ՀՐԱՄԱՆ

17.02.2022թ.

«Արվեստի և արհեստի քաղաք Գյումրին» ճամփորդական նախագծով, ս․թ․ փետրվարի 18-20-ին կազմակերպել կրթահամալիրի Միջին դպրոցի 6-7-րդ դասարանի սովորողների եռօրյա մշակութային, հայրենագիտական ճամփորդությունը Շիրակի մարզ՝ Գյումրի։ Այդ նպատակով.﷟

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավարներ նշանակել Տաթև Աբրահամյանին, օգնական՝ Ստելլա Մնացականյանին․
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ փետրվարի 8ին, ժամը 09.30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Հառիճ – Գյումրի երթուղով, վերադարձը՝ փետրվարի 20ին, մինչև ժամը 18․00, Գյումրի – Մարմաշեն – Թալին — Արուճ — Երևան երթուղով․
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Mercedes Sprinter 60 DA 077 (23 նստատեղ) մակնիշի մեքենայով, վարորդ՝ Սարգիս Ավագյան (հեռ.` 098 53 35 04)․
  6. խմբին որպես մրցանակ տրամադրել 40.000 (քառասուն հազար) դրամ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից․
  7. սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝  «Լոֆթ» հյուրատանը
  8. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                   Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Քնարիկ Ադամյան — 7-րդ դաս․
  2. Մանե Մայիլյան — 7-րդ դաս․
  3. Անահիտ Տիգրանյան — 6-րդ դաս․
  4. Մալենա Սահակյան — 6-րդ դաս․
  5. Նարե Սարգսյան — 6-րդ դաս․
  6. Սոմա Հովհաննիսյան — 6-րդ դաս․
  7. Ռոզի Մովսիսյան — 6-րդ դաս․
  8. Տիգրան Հայրապետյան — 6-րդ դաս․
  9. Վահե Ղալեչյան — 7-րդ դաս․
  10. Գուրգեն Մանուկյան — 7-րդ դաս․
  11. Արման Աբրահամյան — 6-րդ դաս․
  12. Եվա Սմբատյան — 6-րդ դաս․
  13. Դավիթ Մեհրաբյան — 6-րդ դաս․
  14. Նարե Հովսեփյան — 7-րդ դաս․
  15. Աշոտ Մուրադյան — 6-րդ դաս․
  16. Սամվել Ավետիսյան — 6-րդ դաս․
  17. Լիլիթ Աղասարյան — 6-րդ դաս․
  18. Մերի Ներսիսյան — 6-րդ դաս․
  19. Ալլա Առաքելյան — 6-րդ դաս․
  20. Իռեն Նահապետյան — 7-րդ դաս․
  21. Մանանա Առաքելյան — 6-րդ դաս․

Հավելված 2

Ծրագիր

Փետրվարի 18 

09:30` մեկնում

11:30` կանգառ Հառիճավանքում, ընդմիջում

13:30`  ժամանում Գյումրի, այցելություն Ասլամազյան քույրերի թանգարան

16:00` այցելություն ,,Եռանկյունի,, դարբնոց

18:00` ժամանում հյուրատուն, իրերի տեղավորում, ընթրիքի պատրաստում, ընթրիք

20:00` օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր

22:30` քուն

Փետրվարի  19

08:00` վերկաց, հիգիենա, նախավարժանք

09:00` նախաճաշ

10:30`  Թումանյանական ընթերցումների ֆլեշմոբ Գյումրու Վարդանանց հրապարակում, մասնակցում են նաև գյումրեցի սովորողներ: Միասնական ընթերցման նյութերը՝ վերևում: 12:00` քայլք Գյումրու փողոցներում, նկարահանումներ 

15:30` ընդմիջում

16:00` այցելություն Անդրանիկ Ավետիսյանի արհեստանոց 

18:00`  վերադարձ հյուրատուն, ընթրիքի պատրաստում, ընթրիք

20:00`  օրվա ամփոփում, ինտելեկտուալ վիկտորինա Գյումրու մասին

22:30` քուն

Փետրվարի 20

08:00` վերկաց, հիգիենա, նախավարժանք

10:00` նախաճաշ, իրերի հավքում

11:00` հանդիպում Աննա Աթոյանի հետ

14:00` մեկնում, կանգառ Մաստարայում,  Թալինի կաթողիկե եկեղեցում

Մինչև 18:00` վերադարձ Երևան