ՀՐԱՄԱՆ
02․02․2023թ.

Ս․թ․ փետրվարի 3-5-ին կազմակերպել կրթահամալիրի Ավագ դպրոցի 9-12-րդ դասարանի սովորողների եռօրյա ուսումնամարզական հավաքը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Ալինա Թումասյանին, Դանիել Հակոբյանին․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1), ծրագիրը (հավելված 2).
  • խմբի մեկնումը՝ փետրվարի 3-ին՝ ժամը 09։30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ – Զանգակատուն – Արենի – Գետափ – Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատեսի կայանատեղի երթուղով, Մերսեդես Սպրինտեր  60 LD 077 (20 նստատեղ) մակնիշի մեքենայով, վարորդ՝ Հովհաննես Քիշմիրյան (հեռ․՝ 077 57 76 83)․ վերադարձը՝ փետրվարի 5-ին՝  մինչև ժամը 18։00, Արատեսի կայանատեղի – Հերմոն – Եղեգիս – Արենի – Արտաշատ – Արարատ — Երևան երթուղով.
  • կրթահամալիրի 2023թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3), տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4).
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                 Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Ռալֆ Հավանճեան — 10-րդ դաս.
  2. Դավիթ Խաչատրյան — 10-րդ դաս.
  3. Միքայել Գևորգյան — 10-րդ դաս.
  4. Աբրահամյան Անի — 10-րդ դաս.
  5. Սոնա Ավետիսյան — 10-րդ դաս.
  6. Մանե Մկրտչյան — 10-րդ դաս.
  7. Ջուլիա Մախուլ — 10-րդ դաս.
  8. Անի Գյոզալյան — 10-րդ դաս.
  9. Արտյոմ Կիրակոսյան — 10-րդ դաս.
  10. Լուիզա Թովմասյան — 9-րդ դաս.
  11. Գագիկ Հարությունյան — 9-րդ դաս.
  12. Ալեքս Վահանյան — 9-րդ դաս.
  13. Էլեն Սաֆարյան — 9-րդ դաս.
  14. Վիկտորիա Հակոբյան — 9-րդ դաս.
  15. Կիմ Պողոսյան — 10-րդ դաս.
  16. Ռաֆայել Խալաթյան — 10-րդ դաս.
  17. Ռաֆիկ Խոստեղյան — 10-րդ դաս.
  18. Նարեկ Հովսեփյան — 12-րդ դաս.
  19. Հարութ-Հաջի Մարտիրոսյան — 12-րդ դաս.

Գիշերակացը՝ Տատիկ-պապիկի, Ընտանեկան տնակներում,
խոհանոցը՝ Ակումբում

Հավելված 2

Ճամբարային օրակարգ

Փետրվարի 3

09:00 — 09:15՝  մասնակցություն ուսումնական ժամերգությանը 
09:30 ՝ մեկնումը սուրբ Երորրդություն եկեղեցու բակից
12:35՝ ժամանում Արատես
15:00՝ նախաճաշ
16։30՝  բակային խաղեր
18։00՝ հանգիստ
19։30՝ ընթրիք 
20:00՝ զրույց վառարանի շուրջ, հաջորդ օրվա աշխատանքների քննարկում,  
21:00՝ զրույցներ, հետաքրքիր բանավեճեր, սպորտային քննարկումներ

Փետրվարի 4

08:30՝ վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն
09:30՝ անձնական հիգիենաի ժամ 
10:00՝  նախաճաշ 
11։00՝ սենյակների, տարածքի, խոհանոցի, ակումբի մաքրման աշխատանքներ
14։30 ՝ ճաշ 
15:30՝ կրոսավազք
16:00՝ ֆիզ պատրաստություն
18:00՝ հանգիստ
19:00՝  ընթրիք 
20:00՝ վառարանի շուրջ պլեճի պատրաստում, օրվա աշխատանքների ամփոփում,
21:00 ինտելեկտուալ խղեր

Փետրվարի 5

08:30՝ վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն
09:00՝ անձնական հիգիենա, տարածքի մաքրում 
10:00՝  նախաճաշ 
տնակների մաքրում, իրերի հավաքում, հանձնում, անաղբ Արատես 
13:00՝ Վերադարձ Երևան
15:00՝ կանգառ Զանգակատուն գյուղի աղբյուրի մոտ․բրդուճային ընդմիջում
18:00՝ ժամանում Երևան՝ Մայր դպրոց 

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ), 
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր, 
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է տեսակավորված թափոնը և աղբը՝ առանձին տոպրակներով։ 

Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը