ՀՐԱՄԱՆ
08․07․2022թ.

 «Օտարալեզու ճամբար Արատեսում» նախագծով ս․թ․ հուլիսի 9-11-ին թույլատրել կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների ամառային եռօրյա ճամբարի կազմակերպումը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Ռուզաննա Սարգսյանին, Մարիամ Սարդարյանին և Կարինե Թևոսյանին․
  • հաստատել ճամբարականների ցուցակը (հավելված 1).
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ծրագիրը (հավելված 2).
  • հաստատել ճամփորդության երթուղիները՝
    • մասնակիցների մեկնումը՝ հուլիսի 9-ին, ժամը 09․00, Մայր դպրոցի բակից, Մերսեդես Սպրինտեր 37 CP 063 (19 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, Երևան — Արտաշատ — Երասխ — Սևակավան — Զանգակատուն — Գետափ — Եղեգիսի կիրճ — Շատին — Եղեգիս — Հերմոն — Արատես երթուղով,
    • վերադարձը՝ հուլիսի 11-ին, Արատես — Հերմոն — Եղեգիս — Շատին — Սելիմի լեռնանցք – Սևանի ավազան` Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի տարածքում — Հայրիվանք — Երևան երթուղով, Սուրբ Երրորդություն ժամանումը՝ մինչև ժամը 19.00.
    • վարորդ՝ Արայիկ Ալեքսանյան (հեռ․՝ 094 48 01 69).
  • խմբին՝ որպես մրցանակ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղությունից տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով.
    • Արատեսում շրջակա միջավայրի խնամքի աշխատանքը համաձայնեցնում է Տարոն Հակոբյանի հետ.
    • Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3),
    • իրենց կեցությանը հատկացված տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4), լուսաբանելով սոցցանցում.
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                           Ս. Մարկոսյան

Հավելված 1

Ճամբարականներ

  1. Զառա Բաբայան 10-րդ դասարան
  2. Սոնա Մանջիկյան 10-րդ դասարան
  3. Քնարիկ Հակոբյան 10-րդ դասարան
  4. Միլենա Քամալյան 10-րդ դասարան
  5. Անահիտ Հովսեփյան 10-րդ դասարան
  6. Մարգարիտա Համբարձումյան 10-րդ դասարան
  7. Մկրտրչյան Էլինա 10-րդ դասարան
  8. Մարի Ղազարյան 9-րդ դասարան
  9. Միրզոյան Ասյա 10-րդ դասարան
  10. Կարինե Միքայելյան 10-րդ դասարան
  11. Ջանիկյան Արթենի 10-րդ դասարան
  12. Գևորգ Հովհաննիսյան 10-րդ դասարան
  13. Վահան Մանուչարյան 10-րդ դասարան
  14. Լուիզա Արտենյան 10-րդ դասարան
  15. Արթուր Պետրոսյան 10-րդ դասարան
  16. Մերի Մկրտչյան 10-րդ դասարան
  17. Վիգեն Հովակիմյան 10-րդ դասարան
  18. Խաչիկ Մինասյան 10-րդ դասարան

Գիշերակացը՝ Հյուսիսային տնակում

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Հուլիսի 9-ին

09:00-մեկնում Մայր դպրոցի բակից

կանգառ Եղեգիսում, բրդուճային նախաճաշ

Եղեգիս՝ միասնական քայլք դեպի Զորաց վանք,

ժամանում Արատես, իրերի տեղավորում

Լող գետում

ճաշի պատրաստություն, ճաշ

«Արատեսի դպրական կենտրոնի» ներկայացում ճամբարականներին

«Սովորող-սովորեցնող» բաղադրիչով կրթահամալիրի սովորողները ներկայացնում են կրթահամլիրը նորեկներին

ընթրիքի պատրաստություն, ընթրիք

խարույկ, ընթերցում-քննարկումներ

22:30-23:00- հիգիենայի ժամ, քուն

Հուլիսի 10-ին

08։00՝ վերկաց, առավոտյան մարմնամարզություն

հիգիենայի ժամ

նախաճաշ

Արատես ուսումնական կենտրոնի տարածքի խնամք

Խաղում ենք դարձվածքներ և թևավոր խոսքեր

լող գետում

ճաշի պատրաստություն, ճաշ

քայլարշավ դեպի Խաչոց ձոր և ձորակով դեպի հյուսիս-արևմուտք

այցելություն Արատեսի վանք, ժամերգություն Մուտքի ճամբարականների հետ

ընթրիքի պատրաստություն, ընթրիք

խարույկ, ընթերցում-քննարկումներ

22:30-23:00-հիգիենայի ժամ,քուն

Հուլիսի 11-ին

08:00՝ վերկաց, առավոտյան մարմնամարզություն

հիգիենայի ժամ

նախաճաշ

սենյակների դասավորում, հանձնում, տեղանքի կարգավորում

11։00-ից-մեկնում

վերադարձին կանգառ՝ Սելիմի քարավանատուն,

Վաղաշեն

Լող Սևանում

Կանգառ Հայրիվանքում

Մինչև 19։00 -ժամանում Երևան

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ)․
  • ապատին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր․
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։ 

Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։ Նա կշռում-գրանցում է խմբի կողմից տարվող աղբը։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը