ՀՐԱՄԱՆ
08․12.2022թ.

Արատեսի դպրական կենտրոնում 2022թ. Ավագ դպրոցի ռազմամարզական ճամբարի հերթական փուլի կազմակերպման նպատակով՝

  1. Մարթա Ասատրյանի ներկայացմամբ հաստատել՝
  2. Դեկտեմբերի 9-11-ի հերթափոխի պատասխանատուներին՝ Ալինա Թումասյան (ճամբարի ղեկավար, մարզիչ), Գոհար Աթիկյան (օգնական), Վահե Խաչատրյան (զինղեկ)․
  3. ճամբարականների կազմը (հավելված 1), ճամբարի աշխատակարգը (հավելված 2)․
  4. խմբի ղեկավարի հայտով խմբին տրամադրել անհրաժեշտ գույք․
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Մերսեդես Սպրինտեր 60 LD 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Հովիկ Քիշմիրյան (հեռ.` 077 57 76 83). մեկնումը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 09․30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Վեդի – Արենի —  Զանգակատուն – Շատին – Եղեգիս — Հերմոն — Արատեսի կայանատեղի երթուղով, վերադարձը՝ դեկտեմբերի 11-ին, Արատեսի կայանատեղի – Հերմոն – Եղեգիս – Արտաբույնք – Շատին – Արենի – Զանգակատուն – Վեդի – Արտաշատ — Արարատ — Երևան՝ Մայր դպրոց երթուղով, մինչև ժամը 18.00.
  6. կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 50․000 (հիսուն հազար) դրամ․
  7. խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպվում է աղբի տեսակավորում (հավելված 3), տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4).
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                           Ս. Մարկոսյան

Հավելված 1

Ճամբարականներ

  1. Կարինե Գյուլումյան, 9-րդ դասարան
  2. Հայկ Թումասյան, 9-րդ դասարան
  3. Նարեկ Ասատրյան, 9-րդ դասարան
  4. Ալլա Մալխասյան, 9-րդ դասարան
  5. Աշոտ Լուլիկյան, 9-րդ դասարան
  6. Նարե Կարապետյան, 9-րդ դասարան
  7. Մարիամ Արշակյան, 9-րդ դասարան
  8. Լուիզա Թովմասյան, 9-րդ դասարան
  9. Նարե Մելիքյան, 9-րդ դասարան
  10. Գագիկ Ներսիսյան, 9-րդ դասարան
  11. Ալիկ Հովհաննիսյան, 9-րդ դասարան
  12. Մարգարիտա Դավթյան, 9-րդ դասարան
  13. Անաիս Բիգլարյան, 9-րդ դասարան
  14. Վիկտորյա Հակբյան, 9-րդ դասարան
  15. Ռաֆայել խալաթյան, 10-րդ դասարան
  16. Դավիթ Զաքարյան, 10-րդ դասարան
  17. Վարդան Վարդանյան, 10-րդ դասարան
  18. Նարե  Ազարյան, 11-րդ դասարան
  19. Սամվել Մանուկյան, 11-րդ դասարան

Գիշերակացը՝ Ընտանեկան, Տատիկ-պապիկի տնակներում։

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Դեկտեմբերի 9

09:00 — 09:15՝  մասնակցություն ուսումնական ժամերգությանը 
09:30՝ մեկնումը սուրբ Երորրդություն եկեղեցու բակից
Երթուղին՝ Երևան – Արտաշատ – Վեդի – Արենի – Զանգակատուն – Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես 
13:35՝ ժամանում Արատես
կայանում ռազմամարզական ճամբարում 
ջոկատների բաժանում 
ճամբարային տարածքի պատրաստություն 
14:00՝ Վայոց Ձորի ԱԻն մասնագետների հետ համատեղ պարապմունք 
16։30՝ երկրագործական աշխատանք, ծառերի բների հատվածում հողի փխրեցման աշխատանքներ՝ ըստ Արատեսի դպրոկան կենտրոնի հրապարակած ուղեցույցի
18։00՝ մարզական խաղեր։ Ալինա Թումասյան
19։30՝ ընթրիք 
20:00՝ Խարույկի նախապատրաստում, օրվա աշխատանքների ամփոփում, հաշվառում ըստ ռազմամարզական ճամբարի բաղադրիչի 
21:00՝ երեկոյան խարույկ, զրույցներ, հետաքրքիր բանավեճեր

Դեկտեմբերի 10

Օրը ռազմամարզական հրահանգչի հետ։
07:00՝ վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն,շարային։ Ալինա Թումասյան
08:00՝ անձնական հիգիենա, տարածքի մաքրում 
09:00՝  նախաճաշ 
10։00՝ Ռազմամարզական պարապմունք ծրագիրը՝ Վահե Խաչատրյան
14։30՝ ճաշ 
Ռազմամարզական պարապմունք ծրագիրը ըստ հրահանգիչների
19:00՝  ընթրիք 
20:00՝ Խարույկի նախապատրաստում, օրվա աշխատանքների ամփոփում, հաշվառում ըստ ռազմամարզական ճամբարի բաղադրիչի 
21:00՝ երեկոյան խարույկ

Դեկտեմբերի 11

07:00՝ վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն,շարային։ Ալինա Թումասյան
08:00՝ անձնական հիգիենա, տարածքի մաքրում 
09:00՝  նախաճաշ 
տնակների մաքրում, իրերի հավաքում, հանձնում, անաղբ Արատես 
12:00՝ Հայրենագիտական քայլարշավ դեպի Սմբատաբերդ
Հետադարձը՝ Արատես – Հերմոն – Եղեգիս – Արտաբույնք – Շատին – Արենի – Զանգակատուն – Վեդի – Արտաշատ – Արարատ — Երևան
18:00՝ ժամանում Երևան՝ Մայր դպրոց 

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ), 
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր, 
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։ 

Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։ Նա կշռում-գրանցում է խմբի կողմից տարվող աղբը։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը