ՀՐԱՄԱՆ
22․02․2023թ.

Ս․թ․ փետրվարի 24-27-ին Արատեսի դպրական կենտրոնում, «Ձմեռային փառատոն 2023» նախագծով, կազմակերպել Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների և կրթահամալիրի քանդակի ընտրությամբ գործունեության Ավագ դպրոցի սովորողների միասնական ճամբարը։ Այդ նպատակով.

  • ճամբարի ղեկավար նշանակել Ալիս Գևորգյանին (կրթահամալիր), Ալբերտ Շաբոյան (Գյումրու Գեղարվեստի ակադեմիա)․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1), ծրագիրը (հավելված 2).
  • Փետրվարի 23-ին՝ Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի խմբի ընդունելությունը, գիշերակացը, ընթրիքը, փետրվարի 24-ի նախաճաշը (մինչև 500-ական դրամի չափով յուրաքանչյուրին), փետրվարի 27-ին խմբի ընթրիքը, գիշերակացը, փետրվարի 28-ի նախաճաշը (մինչև 500-ական դրամի չափով) կազմակերպել Հյուսիսային դպրոց-պարտեզի կացարանում, պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյան.
  • խմբի մեկնումը Արատես՝ փետրվարի 24-ին՝ ժամը 09։20, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Ուրցաձոր — Սևակավան – Զանգակատուն – Գետափ — Եղեգիսի կիրճ — Շատին — Եղեգիս – Հերմոն – Արատեսի կայանատեղի երթուղով, Մերսեդես սպրինտեր 60 LD 077 (20 նստատեղ), Ֆորդ տրանզիտ 60 OC 077 (14 նստատեղ) պետհամարանիշի մեքենաներով, վարորդ՝ Հովիկ Քիշմիրյան (հեռ․՝  077 57 76 83), Վարդան Սահակյան (հեռ․՝  099 33 90 09).  վերադարձը՝ փետրվարի 27-ին՝ մինչև ժամը 20։00, Արատես – Հերմոն – Շատին – Սևակավան — Արտաշատ — Երևան երթուղով.
  • Էդիկ Սարիբեկյանին, Վահրամ Մարտիրոսյանին, Զարուհի Առաքելյանին՝ ապահովել նախագծին անհրաժեշտ գործիքները, նյութերը.
  • կրթահամալիրի 2023թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 160․000 (հարյուր վաթսուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպվում է աղբի տեսակավորում (հավելված 3), տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4).
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                 Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

Գյումրու Գեղարվեստի ակադեմիա

Քանդակ

  1. Դանիել Մարգարյան
  2. Գրիգոր Գրիգորյան
  3. Մուրադ Մուրադյան

Գեղանկար

  • Անիչկա Մարտիրոսյան
  • Հասմիկ Հարությունյան
  • Քրիստինա Անտոնովա
  • Մարիամ Հարությունյան
  • Մերի Մաթոսյան
  • Սամվել Վարդանյան

Համակարգող՝ Ալբերտ Շաբոյան, Վահագն Ղուկասյան

Սեբաստացիներ

  1. Արմինե Գոգինյան – մեղվապահ
  2. Ալվարդ Դավթյան – խոհարար
  3. Մելինե Փարամազյան — երաժիշտ
  4. Վերոնիկա Դուրգարյան — 10֊րդ դաս․
  5. Լիլիթ Արևշատյան — 10֊րդ դաս․
  6. Անի Դադայան — 10֊րդ դաս․
  7. Հասմիկ Ղուկասյան — 10֊րդ դաս․
  8. Արշակ Սերոբյան — 11-րդ դաս․
  9. Արտյոմ Զաքարյան — 11-րդ դաս․
  10. Դանիել Հովհաննիսյան – 9-րդ դաս․
  11. Արամ Հովսեփյան – 9-րդ դաս․
  12. Սյուզի Գրիգորյան — 10-րդ դաս․
  13. Անահիտ Ալեքսանյան — 9-րդ դաս․
  14. Անի Սմբատյան  — 10-րդ-դաս․
  15. Էլիզա Ղարիբյան  — 10-րդ դաս․
  16. Մարկ Պողոսյան — 7-րդ դաս․

Պատասխանատու՝ Ալիս Գևորգյան, Քնարիկ Ներսիսյան

Այլ մասնակիցներ

  • Մուշեղ Բարսեղյան — քանդակագործ
  • Տրդատ Գալստյան — քանդակագործ

Գիշերակացը՝ Գեղարվեստի, Հյուսիսային, Տատիկ-պապիկի տնակներում

Հավելված 2

Ծրագիր և աշխատակարգ


Oր առաջին

09:20՝ Մեկնում Երևանից` Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
12:30 — 13:00՝ Ժամանում և տեղավորում ճամբարում
13:00 — 13:30՝ Ծանոթացում տեղանքին՝ նախագծային աշխատանքների պատրաստություն, ճաշի նախապատրաստում
14:00 — 15:00՝ Ճաշ
15:00 — 18:00՝ Ձմեռային պլեներ, դպրական կենտրոնի ձնե քանդակների ստեղծման հարթակի պատրաստություն
18:00 — 19:00՝ Հանգիստ, ընթրիքի նախապատրաստություն
19:00 — 20:00՝ Ընթրիք
21։00՝ Վառարանի շուրջ զրույցներ
22:00՝ քուն

Oր երկրորդ

08:00 — 09:30՝ Վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
10:00 — 13:00՝ Ձնախաղեր,ձնե քանդակների ստեղծում
13:00 — 14:00՝ Ճաշ
14:30 — 15:30՝ Ձնախաղեր, պերֆորմանս, Ձնե քանդակների ստեղծում
16։00 — 16։30՝ Հանգիստ
16։30 — 19։00՝ Ձնախաղեր, պերֆորմանս, պլեներ, Ձնե քանդակների ստեղծում
19:00 — 20:00՝ Ընթրիք
20:00 — 21։00՝ Հանգիստ
21։00՝ Սպիտակ գիշեր, քանդակ, զրույց-քննարկում վառարանի շուրջ

Օր երրորդ

08:00 — 09:30՝ վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք
10:30՝ Նախաճաշ
11։00 — 13։00՝ Ձնախաղեր,ձնե քանդակների ստեղծում
13:00 — 14:00՝ Ճաշ
14:30 — 15:30՝ Ձնախաղեր, պերֆորմանս, Ձնե քանդակների ստեղծում
16։00 — 16։30՝ Հանգիստ
16։30 — 19։00՝ Ձնախաղեր, պերֆորմանս, պլեներ, Ձնե քանդակների ստեղծում
19:00 — 20:00՝ Ընթրիք
20:00 — 21։00՝ Հանգիստ
22։00՝ Քուն

Օր չորորդ

08:00 — 09:00՝ Վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք
09:00 — 10:00՝ Նախաճաշ
10:00 — 11:00՝ Ճամբարի հավաքում, տարածքի մաքրում
11:30՝ Էքսպոզիցիա-ներկայացում Արատեսի վանական համալիրի տարածքում
12։30՝ Մեկնում

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ), 
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր, 
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։ 

Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։ Նա կշռում-գրանցում է խմբի կողմից տարվող աղբը։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը