ՀՐԱՄԱՆ
21.12.2022թ.

«Ճանաչենք Գյումրին» նախագծով, ս․թ․ դեկտեմբերի 22-23-ին կազմակերպել կրթահամալիրի Քոլեջի ուսանողների եռօրյա ուսումնահայրենագիտական, մշակութային ճամփորդությունը Շիրակի մարզ, Գյումրի։ Այդ նպատակով.﷟

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Լենա Նալբանդյանին, օգնական՝ Կարինե Ղարախանյանին․
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 07։55, «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանից Երևան-Գյումրի գնացքով․ վերադարձը՝ դեկտեմբերի 23-ին, մինչև ժամը 21․00․
  5. սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը` «Գյուրջի տուն» հյուրատանը․
  6. Հասմիկ Սնդոյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  7. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                 Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Նարեկ Ներսիսյան․ 1-ին կուրս
  2. Տոնոյան Մարիամ․ 2-րդ կուրս
  3. Հարությունյան Գալինա․ 2-րդ կուրս
  4. Կարապետյան Էլիզ․ 2-րդ կուրս
  5. Վահե Ավետիսյան․ 3-րդ կուրս
  6. Սիմոն Ավետիսյան․ 3-րդ կուրս
  7. Արթուր Սահակյան․ 3-րդ կուրս
  8. Սենիկ Մեսրոպյան․ 3-րդ կուրս
  9. Պողոսյան Արմեն․ 3-րդ կուրս
  10. Լիլիթ Գրիգորյան․ 3-րդ կուրս
  11. Սոֆի Ղարիբյան․ 3-րդ կուրս
  12. Թամարա Աղասյան․ 3-րդ կուրս

Հավելված 2

Ծրագիր

Օր 1-ին

12:00՝ Ժամանում Գյումրի, տեղավորում սենյակներում
13:00՝ Ճաշ
14:30՝ Քայլք Վարդանանց հրապարակ
15։00՝ Մարիամ և Երանուհի Ասլամազյանների պատկերասրահ
16։30՝ Շիրազի տուն-թանգարան
17։00՝ Մասնագիտական զրոույց պահպանված ճարտարապետության մասին՝ թանգարանի բակում
18։00՝ Իլուզիաների թանգարան
19։30՝ Վերադարձ հյուրատուն
20։00՝ Ընթրիքի պատրաստում, ընթրիք
21։30՝ Օրվա տպավորությունների քննարկում
23։00՝ Կենցաղի կարգավորում,քուն

Օր 2-րդ

07:00՝ վերկաց, հիգիենայի ժամ
07։30՝ Գյումրին լուսաբացին․ Քայլք-նախավարժանք
09:00՝ նախաճաշ
10:00՝ այցելություն ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կենտրոն, մասնագիտական միջավայրի հետ ծանոթություն
11։00՝ այցելություն Մայր Հայաստան հուշահամալիր
12։30՝ սենյակների, խոհանոցի մաքրություն, պատրաստվում ենք Երևան մեկնելուն
15:30՝ մեկնում
20։00՝ ժամանում, Երևան Ս․ Դավիթ կայարան