ՀՐԱՄԱՆ
11․07․2022թ.

«Երաժշտատեխնոլոգիական-հայրենագիտական ճամբար Արատեսում» նախագծով ս․թ․ հուլիսի 12-14-ին թույլատրել կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի ամառային եռօրյա ճամբարի կազմակերպումը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Սոնա Փափազյանին (հեռ․՝ 093 45 36 09), օգնական՝ Սուսաննա Աբգարյանին (ծնող), երաժիշտ՝ Սեդա Թևանյանին, տեխնոլոգ՝ Անուշ Դավթյանին․
  • հաստատել ճամբարականների ցուցակը (հավելված 1).
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ծրագիրը (հավելված 2).
  • հաստատել ճամփորդության երթուղիները՝
    • մասնակիցների մեկնումը՝ հուլիսի 12-ին, ժամը 08․30, Սորբ Երրորդություն եկեղեցու բակից, Մերսեդես Սպրինտեր 60 DA 077 (19 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, Երևան – Արտաշատ – Երասխ — Սևակավան – Զանգակատուն – Գետափ — Եղեգիսի կիրճ – Շատին — Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով,
    • վերադարձը՝ հուլիսի 14-ին, Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին — Վարդենյաց լեռնանցք – Մարտունի — Վաղաշենի սեբաստացիական ճամբար — Երևան — Մայր դպրոց երթուղով, Սուրբ Երրորդություն ժամանումը՝ մինչև ժամը 20.00.
    • վարորդ՝ Սամվել Սերոբյան (հեռ․՝ 094 72 87 27).
  • խմբին՝ որպես մրցանակ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղությունից տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով.
    • Արատեսում շրջակա միջավայրի խնամքի աշխատանքը համաձայնեցնում է Տարոն Հակոբյանի հետ.
    • Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3),
    • իրենց կեցությանը հատկացված տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4), լուսաբանելով սոցցանցում.
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան

Հավելված 1

Ճամբարականներ

  1. Րաֆֆի Հարությունյան — 4-րդ դասարան
  2. Տիգրան Ղազինյան — 4-րդ դասարան
  3. Գոռ Մանուկյան — 4-րդ դասարան
  4. Ստեփան Բաբայան — 4-րդ դասարան
  5. Նանե Պլուզյան — 4-րդ դասարան
  6. Արփի Իրիցյան — 4-րդ դասարան
  7. Աստղիկ Մեղրունի — 4-րդ դասարան
  8. Ֆարզամ Ֆահրադ — 4-րդ դասարան
  9. Եվա Հայրապետյան — 4-րդ դասարան
  10. Ռաֆայել Զաքյան — 4-րդ դասարան
  11. Էրիկ Աբգարյան — 4-րդ դասարան
  12. Սուսաննա Աբգարյան — ծնող
  13. Աշոտ Բարսեղյան — 4-րդ դասարան
  14. Արտավազդ Մելքոմ-Մելքոմյան — 6-րդ դասարան
  15. Արգիշտի Մելքոմ-Մելքոմյան — 4-րդ դասարան
  16. Ալեքս Ալեքսանյան — 4-րդ դասարան
  17. Լիա Մկրչտյան — 4-րդ դասարան
  18. Արինա Իսախանյան — 4-րդ դասարան
  19. Ռոզի Հովհաննիսյան — 4-րդ դասարան
  20. Նարեկ Ղարիբյան — 4-րդ դասարան
  21. Արմինե Աբրահամյան — մայրենիի դասավանդող (կմիանա իր սեփական մեքենայով)
  22. Դավիթ Բլեյան — Միջին դպրոց, 7-րդ դասարան
  23. Աստղիկ Բլեյան — Արևմտյան դպրոց, նախակրթարան

Գիշերակացը՝ Տատիկ-պապիկի,
Գեղարվեստի, Ընտանեկան տնակներում

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Օր առաջին — հուլիսի 12

08:30՝ Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից
10:00՝ կանգառ Արփայի հովտում, թեթև նախաճաշ
11:00՝ Եղեգիսի Զորաց եկեղեցի
13:00՝ Ժամանում Արատես, իրերի տեղավորում, սենյակների մաքրում
14։00՝ Ծառերի և ծաղիկների ջրում, տարածքի խնամք, անաղբ Արատես՝աղբի տեսակավորման տարաների ուսումնասիրում, ծանոթացում տարածքին
15:30՝ Լող Արատեսի գյոլերում
17:00՝ Ճաշ
18:00՝ Նկարչական պլեներ՝ Անուշ Դավթյան և ընկերներ
19:00՝ Ազգային բակային խաղեր, պարերգեր
20:00՝ Ընթրիք
21:00՝ Խարույկ, ազգային պարեր, զրույցներ
22:00՝ Քուն

Օր երկրորդ — հուլիսի 13

08:00՝ Վերկաց, անձնական հիգիենա
08:30՝ Նախավարժանք
09:00՝ Քայլք Արատեսի վանք, ուսումնական ժամերգություն
10:00՝ Նախաճաշ-ինքնասասարկում
11:00՝ Քայլք Խաչոց ձոր, լող Արատեսի գյոլերում
13:00՝ Ծառերի և ծաղիկների խնամք, խոտերի հավաքում
15:00՝ ինքնասպասարկում, հանգիստ
16:30՝ Տեխնոլոգիական աշխատանք՝ Անուշ Դավթյան և ընկերներ
18:00՝ Աղբի տեսակավորում, տարածքի մաքրում, խաղեր
19:00՝ Ընթերցանություն
20:00՝ Ընթրիք
21:00՝ Արտ-թերապիա՝ Անուշ Դավթյան և ընկերներ
22:00՝ Քուն

Օր երրորդ — հուլիսի 14

08։00՝ Վերկաց
08։30՝ Նախավարժանք
09։00՝ Նախաճաշ
10։00՝ Միջավայրի խնամք, լող, սենյակների հարդարում,
11։00՝ Մեկնում
12:30՝ Կանգառ ՝ Օրբելյանների քարավանատանը
13:30՝ Ժամանում Վաղաշենի բնապահպանական -վրանային ճամբար, հերթափոխի ողջույն
14։00՝ Լող Սևանում
15:00՝ Ընդմիջում, Վաղաշենի տարածքի տեխնոլոգիական նոր լուծումների աշխատանքներ
18։00՝ Վերդարձ Երևան
20։00՝ Ժամանում Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի՝ Բաբաջանյան 25

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ)․
  • ապատին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր․
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։ 

Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։ Նա կշռում-գրանցում է խմբի կողմից տարվող աղբը։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը