ՀՐԱՄԱՆ
07.09․2022թ.

Ս․թ․ սեպտեմբերի 8-10-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի մոտ, Սևանի ափին կազմակերպել կրթահամալիրի միջին դպրոցի սովորողների մարզական, բնապահպանական, արշավախմբային, հայրենագիտական ճամբարը՝ Գագարին պրոյեկտի շրջանականերում իրականացվող ֆուտբոլային մրցաշարի արտագնա փուլը։ Այդ նպատակով՝ 

  • ճամբարի ղեկավար նշանակել Էրիկ Իսահակյանին (հեռ.՝ 077 20 28 29), օգնական՝ Շուշան Ավագյանին․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը (հավելված 2).
  • ճամբարականների մեկնումը՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09:15, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան — Ծակքար — Վաղաշեն երթուղով, Մերսեդես Սպրինտեր 60 DQ 077 (23 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Սարգիս Ավագյան (հեռ․՝ 098 53 35 04), վերադարձը՝ սեպտեմբերի 10-ին, մինչև ժամը 19:00, Վաղաշեն – Բերդկունք — Հայրավանք — Երևան երթուղով.
  • խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից.
  • խումբը սահմանված կարգով.
    • Սևանի ճամբարային ափին կազմակերպում է բնապահպանական աշխատանք, մաքրություն, աղբի տեսակավորում (հավելված 3). համակարգող՝ Արթուր Ավետիսյան.
    • իրենց կեցությանը հատկացված տարածքը, գույքը գրանցումով ընդունում է նախորդ խմբից և հանձնում է հաջորդ խմբին (հավելված 4).
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Սերո Կարագուլլեյան – 7-րդ դաս․
  2. Սարո Կարագուլլեյան – 7-րդ դաս․
  3. Ավետ Չամսարյան – 8-րդ դաս․
  4. Լևոն Սարգսյան – 8-րդ դաս․
  5. Կարեն Վարդանյան – 8-րդ դաս․
  6. Վահագն Թալանչյան – 8-րդ դաս․
  7. Սարգիս, Մարտիրոսյան – 8-րդ դաս․
  8. Բաբգէն Շահինյան – 7-րդ դաս․
  9. Յազան Ալաբդալլա – 7-րդ դաս․
  10. Հայկ Փիլիպոսյան – 7-րդ դաս․
  11. Ավետ Մանվելյան – 7-րդ դաս․
  12. Խաչիկ Հովհաննիսյան – 7-րդ դաս․
  13. Դավիթ Ջանոյան – 6-րդ դաս․
  14. Սամվել Մանուկյան – 7-րդ դաս․
  15. Նորայր Գևորգյան – 8-րդ դաս․
  16. Գոռ Թորգոմյան – 7-րդ դաս․
  17. Դանիել Հովսեփյան – 7-րդ դաս․
  18. Մարկ Սարգսյան – 7-րդ դաս․
  19. Գարիկ Թովմասյան – 7-րդ դաս․
  20. Դանիել Յոկուրտջյան – 7-րդ դաս․
  21. Դավիթ Մարգարյան – 7-րդ դաս․
  22. Դանիել Հակոբյան — կամավոր

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Սեպտեմբերի 8

09։00՝ ժամերգություն Սուրբ Երրորդություն ելեղեցում
09։20՝ Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11։30՝ Կանգառ Հայրավանքում, բրդուճների ընդմիջում, Հայրավանքի տարածքի ուսումնասիրություն և մաքրում
13:00՝ Ժամանում Վաղաշենի վրանային արշավախմբային ճամբար, հերթափոխի ընդունում, իրերի տեղավորում
14:00՝ հանգիստ, ճաշ
16։00՝ լող
17:30 — 19։00՝ ֆուտբոլային մարզումներ
19։30՝ Ընթրիք
20։00 — 21։00՝ Խարույկի շուրջ քննարկում՝ ֆուտբոլ մարզաձևի առանձնահատկությունները, կարևոր նորությունները
21։30 — 22։00՝ քնի նախապատրաստական աշխատանքներ
22:00՝ քուն

Սեպտեմբերի 9

07։00՝ վերկաց, հիգիենայի ժամ
07։30 — 08։30՝ առավոտյան նախավարժանք պարապմունք Սևանի ափին
09։00՝ նախաճաշ
10։00 — 12:00՝ ֆուտբոլային մարզումներ
12։15 — 13:00՝ ազատ ժամ, հանգիստ
13։00՝ ճաշ
14։00 — 15։00՝ Սևանի ափամերձ տարածքի մաքրում
15։00 — 17։00՝ ֆուտբոլային մարզումներ
17։00 — 18։00՝ լող
18։00 — 19։00՝ հանգիստ, ընթրիքի նախապատրաստում
19։30՝ ընթրիք
20։00՝ խարույկի շուրջ քննարկում ֆուտբոլրի և  մյուս մարզաձևերի մասին
22։00՝ քուն

Սեպտեմբերի 10

07։00՝ վերկաց, անձնական հիգիենա
08։00՝ մարզական պարապմունք նախավարժանք Սևանի ափին
09։00՝ նախաճաշ
09։30 — 10։30՝ տարածքի մաքրում, աղբի տեսակավորում
11։00՝ լող
12։00 — 13։00՝ ֆուտբոլային մազումներ
13։00՝ ճաշ
14։00՝ իրերի հավաքում, տարածքի խնամք, հերթափոխի հանձնում
15։00՝ Ծակքարի բնական կամուրջ, քայլք
18։00՝ ժամանում Երևան

Հավելված 3

Տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ)․
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր․ (կերակրել ճամբարից հեռու)
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ ճամբարից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։ 

Ճամբարի պետը պատասխանատու է կարգի պահպանման համար։

Հավելված 4

Տարածքի շահագործման կարգ

Ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-ին կետը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 2-3-րդ կետերը խմբի ղեկավարի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրասենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (վրաններ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (վրաններ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը