ՀՐԱՄԱՆ
24․11․2022թ.
Ս․թ․ նոյեմբերի 25-27-ին Արատեսի դպրական կենտրոնում, «Հարիսայի ծեսը Արատեսում» նախագծով, կազմակերպել կրթահամալիրի Քոլեջի ուսանողների եռօրյա ճամբարը։ Այդ նպատակով․
- ճամբարի ղեկավար նշանակել Նելլի Գեղամյանին, օգնական՝ երաժիշտ՝ Մարինե Մկրտչյանին, մարզիկ՝ Հասմիկ Սիմոնյանին․
- հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1), ծրագիրը (հավելված 2).
- խմբի մեկնումը՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 09։30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Արարատ – Երասխ – Արենի – Եղեգնաձոր – Գետափ – Շատին – Հերմոն — Արատեսի կայանատեղի երթուղով, Մերսեդես Սպրինտեր 60 LD 077 (20 նստատեղ) և Լադա 37 ST 419 (4 նստատեղ), վարորդ՝ Հովիկ Քիշմիրյան (հեռ․՝ 077 57 76 83) և Արթուր Եղիազարյան (հեռ․՝ 098 32 50 50). վերադարձը՝ նոյեմբերի 27-ին՝ մինչև ժամը 18։00, Արատեսի կայանատեղի – Շատին – Գետափ – Վարդենյանց լեռնանցք – Ներքին Գետաշեն – Ծակքար – Հայռավանք — Երևան երթուղով.
- կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
- խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3), տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4).
- հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ս. Մարկոսյան
Հավելված 1
Մասնակիցների ցուցակ
- Համբարձումյան Սուրիկ․ 1-ին կուրս
- Զատիկյան Էմիլիա․ 1-ին կուրս
- Խուդավերդյան Միքայել․ 1-ին կուրս
- Ղազարյան Լաուրա․ 1-ին կուրս
- Միրզոյան Նարեկ․ 1-ին կուրս
- Եղոյան Սմբատ․ 1-ին կուրս
- Համբարյան Սեդա․ 1-ին կուրս
- Պետրոսյան Ալեքս․ 1-ին կուրս
- Վարդանյան Մարիյա․ 1-ին կուրս
- Աբրահամյան Գագիկ․ 3-րդ կուրս
- Գևորգյան Սաթեն․ 3-րդ կուրս
- Մովսեսյան Լիլի․ 3-րդ կուրս
- Հովսեփյան Էլեն․ 3-րդ կուրս
- Ենոքյան Արման․ 3-րդ կուրս
- Աբրահամյան Էլեն․ 3-րդ կուրս
- Մանվելյան Հրաչուհի․ 3-րդ կուրս
- Հարությունյան Անուշ․ 3-րդ կուրս
- Ալեքս Սահակյան․ 4-րդ կուրս
- Արթուր Ենոքյան․ 4-րդ կուրս
- Գևորգ Նեսիսյան․ 4-րդ կուրս
- Ներսիսյան Շուշան․ շրջանավարտ
- Խանվելյան Լուսինե — Վարդանյան Մարիյայի մայրը
Գիշերակացը՝ Հյուսիսային, տատիկ-պապիկի, Գեղարվեստի տնակներ
Հավելված 2
Ծրագիր
Առաջին օր
09։00՝ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
09։30՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
15:00՝ Ժամանում Արատեսի դպրական կենտրոն, տեղավորվում սենյակներում, մաքրություն, վառելիքի պատրաստություն, դասավորում
16:00՝ ճաշ
17:30՝ Հարիսայի ծեսի նախապատրաստություն
20:00՝ ընթրիք
21:00-22:00՝ ինտելեկտուալ խաղեր վառարանի շուրջ
22:00՝ Հանգիստ, սենյակներում կենցաղի կարգավորում, քուն
Երկրորդ օր
08:00՝ վերկաց, հիգիենայի ժամ
08:30՝ վազք, մարզանք
09:00՝ Հարիսայի սեղանի նախապատրաստություն
10։00 Հարիսայի ծեսի հանդիսավոր բացում, երգ ու պարով
13:30՝ խոհանոցի պանդոկի բարեկարգում
14:00՝ հանգիստ և քայլք Արատեսով
16:00՝ Հեքիաթի ընթերցում, քննարկում
19:00՝ ընթրիք
20։00՝ ինտելեկտուալ խաղեր
22:00՝ Հանգիստ, սենյակներում կենցաղի կարգավորում,քուն
Երրորդ օր
08:00՝ վերկաց, հիգիենայի ժամ
08:30՝ վազք, մարզանք
09:00՝ նախաճաշ
09:30՝ մարզական խաղեր
12:00՝ կացարանների դասավորում, մաքրություն
12:30՝ Մեկնում
Մինչև 18:00՝ ժամանում Երևան, Սուրբ Երրորդություն եկեղեցի
Հավելված 3
Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝
- պլաստիկը (մեծ աղբարկղ),
- ապակին (փոքր աղբարղ).
- սննդի մնացորդը՝ որպես շների կեր,
- թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։
Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է տեսակավորված թափոնը և աղբը՝ առանձին տոպրակներով։
Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։
Հավելված 4
Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ
Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։
Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։
Ժամանում | Օր, ժամ |
Որ տնակներում են մնալու | Նշել անունները |
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․) | Լրացնում է խմբի ղեկավարը |
Մեկնում | Օր, ժամ |
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․) | Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը |