ՀՐԱՄԱՆ
19.07․2022թ.

Ս․թ․ հուլիսի 20-ին կրթահամալիրի աշխատողներ Աշոտ Բլեյանին, Սյուզի Մարգարյանին, Հրայր Հովհաննիսյանին գործուղել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արտավան, Արատեսի դպրական կենտրոն՝ մարզպետարանում, Արտավանում «Ուսումնական ամառ» նախագծերի պատրաստության, Արատեսում՝ խոտքաղի ընթացքին ծանոթանալու, վեպադարձին՝ Վաղաշենի ճամբարի վիճակը գնահատելու համար։   

Մեկնումը՝ հուլիսի 20-ին՝ 07։00, վերադարձը՝ նույն օրը՝ մինչև 20։00, Հրայր Հովհաննիսյանի անձնական մեքենայով, կրթահամալիրի միջոցներով, Երևան — Երասխ — Եղեգնաձոր — Արտավան — Շատին — Եղեգիս — Արատես — Շատին — Սելիմի լեռնանցք – Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի տարածքում կրթահամալիրի արշավախմբային ճամբար — Երևան երթուղով։    

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան