ՀՐԱՄԱՆ

1403.2022թ.

Կրթական փոխանակման նախագծով ս․թ․ մարտի 15-17-ին Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրը հյուրընկալում է Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի և պետական քոլեջի նախագծային խմբին (հավելված 1)։  Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Լիլիթ Յախինյանին, ընկերներին․
  2. ընդունել ի գիտություն պատասխանատուների կազմած ծրագիրը (հավելված 2).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների Քոլեջի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Բլեյանին.
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-500-ական դրամի չափով, կազմակերպել Քոլեջի խոհանոցում, ճաշ` 500-700-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել  բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան

Հավելված 1

ՀՅՈՒՐԵՐ

Արթիկի թիվ 3 ավագ դպրոց

  1. Արեն Նահապետյան – 12-րդ դաս․
  2. Արտյոմ Թորոսյան – 12-րդ դաս․
  3. Դավիթ Քերոբյան – 11-րդ դաս․
  4. Լիլիթ Պոդոսյան – 11-րդ դաս․
  5. Իննա Գալստյան – 11-րդ դաս․
  6. Անահիտ Հարությունյան – 11-րդ դաս․
  7. Անի Չոփիկյան – 11-րդ դաս․
  8. Սուրեն Գրիգորյան – 10-րդ դաս․
  9. Կոլյա Մալխասյան – 12-րդ դաս․
  10. Աշխեն Քերոբյան – 12-րդ դաս․
  11. Մերի Ղռաթյան – 12-րդ դաս․
  12. Աննա Գուրգենյան – 11-րդ դաս․

Արթիկի պետական քոլեջ

  1. Սարգիս Հովհաննիսյան – 3-րդ կուրս
  2. Վահե Թորոսյան – 2-րդ կուրս
  3. Աշոտ Երիցյան – 2-րդ կուրս

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

15․03․2022թ․

08։45՝ Ժամանում կրթահամալիրի Մայր դպրոց
09։00 — 09։20՝ ընդհանուր պարապմունք
10։00 — 10։30՝ հանդիպում ավագ դպրոցի խոհանոցում։ Թեյախմություն
11։00 — 12։00՝ կացարանում տեղավորում։ Քայլք Քոլեջով
13:00՝ ընդմիջում Ավագ դպրոցի խոհանոցում
14։10 — 15։00՝ այց գինու դպրոց
16։00-ից՝ հանգիստ, պտույտ Բանգլադեշով

16․03․2022թ․

08։00՝ վերկաց, նախաճաշ
09։00-09։15՝ ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում
09:20-ից՝
Էկոլոգիայի դասընթացին մասնակցություն 11-րդ դասարաններում,
պար 11-րդ դասարանի սովորողների հետ
11։10-ից՝ Շրջայց ագարակով
13:00՝ ընդմիջում
13։30-ից՝ Էմանուել Ագջոյան․ ինժեներական լաբորատորիայի ներկայացում, գործունեություն
14։30 — 15։00՝ Ալիս Գևորգյան։ քանդակի դպրոցում պարապմունք
Հանգիստ
Երեկոյան քայլք Երևանով․ Քոլեջի տուրիզմի խումբ

17․03․2022թ․

08։00՝ վերկաց, նախաճաշ
9։00՝ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդությունում
9։30՝ Ազատ խոսքի ակումբ՝ Սամվել Թամազյան։ Ակումբի գործունեությունը և հետագա կապերը
10։10-ից՝ ջերմոց լաբորատորիայում գործունեություն։
11։05՝ հանդիպում Ավագ դպրոցի ընթերցասրահում․ քննարկում
Ճանապարհում