ՀՐԱՄԱՆ
15.07․2022թ.

Ս․թ․ հուլիսի 17-19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Վաղաշեն գյուղի մոտ՝ Սևանի ափին կազմակերպել կրթահամալիրի Ավագ դպրոցի 9-12-րդ դասարանների, այլ դպրոցների սովորողների բնապահպանական, ազգագրական, արշավախմբային ճամբարը։ Այդ նպատակով՝ 

  • ճամբարի ղեկավար նշանակել Արևիկ Բալջյանին (հեռ.՝ 077 75 21 02), Անուշ Ներսիսյանին (հեռ.՝ 098 84 53 97), մարզիկ՝ Անդրանիկ Դարբինյանին․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը (հավելված 2).
  • ճամբարականների մեկնումը՝ հուլիսի 17-ին՝ ժամը 09․00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Հայրավանք — Մարտունի — Վաղաշեն երթուղով, Մերսեդես Սպրինտեր 60 DA 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Սամվել Սերոբյան (հեռ.` 094 72 87 27), վերադարձը՝ հուլիսի 19-ին, մինչև ժամը 19.00, Վաղաշեն — Ծակքար — Բերդկունք — Երևան երթուղով.
  • խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից․
  • խումբը սահմանված կարգով.
    • Սևանի ճամբարային ափին կազմակերպում է բնապահպանական աշխատանք, մաքրություն, աղբի տեսակավորում (հավելված 3). համակարգող՝ Արթուր Ավետիսյան.
    • իրենց կեցությանը հատկացված տարածքը, գույքը գրանցումով ընդունում է նախորդ խմբից և հանձնում է հաջորդ խմբին.
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Վարանդ Զոհրաբյան, 12-րդ դասարան
  2. Ստելլա Սարգսյան, 12-րդ դասարան
  3. Նարոտ Դավթյան, 12-րդ դասարան
  4. Արմեն Մալյանց, 12-րդ դասարան
  5. Աշոտ Խաչատրյան, 10-րդ դասարան
  6. Մարկ Հովհաննիսյան, 10-րդ դասարան
  7. Մաքս Ավետիսյան, 10-րդ դասարան
  8. Լիլիթ Արևշատյան, 10-րդ դասարան
  9. Քեթրին Աղաջանյան, 10-րդ դասարան
  10. Ստեփան Ավետիսյան, 10-րդ դասարան
  11. Միքայել Գևորգյան, 10-րդ դասարան
  12. Անի   Գյոզալյան, 10-րդ դասարան
  13. Մադոյան Մարի, 10-րդ դասարան
  14. Աստղիկ Խաչատրյան, 10-րդ դասարան
  15. Նինա Հարությունյան, 10-րդ դասարան
  16. Վիկտորյա Հակոբյան, 9-րդ դասարան
  17. Լուիզա Թովմասյան, 9-րդ դասարան
  18. Մարտիրոսյան Գոռ, Ֆիզմաթ դպրոց, 10-րդ դաս.
  19. Մարզպետ Ղազարյան,  Թալինի Մուշեղ Գալշոյանի անվան դպրոց, 9-րդ դաս․

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Օր 1

9։00` Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11:00` Կանգառ Հայրավանքում՝ նոր երթուղով։
12։00` Ժամանում (բրդուճների ընդմիջում, ծանոթացում տարածքին, ճամբարային նախապատրաստական աշխատանքներ)
12։00-13։30` Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
14։00` Ճաշ
15։00-16։00` Մարզական պարապմունք 
16։00-19։00` Լող, լող ուսուցում
19։30` Ընթրիք
20։00-21։00` Զրույցներ խարույկի շուրջ
21։30-22։00` Քնի նախապատրաստական աշխատանքներ

Օր 2

8։30-9։00` Վեր կաց, հիգիենայի ժամ
9։00` Մարզական պարապմունք
9։30` Նախաճաշ
10։00-11։00` Լող, լող ուսուցում
11։00-12։00` Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
12։00-14։30` Տեխնոլոգիական նախագիծ՝ Պատրաստել կողմնորոշիչ ցուցանակներ,
կաղիններից և ճյուղերից պատրաստել քանդակներ

14։30` Ճաշ
15։00-16։00` Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
16։00-19։00` Լող, լող ուսուցում
19։30` Ընթրիք
20։00-21։00` Խարույկի նախապատրաստական աշխատանք, զրույց-քննարկում, օրվա ամփոփում
22։00` Քուն

Օր 3

8։30-9։00` Վեր կաց, հիգիենայի ժամ
9։00` Մարզական պարապմունք
9։30` Նախաճաշ
10։00-12։00` Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
12։00-13։00` Ճաշ
14։00` Մեկնում
14։30` Քայլք դեպի Ծակքար
16։00` Կանգառ Բերդկունքում
18։00` Ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցի

Հավելված 3

Տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ)․
  • ապատին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր․
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ ճամբարից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։ 

Ճամբարի պետը պատասխանատու է կարգի պահպանման համար։

Հավելված 4

Տարածքի շահագործման կարգ

Ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-ին կետը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 2-3-րդ կետերը խմբի ղեկավարի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (վրաններ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (վրաններ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը