ՀՐԱՄԱՆ

3103.2022թ.

 

2022թ. ապրիլի 1-ին՝ ժամը 09։00-17։00, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների 14 հոգիանոց խումբը (հավելված 1) «Երկրագործական աշխատանքի ստուգատես կրթական պարտեզում» նախագծին ծանոթանալու նպատակով լինելու է կրթահամալիրում:

Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության, շրջայցի կազմակերպման, լուսաբանման պատասխանատու ճանաչել Արմինե Թոփչյանին, դպրոցների, քոլեջի ղեկավարներին, Լիլիթ Յախինյանին, սովորողների խմբին․
  2. ընդունել ի գիտություն պատասխանատուների կազմած ծրագիրը (հավելված 2).
  3. միասին ընդմիջումը՝ ըստ ծրագրի, կազմակերպել յուրաքանչյուրին 500-700-ական դրամի չափով.
  4. հրամանին անհատապես ծանոթացնել  բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցներ

  1. ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան
  2. Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինա
  3. Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարգարյան Գեղամ
  4. Աղնջաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Եդիգարյան Հրաչյա
  5. Արտաբույնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Մելիքսեթյան Վարդան
  6. Արփիի միջնակարգ դպրոցի տնօրեն Հովսեփյան Արա
  7. Գնդեվազի միջնակարգ դպրոցի տնօրեն Թունյան Արևիկ
  8. Հերհերի միջնակարգ դպրոցի տնօրեն Ոսկանյան Երվանդ
  9. Մարտիրոսի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարտիրոսյան Երջանիկ
  10. Շատինի միջնակարգ դպրոցի տնօրեն Բաբայան Գոհար
  11. Ջերմուկի N1 հիմնական դպրոցի տնօրեն Սարգսյան Լուսյա
  12. Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրեն Կարապետյան Արթուր
  13. Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի տնօրեն Զոհրաբյան Լիանա
  14. Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Դովլաթյան Արգամ

Հավելված 2

Ծրագիր

9։00՝ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդությունում

9։20՝ կրթական պարտեզ բնակելի արվարձանում. քայլք դեպի կրթահամալիրի Հյուսիսային դպրոց պարտեզ

9։30-10-30՝ կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզում՝

հեղինակային կրթական ծրագրի ուսումնական միջավայրը՝ ներսով-դրսով

  • 2-4 տարեկանների խնամքի և զարգացման կազմակերպում դպրոցում
  • 5 տարեկանների ուսուցման ծրագիր
  • 1-3-, 4-5-րդ դասարաններ՝ հանրակրթություն, սովորողի ընտրությամբ գործունեություն
  • գեղարվեստի ուսումնական կենտրոն. արվեստանոցներ՝ գունակարի, գծանկարի, քանդակի, ոսկերչության, թվային արվեստի, տեխնոլոգիայի
  • ցուցասրահ, ԱրտաՍահման
  • ներկայացում-քննարկում ԱրտաՍահմանում. Գեղարվեստը կրթահամալիրում. Քնարիկ Ներսիսյան, Հասմիկ Մաթևոսյան

10։30՝ քայլք կրթական պարտեզով քոլեջ, երկրագործական աշխատանքներ Սասնալանջ-սարալանջում

11։00-12։15՝ կրթահամալիրի քոլեջում

  • մասնագիտական կրթության կազմակերպման միջավայր՝ արհեստանոցների ցանցը կրթահամալիրում
  • նախադպրոցական դաստիարակի կրթությունը կրթահամալիրում.
  • խաղողի և գինու դպրոց՝ տնկարան, թառմաներ, խաղողի այգու նախագիծ, գինեգործության ուսումնաարտադրական արհեստանոց, սեղանատուն
  • ջերմոց-լաբորատորիա
  • ներկայացում-քննարկում Վերնատուն սրահում. մասնագիտական կրթության կազմակերպումը քոլեջում․ Տաթև Բլեյան

12։15՝ ճաշ-քննարկում քոլեջում

12։45՝ քայլք դեպի Մայր դպրոց՝ Արևելյան դպրոց-պարտեզով, Վահան Ասատրյան պուրակով

13։00-14։00՝ կրթահամալիրի Մայր դպրոցում

  • Միջին և Ավագ դպրոցներում ուսուցման կազմակերպման բաց միջավայր
  • Երաժշտության դպրոց
  • Մարզադպրոց
  • Բնագիտության լաբորատորիաներ
  • Խեցեգործարան
  • Ինժեներական լաբորատորիա
  • ներկայացում-քննարկում Փոքր դահլիճում. ուսուցման կազմակերպում անհատական ուսումնական պլանով՝ սովորողների ընտրությամբ գործունեություն-դասընթացներ, օտար լեզուներ, մարզական ակումբներ, նախասիրությունների զարգացման ակումբներ, ուսուցչի ընտրություն քոլեջում․ Մարթա Ասատրյան, Լուսինե Բուշ

14։00՝ քայլք դեպի արևմուտք Ա. Բաբաջանյան փողոցի վերնանցումով

14։15-15։00՝ կրթահամալիրի արևմուտքում

  • Արևմտյան դպրոց-պարտեզի ուսումնական բաց միջավայրը՝ ներսով-դրսով
  • ուսումնական լողավազան
  • Ուսումնական ագարակ

15։15՝ ուրբաթ-համերգ Մարմարյա սրահում

16։00՝ այցի ամփոփում կենտրոնական ընթերցասրահում