ՀՐԱՄԱՆ
26․10․2022թ.

Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի ղեկավարի հայտով ս․թ․ հոկտեմբերի 27-ին աշխատանքային խմբին գործուղել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն գյուղ՝ Ուսուցչի տանը մասնակցելու «օտար լեզուների ուսուցիչների մասնագիտական զարգացում» նախագծին։ Հաստատել խմբի կազմը՝ կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյան, անգլերենի դասավանդողներ Յուրա Գանջալյան, Իրինա Ապոյան, Արփի Թովմասյան, Նունե Այդինյան։    

Այցը կազմակերպել Յուրա Գանջալյանի անձնական մեքենայով՝ կրթահամալիրի միջոցներով։ Մեկնումը՝ հոկտեմբերի 27-ին՝ 12։00, Մայր դպրոցից, վերադարձը՝ մինչև ժամը 18։00։    

Կրթահամալիրի տնօրեն`                           Ս. Մարկոսյան