ՀՐԱՄԱՆ

1802.2022թ.  

Կրթահամալիրի կառավարման խորհուրդը 10.02.2022թ. նիստում հաստատեց կրթահամալիրում ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշներում  փոփոխությունները։ Ի կատարումն խորհրդի որոշման՝

  • դպրոցների ղեկավարներին՝
  1. փետրվարի 21-25-ը կազմակերպել երկարացված օրվա ճամբարում ներառված սովորողների պայմանագրում լրացման հաստատումը՝
    • «Պայմանագրի գինը» կետում նշված «4000 ՀՀ դրամը» փոխարինել «5000 դրամ»-ով.
    • «Պայմանագրի գինը» կետում նշված «8000 ՀՀ դրամը» փոխարինել «10000 դրամ»-ով.
    • «Պայմանագրի գինը» կետում նշված «10000 ՀՀ դրամը» փոխարինել «12000 դրամ»-ով.
  2. երկարացված օրվա ճամբարի ծառայությունից օգտվելու դիմող նոր մարդկանց հետ պայմանագիր կնքել կրթահամալիրի խորհրդի հաստատած նոր ցուցանիշներով.
  3. փետրվարի 25-ին ներկայացնել 2022թ. մարտի 1-ից գործող ճամբարը՝ ըստ դպրոցների ջոկատների, ջոկատների ղեկավարներին.
  • կրթահամալիրի գրասենյակի ղեկավարին, կադրերի տեսուչին՝
  1. հետևել, որ դպրոցների էլեկտրոնային մատյաններում ժամանակին գրանցվեն փոփոխությունները, հրապարակվեն երկարացված օրվա ճամբարի ջոկատների ճշտված ցուցակները.
  2. անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով, ժամկետներում կազմակերպել երկարացված օրվա ճամբարի կազմակերպիչների աշխատանքային պայմանագրերում փոփոխություն, պայմանագրի լուծում.
  • կրթահամալիրի գլխավոր հաշվապահին՝
  1. համաձայնեցված ներկայացնել կրթահամալիրի տնօրենի 10.01.2014թ. N 14-007 հրամանում փոփոխություն՝ 2022թ. մարտի 1-ից մեկ սովորողի մեկ օրվա սննդի համար հատկացվող գումարի չափի վերաբերյալ։ 

Հիմք՝ կրթահամալիրի կառավարման խորհրդի 10.02.2022թ. որոշումը։

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան