ՀՐԱՄԱՆ
21․06․2024թ.

«Ամառային եռօրյա ճամբար Արատեսում» նախագծով, ս․թ․ հունիսի 23-25-ին կազմակերպել կրթահամալիրի Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողների եռօրյա ուսումնահայրենագիտական ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավարներ նշանակել Նաիրա Հարությունյանին, Ալինա Թումասյանին․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1), ծրագիրը (հավելված 2).
  • խմբի մեկնումը՝ հունիսի 23-ին՝ ժամը 09։30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ — Եղեգիսի կիրճ – Շատին — Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով, Մերսեդես Սպրինտեր 60 LD 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Հովհաննես Քիշմիրյան (հեռ․՝ 077 73 67 77)․ վերադարձը՝ հունիսի 25-ին՝ մինչև ժամը 18։00, Արատես — Շատին — Եղեգիսի կիրճ – Գետափ – Զանգակատուն – Երևան երթուղով․
  • կրթահամալիրի 2024թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպվում է կեցություն տնակներում, աղբի տեսակավորում (հավելված 3)․ տնակները թողնում մաքուր՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին, Էդիկ Սարիբեկյանին (հավելված 4).
  • Իրինա Մելքումյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  • ճամփորդության ղեկավարներին՝ հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին.
  • հրամանի կատարման վերահսկումը վերապահել Լուսինե Բուշին։

Կրթահամալիրի տնօրեն`                 Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Ավագյան Նատալի — 8-րդ դաս․
  2. Ղարիբյան Նանե — 8-րդ դաս․
  3. Ավագյան Մարի — 8-րդ դաս․
  4. Մութաֆյան Մարգարիտա — 8-րդ դաս․
  5. Մարգարյան Մանե — 8-րդ դաս․
  6. Այվազյան Եվա — 8-րդ դաս․
  7. Վերմիշյան Առնակ — 8-րդ դաս․
  8. Մխիթարյան Ռոբերտ — 8-րդ դաս․
  9. Քալիջյան Լեոն — 8-րդ դաս․
  10. Սահակյան Տիգրան — 8-րդ դաս․
  11. Գալստյան Հակոբ — 8-րդ դաս․
  12. Հեքիմյան Ալեքս — 8-րդ դաս․
  13. Հայրապետյան Լևոն — 8-րդ դաս․
  14. Բոիչ Արեգ — 8-րդ դաս․
  15. Նազարյան Մանե — 8-րդ դաս․

Գիշերակացը՝ Սիրո տնակում, Պանդոկում, խոհանոցը՝ Պանդոկում։

Հավելված 2

Ճամբարային օրակարգ

Հունիսի 23

09:00՝ ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում, քահանայի կատարմամբ
09:30` Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11։30՝ կանգառ Արփայի հովտում, տեղանքի մաքրում, բրդուջներով նախաճաշ
12։30՝ կանգառ Եղեգիսում, քայլքով դեպի Զորաց եկեղեցի
14:00` ժամանում Արատես, տնակների բաշխում, իրերի դասավորում
16։30` ճաշ
17։30` քայլք դեպի Արատեսի վանք, Խաչոց ձոր
18։30՝ մարզական ֆուտբոլ, վոլեյբոլ
19:30՝ խարույկի փայտի հավաք
20։00` ընթրիք
21։00` խարույկ, ազգային պարեր, անհատական կատարումներ
22։30` քուն

Հունիսի 24

08:30` վերկաց, հիգիենա, նախավարժանք
09։30` նախաճաշ
10:30` երկրագործական աշխատանքներ ընկեր Տարոնի հրահանգով
12:00` մարզական խաղեր
14:00` ճաշ
15:00` իջնում ենք Արատեսի գետ, լողի
17:00՝ Քայլարշավ Արատես գետի հունով դեպի վերև խնձորի այգիներ և ներքև դեպի ձոր
19:00` ընթրիք
19։30՝ բակային խաղեր, ֆուտբոլ, վոլեյբոլ
20:00` օրվա ամփոփում խարույկի շուրջ
22։30` քուն

Հունիսի 25

09:00՝ վերկաց, հիգիենա, մարզանք
10։00՝ նախաճաշ
10։30` միջավայրի խնամք, աղբի տեսակավորում, սենյակների հարդարում, նախորդ օրվա երկրագործական կիսատ աշխատանքների ամբողջացում, տնակների մաքրություն
15։00՝ վերադարձ դեպի Երևան
18։00` ժամանում Երևան, Մայր դպրոց

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ),
  • ապակին (փոքր աղբարկղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր,
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է տեսակավորված թափոնը և աղբը՝ առանձին տոպրակներով։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, փոխտնօրեն Էդիկ Սարիբեկյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրասենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը