ՀՐԱՄԱՆ

03.03.2022թ.

«Ճամփորդություն դեպի Դիլիջան» նախագծով, հասարակագիտական ստուգատեսի շրջանակում, ս․թ․ մարտի 4-6-ին կազմակերպել կրթահամալիրի Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողների ուսումնահայրենագիտական եռօրյա ճամփորդությունը Տավուշի մարզ, Դիլիջան։ Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավարներ նշանակել Գառնիկ Սահակյանին, օգնական՝ Վարսինե Մակարյանին․
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ մարտի 4-ին, ժամը 09.30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան — Սևան  -Դիլիջան  երթուղով, վերադարձը՝ մաարտի 6-ին, մինչև ժամը 18․00, Դիլիջան – Աղավնավանք – Ճամբարակ — Սևան — Երևան երթուղով․
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Mercedes Sprinter 60 DA 077 մակնիշի մեքենայով, վարորդ՝ Վահան Վարդանյան (հեռ.` 094 16 51 41)․
  6. խմբին որպես մրցանակ տրամադրել 45.000 (քառասունհինգ հազար) դրամ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից․
  7. սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Դիլիջանի «Մագնիտ» հյուրատանը․
  8. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                   Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Գրիգորյան Անիտա
  2. Թովմասյան Լուիզա
  3. Հակոբյան Վիկտորյա
  4. Հակոբյան Վիկտորյայի մայրիկ
  5. Սաֆարյան Էլեն
  6. Ավագյան Սարգիս
  7. Արփի Մկրտչյան
  8. Ստեփանյան Աննա
  9. Հակոբյան Համլետ
  10. Գույումճյան Սոնա-Մարիա
  11. Տէկիրմեճյան Ալի-Լիլա
  12. Ջանիկյան Իռեն
  13. Չելեբյան Միքայել
  14. Եփրեմյան Քեթրին
  15. Գալստայն Սյուզաննա
  16. Հովհաննիսյան Սոնա
  17. Բադալյան Արթուր
  18. Առաքելյան Ավագ
  19. Փուլադի Դերիկ

Հավելված 2

Ծրագիր

Առաջին օր

Մեկնում Երևանից դեպի Դիլիջան, Երևան-Սևան-Դիլիջան

Կանգառ Սևնա լճի ափին

Ժամանում Դիլիջանում եռօրյա ճամփորդության համար նախատեսված կացարան,

Ուսումնաճանաչողական էքսկուրս Հաղարծինում, միջավայրի խնամք Գետիկ և Աղստև գետերի միախառնման վայրում

Վերադարձ կացարան, օրվա ամփոփում, հանգստի ժամ

Երկրորդ օր

09։00 — Նախաճաշ կացարանում

Մեկնում կացարանից դեպի Գոշավանք․ վերադարձ Դիլիջան , քայլք Դիլիջանում

Ուսումնական այց Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ

Քաղաքային թափառումներ Դիլիջանի հին թաղամասերում, Ամֆիթատրոնի այգում, Բարբառային զրույցների, Տավուշի մարզի և Դիլիջանի վերաբերյալ ձայնագրություններ

Վերադարձ կացարան

Օրվա ամփոփում

Երրորդ օր

09։00 -Քայլարշավ Դիլիջան ազգային պարկում, Աղավնավանք

Վերադարձ Երևան, կանգառ Սևանա լճի ափին

Ժամանում Երևան, Սուրբ Երրորդության բակ (ՀԱԹ), մինչև 19։00