ՀՐԱՄԱՆ
01.09․2022թ.

Ս․թ․ սեպտեմբերի 2-4-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի մոտ, Սևանի ափին կազմակերպել կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի տարատարիք սովորողների բնապահպանական, հայրենագիտական ճամբարը։ Այդ նպատակով՝ 

  • ճամբարի ղեկավար նշանակել Աննա Թամրազյանին (հեռ.՝ 098 69 39 96), Սյուզաննա Բադոյանին (հեռ.՝ 091 77 66 20)․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը (հավելված 2).
  • ճամբարականների մեկնումը՝ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:20, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան — Ծակքար — Վաղաշեն երթուղով, Մերսեդես սպրինտեր 79 QQ 799 (19 նստատեղ) մակնիշի մեքենայով, վարորդ՝ Գագիկ Հակոբյան (հեռ.՝ 094 75 36 02), վերադարձը՝ սեպտեմբերի 4-ին, մինչև ժամը 18:00, Վաղաշեն – Բերդկունք — Հայրավանք — Երևան երթուղով.
  • խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից.
  • խումբը սահմանված կարգով.
    • Սևանի ճամբարային ափին կազմակերպում է բնապահպանական աշխատանք, մաքրություն, աղբի տեսակավորում (հավելված 3). համակարգող՝ Արթուր Ավետիսյան.
    • իրենց կեցությանը հատկացված տարածքը, գույքը գրանցումով ընդունում է նախորդ խմբից և հանձնում է հաջորդ խմբին (հավելված 4).
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Վահան Քարամյան – 4-րդ դաս․
  2. Էդգար Ճաղարյան – 4-րդ դաս․
  3. Ալֆրեդ Հարությունյան – 4-րդ դաս․
  4. Արեգ Գասպարյան – 4-րդ դաս․
  5. Սեմ Հովհաննիսյան – 5-րդ դաս․
  6. Նարեկ Սարգսյան – 5-րդ դաս․
  7. Աֆինա Մկրտիչյան – 5-րդ դաս․
  8. Ալիսա Բաղդասարյան – 3-րդ դաս․
  9. Մարկ Սահակյան – 3-րդ դաս․
  10. Սամվել Բաղդասարյան – 3-րդ դաս․
  11. Ժոզեֆ Զեյթուն – 4-րդ դաս․
  12. Նարե Կոստանդյան – 4-րդ դաս․
  13. Շաքե Սահակյան – 4-րդ դաս․
  14. Լուսե Բաղդասարյան – 4-րդ դաս․
  15. Լիա Բադոյան – 3-րդ դաս․
  16. Դավիթ Սիրեյան – 4-րդ դաս․
  17. Սուսաննա Ալոյան – օգնական
  18. Գրիգոր Բաղդասարյան 5-րդ դաս
  19.  Գագիկ Չատինյան 3-րդ դաս
  20. Թամարա Մանաշիրովա 3-րդ դաս

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Օր առաջին – սեպտեմբերի 2

09։00՝ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
09։20՝ Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
10:30՝ Կանգառ Հայրավանքում, բրդուճների ընդմիջում, Հայրավանքի տարածքի ուսումնասիրություն
11:00՝ Մեկնում Վաղաշեն
12:00՝ Ժամանում Վաղաշենի վրանային արշավախմբային ճամբար
12:30՝ Հերթափոխի ընդունում իրերի տեղավորում, միասնական պարերգեր, լող
12:30՝ Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
14։00՝ Ճաշ
15։00 — 16։00՝ Մարզական պարապմունք. 
16։00 — 19։00՝ Լող, լող ուսուցում, մարզական խաղեր լողափին, 
19։30՝ Ընթրիք
20։00 — 21։00՝ Թումանյանական ընթերցումներ խարույկի շուրջ
21։30 — 22։00՝ Քնի նախապատրաստական աշխատանքներ
22:00՝ Քուն

Օր երկրորդ — Սեպտեմբերի 3

08։30 — 09։00՝ Վեր կաց, հիգիենայի ժամ
09։00՝ Մարզական պարապմունք  
09։30՝ Նախաճաշ
10։00 — 11։00՝ Լող, լող ուսուցում
11։00 — 12։00՝ Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
12:00 — 13:00՝ Ազգային խաղեր
13:00 — 14:00՝ Լողափնյա ընթերցանություն, հանգիստ
14:00՝ Ճաշ
15:00 — 16:00՝ Խաղեր՝ լոտո, այլ կերպիկ
16։00 — 19։00՝ Լող, լող ուսուցում
19։30՝ Ընթրիք
20։00 — 21։00՝ Ազգային երգեր խարույկի շուրջ, օրվա ամփոփում
22։00՝ Քուն

Օր երրորդՍեպտեմբերի 4

08։30 — 09։00՝ Վեր կաց, հիգիենայի ժամ, իրերի հավաքում
09։00՝ Մարզական պարապմունք 
09։30՝ Նախաճաշ
10։00 — 11։00՝ Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
12։00 — 13։00՝ Լող, լողուսուցում
13:00՝ Ընթրիք
14:00՝ Մեկնում
14:00 — 15:00՝ Այց Ծակքար գետ և կամուրջ
15։00 — 16։00՝ Այց Բերդկունք
17։00՝ Վերադարձ

Հավելված 3

Տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ)․
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր․ (կերակրել ճամբարից հեռու)
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ ճամբարից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։ 

Ճամբարի պետը պատասխանատու է կարգի պահպանման համար։

Հավելված 4

Տարածքի շահագործման կարգ

Ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-ին կետը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 2-3-րդ կետերը խմբի ղեկավարի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (վրաններ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (վրաններ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը