ՀՐԱՄԱՆ
15․06.2021թ.
Արատեսի դպրական կենտրոնում 2022թ. Ավագ դպրոցի ռազմամարզական ճամբարի 8-րդ հերթափոխի կազմակերպման նպատակով՝
- Մարթա Ասատրյանի ներկայացմամբ հաստատել՝
- հունիսի 16-19-ի հերթափոխի պատասխանատուներին՝ Ալինա Թումասյանին (11-րդ դասարանցիների ճամբարի ղեկավար), Գոհար Իսկանդարյանին (10-րդ դասարանցիների ճամբարի ղեկավար), Գոհար Դանիելյանին (մարզիչ), Արմիե Գոգինյանին (օգնական), 10-11-րդ դասարանցի ճամբարականների կազմը (հավելված 1),
- ճամբարի աշխատակարգը (հավելված 2)՝ ամենօրյա առավոտյան, երեկոյան տողան, քայլարշավ, լող գետում, բարձունքի հաղթահարում, խնամքի, երկրագործական աշխատանքի մասնակցություն, մարզական, ռազմամարզական պարապմունքներ.
- խմբի ղեկավարի հայտով խմբին տրամադրել անհրաժեշտ գույք․
- հունիսի 16-ին, ժամը՝ 09․15, մասնակիցների տեղափոխումը Երևան – Արտաշատ — Սևակավան – Արենի – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով Մայր դպրոցի կայանատեղիից կազմակերպել Mercedes Sprinter 60 DQ 077 և 60 LD 077 պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Սարգիս Ավագյան (հեռ.` 098 53 35 04) և Հովիկ Քիշմիրյան (հեռ.` 077 57 76 83), վերադարձը՝ հունիսի 19-ին Արատես – Եղեգիս – Զանգակատուն – Ուրցաձոր – Վեդի — Երևան՝ Մայր դպրոց երթուղով, մինչև ժամը 19.00.
- կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 90․000 (իննսուն հազար) դրամ․
- խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպվում է աղբի տեսակավորում (հավելված 3), տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4).
- հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ս. Մարկոսյան
Հավելված 1
Ճամբարականներ
11-րդ դասարանի սովորողներ
- Արմեն Հաջյան
- Հայկ Մկրտչյան
- Սառա Սարդարյան
- Դավիթ Պետրոսյան
- Սերգեյ Հայրիյան
- Վիթալի Նալպանթեան
- Արեգ Նշանյան
- Էդգար Ստեփանյան
- Միքայել Բաբուջյան
- Սամվել Դոխոյան
- Զավեն Խանբաբյան
- Ռուբեն Խաչերյան
- Սիրանուշ Վարդանյան
- Դանիել Միզրաչի
10-րդ դասարանի սովորողներ
- Հովհաննիսյան Սարգիս
- Փանոսյան Վահագն
- Ավանեսյան Հարություն
- Խաչատուր Սարյան
- Ելենա Միսակյան
- Շահվերդյան Տիգրան
- Խաչատրյան Սարգիս
- Քոսակյան Վահե
- Ավետիսյան Վահան
- Սարգսյան Անի
- Ալիս Ապիտոնյան
- Արտյոմ Զաքարյան
- Րաֆֆի Համբարչյան
- Արթենի Ջանիկյան
- Աննա Միրզոյան
- Վահե Մուսաելյան
- Արշակ Սերոբյան
- Դավիթ Արտենյան
- Դավիթ Հարությունյան
Գիշերակացը՝ ակումբում, ընտանեկան տնակում,
Տատիկ-պապիկի տնակում, գեղարվեստում, հյուսիսային տնակում։
Հավելված 2
ԾՐԱԳԻՐ
Հունիսի 16
09:15՝ մեկնում
12։00՝ Ժամանում Արատեսի դպրական կենտոն
կայանում ռազմամարզական ճամբարում
ջոկատների բաժանում
ճամբարային տարածքի պատրաստություն
14։00՝ ճաշ
15։00՝ լող գետում
16։00՝ հանգիստ
16։30՝ փայտերի, ճյուղերի հավաքում, ցախանոցի դասավորում-ակումբի ետնամասից
17։30՝ ճանաչողական քայլք Արատեսի արևելյան հատվածի կիրճն ի վեր
11-րդ դասարանների պատասխանատու մարզիչ ՝ Ալինա Թումասյան
10-րդ դասարանների պատասխանատու մարզիչ ՝Գոհար Դանիելյան
19։00՝ հանգիստ
19։30՝ ընթրիք
20:30՝ երեկոյան խարույկ, օրվա ամփոփում
Հունիսի 17
7:00՝ վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն
8։00՝ տարածքի-տնակների մաքրում
9:00՝ նախաճաշ
10։00-ից՝ ռազմական պարապմունք պատասխանատու ՝ ԶԱՐԿ բարեգործական հիմնադրամ հրահանգիչներ
14։00՝ ճաշ
15։00՝ հանգիստ
15։30՝ ռազմական պարապմունք ԶԱՐԿ բարեգործական հիմնադրամ
17։00՝ լող գետում
19:00՝ ընթրիք
19:30՝ բարեկարգման աշխատանք տնկարանում,ջրում,մոլախոտերի քաղհան-կարտոֆիլը չենք ջրում ,միայն սածիլները
20:30՝ երեկոյան խարույկ, օրվա ամփոփում
միջանկյալ լվացքատան աշխատանքներ, համաձայնեցնել Տարոն Հակոբյանի հետ
Հունիսի 18
7:00՝ վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն
8։00՝ տնակների մաքրում
եկեղեցու տարածքի խնամք
9:00՝ նախաճաշ
10։00՝ ռազմամարզական պարապմունք
12։00 գետում գյոլերի ստեղծում, լող պատասխանատու՝ մարզիչներ
14:00՝ ճաշ
15։00՝ հանգիստ
15։30՝ ռազմամարզական պարապմունք
ռազմական տեղագրություն, քարտեզ, տեղանքում կողմնորոշում
կրակային պատրաստություն
18։00՝ երկրագործական աշխատանքներ տնկարանում
19:30՝ ընթրիք
20։30-ից՝ խարույկ, քննարկում
Հունիսի 19
7:00՝ վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն
8։00 ՝ Տարածքի մաքրում, իրերի հավաքում, տնկարանի ջրում
9:00՝ նախաճաշ
10։00՝ ռազմական պարապմունք պատասխանատու ՝ Զանգակատան զորամա
14։30՝ ընդմիջում բրդուճներով
15։00՝ տարածքի ընդհանուր մաքրություն,տնակների,սանհանգույցների մաքրում հանձնում
16։00՝ վերադարձ Երևան
17։30՝ կանգառ Սուրբ Կարապետ եկեղեցում
19։00՝՝ ժամանում Երևան՝ Մայր դպրոց
Հավելված 3
Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝
- պլաստիկը (մեծ աղբարկղ),
- ապատին (փոքր աղբարղ).
- սննդի մնացորդը՝ որպես շների կեր,
- թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։
Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։
Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։ Նա կշռում-գրանցում է խմբի կողմից տարվող աղբը։
Հավելված 4
Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ
Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։
Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։
Ժամանում | Օր, ժամ |
Որ տնակներում են մնալու | Նշել անունները |
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․) | Լրացնում է խմբի ղեկավարը |
Մեկնում | Օր, ժամ |
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․) | Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը |