ՀՐԱՄԱՆ
22․03.2022թ. 

Ս․թ․ մարտի 23-25-ին «Գագարին» նախագծով Ծաղկունքի բաց դպրոցում կազմակերպվում է մանկավարժական բաց ճամբար նախագծում ընդգրկված դպրոցների  մանկավարժական աշխատողների համար։ Ճամբարը համակարգում է կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը։ 

Այդ նպատակով՝ 

  • հաստատել կրթահամալիրից մասնակիցների ցուցակը՝  
    • մարտի 23-ին՝ Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան, Տաթև Աբրահամյան.
    • մարտի 24-25-ին՝ Գևորգ Հակոբյան, Տաթև Աբրահամյան, Սմբատ Պետրոսյան.
  • հաստատել ճամբարների ծրագիրը (հավելված).
  • հաստատել երթուղին՝ մեկնումը՝  ժամը 09․00,  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան — Հրազդան – Զովաբեր – Դդմաշեն – Ծաղկունք երթուղով, վերադարձը՝ մինչև ժամը 15.30.
    • մարտի 23-ին՝ հարսանեկան ճամբարի մասնակիցների հետ, Մերսեդես Սպրինտեր 60 CO 077 (18 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով (վարորդ՝ Գագիկ Հակոբյան, հեռ․ 094 75 36 02)․
    • մարտի 24-25-ին՝ Սմբատ Պետրոսյանի անձնական մեքենայով.
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին։

Կրթահամալիրի տնօրեն`                         Ս. Մարկոսյան

Հավելված

Մարտի 23

10։30 — 11։00` ճամբարական-հարսանքավորների հավաք Ծաղկունքի դպրոցում.
11։00՝ միասնական ծես, հյուրասիրություն
12։30 — 14։00՝ մանկավարժական ճամբարի առաջին պարապմունքը

Մարտի 24, 25

10:00 — 10:15՝ միասնական պար
10:25 — 11:55՝ համակարգչային հմտությունների զարգացման պարապմունք. տեքստային խմբագիր, ցուցադրություն, որոնողական ծրագրեր, բառարաններ, քարտեզ
12:00 — 12:20՝ ընդմիջում
12:30 — 14:00՝ «Ես մանկավարժ եմ» նախագիծ