ՀՐԱՄԱՆ
04․07․2022թ.

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի, ԱրԱվես ՀԿ-ի հետ համագործակցության ծրագրով, «Բնապահպանական ճամբար Ուրցաձորի էկոկենտրոնում» նախագծով, ս․թ․ հուլիսի 6-8-ին կազմակերպել կրթահամալիրի Քոլեջի ուսանողների եռօրյա ճամբաը Արարատի մարզ՝ Ուրցաձորում։ Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Մարիամ Մխիթարյանին․
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ հուլիսի 6-ին, ժամը 09.00, Քոլեջի բակից, Երևան — Խոր վիրապ – Դաշտաքար — Ուրցաձոր երթուղով, վերադարձը՝ հուլիսի 8-ին, մինչև ժամը 16․00, Ուրցաձոր – Ազատի ջրամբար — Երևան երթուղով․
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Mercedes Sprinter 60 OC 077 (14 նստատեղ) մակնիշի մեքենայով, վարորդ՝ Վարդան Սահակյան (հեռ․՝ 099 33 90 09)․
  6. սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Ուրցաձորի էկոկենտրոնում․
  7. Հասմիկ Սնդոյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  8. կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից նախագծի մասնակիցներին որպես մրցանակ տրամադրել 30․000 (երեսուն հազար) դրամ։
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                           Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Սայադյան — 1-ին կուրս
  2. Հարությունյան — 2-րդ կուրս
  3. Օհանյան — 2-րդ կուրս
  4. Սարգսյան — 2-րդ կուրս
  5. Աբրահամյան — 2-րդ կուրս
  6. Շախվերդյան — 3-րդ կուրս
  7. Հարությունյան — 3-րդ կուրս
  8. Պոչիկյան — 3-րդ կուրս
  9. Աբրահամյան — 3-րդ կուրս
  10. Մխիթարյան — 1-ին դաս․
  11. — կազմակերպիչ

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Օր առաջին

09։00՝ մեկնում Քոլեջից
11։00՝ ժամանում Ուրցաձոր էկո կենտրոն
11։30՝ ծանոթություն տարածքին, կեցավայրի ։ Մասնակիցներին կներկայացվի էկո-կենտրոնի տարածքը, կեցավայրը, երեխաները կունենան ժամանակ տեղավորվելու, ճանապարհից հանգստանալու։
12։30՝ Դաս «Անտառային հրդեհներ և դրանց կանխարգելումը» թեմայով։ Կներկայացվի անտառային հրդեհների առաջացման պատճառները և վերջին տարիներին գրանցված անտառային հրդեհների պատճառած վնասները 
14։00՝ ճաշի ընդմիջում
16։00՝ Այց վայրի ծառատեսակների տնկարան։ Կներկայացվի ծառերի աճեցման տեխնոլոգիան, անտառավերականգնման հայեցակարգը, կպատասանենք հարցերին։
17։00՝ Ֆիլմ Անտառային հրդեհների մասին Incendios (58 րոպե Բնապահպանական ֆիլմի դիտում և քննարկում)
18։15՝ Հանդիպում անտառապահի հետ։ ԿԿԱ անտառապահ Մանուկ Մանուկյանը կներկայացնի անտառային հրդեհների ժամանակ արագ արձագանքման քայլերը և կկիսվի իր հրդեհաշիջման փորձով։
19։15՝ Ընթրիք
20։30՝ Խարույկ, ազգային երգ ու պար

Օր երկրորդ

8։30՝ նախաճաշ
9։30՝ Քայլարշավ, անտառապահի հետ։ Քայլարշավը կտևի 3-4 ժամ, կքայլենք Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքով։ Քայլարշավը կառաջնորդի  անտառապահ Մանուկ Մանուկյանը։
13։30՝ Ճաշի ընդմիջում
14։30՝ Դասընթաց  “Ուտելի անտառ”,Ռոսեր Կասլլաս Ռիբաս 
16։00՝ Բնապահպանական ֆիլմի դիտում․ Not if, But when, հայերեն ենթագրերով, տևողությունը՝ 38 րոպե, քննարկում
18։00՝ Խարույկ, ազգային երգ ու պար
19։00՝ ընթրիք
Հանգիստ

Օր երրորդ

9։00՝ նախաճաշ
10։00՝ վերադարձ