ՀՐԱՄԱՆ

3003.2022թ.

Ս.թ. մարտի 31-ին կազմակերպել նախագծային խմբի (8 մասնակից) աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ՝ Գագարին նախագծի գյուղեր։ Այցելության պատասխանատու նշանակել Սյուզի Մարգարյանին, Մարինե Մկրտչյանին:

Ճամփորդությունը կազմակերպել Ֆորդ տրանզիտ 60 OC 077 (14 նստատեղ) մակնիշի մեքենայով, վարորդ՝ Վարդան Սահակյան (հեռ․՝ 099 33 90 09), կրթահամալիրի միջոցներով։ 

Մեկնումը՝ ժամը 08։45 Մայր դպրոցի կայանատեղիից, վերադարձը՝ մինչև ժամը 16։00, Մայր դպրոցի կայանատեղի։

Խմբին որպես մրցանակ տրամադրել 30․000 (երեսուն հազար) դրամ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից։

Դպրոցների ղեկավարներին՝ կազմակերպել նախագծի մասնակիցների փոխարինումը դպրոցներում։


Մասնակիցների ցուցակ

  1. Աշոտ Բլեյան — Գագարին նախագծի հանրակրթության մենթոր
  2. Սյուզի Մարգարյան — փորձ-հանդիպում՝ «Ծաղկունք» ֆոլկ-բենդի հետ
  3. Առնոլդ Միքայելյան — Մարտյան շախմատի ֆլեշմոբի առաջադրանքների վերլուծում մասնակից սովորողների հետ
  4. Հուրի Աթթարեան — թատերական գործունեություն
  5. Իրինա Կառոլնիկովա — ռուսերենի մասնագետ

2-4 տարեկանների խմբերի հետ աշխատանք նախագծի գյուղերում