ՀՐԱՄԱՆ
22․11․2022թ․

  • Մասնաժողովի նախագահ Գևորգ Հակոբյանի ներկայացմամբ հաստատել հեղինակային մանկավարժություն իրականացնող մանկավարժական աշխատողի կամավոր ատեստավորումն անցած դասավանդողների ցուցակը.
Անուն ազգանունԱռարկաԿրթահամալիրում աշխատանքի սկիզբըՀանրային ներկայացման փաթեթը
Վարդան Կարապետյանպատմություն, հասարակագիտություն01․09․2017թ․փաթեթ
Նունե Մովսիսյանհայոց լեզու, գրականություն01․09․2002թ․փաթեթ
  • Կրթահամալիրի դասավանդողներ Վարդան Կարապետյանի, Նունե Մովսիսյանի դրույքաչափը սահմանել 250.000 դրամ, 5 տարի ժամկետով։
  • Գլխավոր հաշվապահին՝ փոփոխված դրույքաչափով աշխատավարձը հաշվարկել 2022թ. նոյեմբերի 1-ից։

Հիմք՝

  • Կրթահամալիրի կառավարման խորհրդի 08.09.2022թ. որոշում
  • Կրթահամալիրում հեղինակային մանկավարժություն իրականացնող մանկավարժական աշխատողի կամավոր ատեստավորման կարգ.
  • Կրթահամալիրի մասնաժողովի 21.11.2022թ. որոշում (հավելված)։

Կրթահամալիրի տնօրեն`                           Ս. Մարկոսյան

Հավելված

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնաժողովի որոշում

Կրթահամալիրի դասավանդողներ Վարդան Կարապետյանը և Նունե Մովսիսյանը, սահմանված կարգով, հայտ են ներկայացրել դասավանդողի դրույքաչափը բարձրացնելու համար։

Մասնաժողովի անդամներն ուսումնասիրել են հայտատուների ներկայացրած փաթեթները, մասնակցել նյութերի հանրային ներկայացմանը։

Արդյունքում՝ մասնաժողովի անդամները համաձայնությամբ որոշեցին, որ Վարդան Կարապետյանի և Նունե Մովսիսյանի վերջին երեք տարիների մանկավարժական գործունեությունը համապատասխանում է հեղինակային կրթական ծրագրի դասավանդողի դրույքաչափի բարձրացման կարգով սահմանված պահանջներին։

Մասնաժողովը կրթահամալիրի տնօրենին առաջարկում է Վարդան Կարապետյանի և Նունե Մովսիսյանի դասավանդողի դրույքաչափը 2022թ․ նոյեմբերի 1-ից սահմանել 250․000 դրամ։

Մասնաժողովի նախագահ՝ Գևորգ Հակոբյան

21112022թ