ՀՐԱՄԱՆ
11․05․2022թ.  

Ս.թ․ մայիսի 12-ին «Մաքրումի օր» նախագծի կազմակերպչական հարցերի համար կազմակերպել կրթահամալիրի աշխատողներ Գոհար Եղոյանի, Էդիկ Սարիբեկյանի, Ռոբերտ Խաչատրյանի և Միքայել Ղազարյանի աշխատանքային այցը Սևան համայնքի Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր, Գագարին գյուղեր։ 

Այցը կազմակերպել Միքայել Ղազարյանի անձնական մեքենայով՝ կրթահամալիրի միջոցներով։ Մեկնումը՝ մայիսի 12-ին՝ 11։30, Մայր դպրոցից, վերադարձը՝ մինչև ժամը 16։00։

Կրթահամալիրի տնօրեն`                                Ս. Մարկոսյան