրորդ

08։00՝ վերկաց
08։30՝ նախավարժանք, հիգիենա
09։30՝ նախաճաշ
10։00՝ միջավայրի խնամք, սենյակների հարդարում
14։30՝ մեկնում
16:00՝ կանգառ Զանգակատուն գյուղում. այցելություն Պ. Սևակի տուն-թանգարան
18:30՝ ժամանում Երևան

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ),
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր,
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է տեսակավորված թափոնը և աղբը՝ առանձին տոպրակներով։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, փոխտնօրեն Էդիկ Սարիբեկյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրասենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը